Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաքվում իրավապահները ձերբակալում են ընդդիմության ակտիվիստներին

Բաքվում իրավապահները ձերբակալում են ընդդիմության ակտիվիստներին
19.10.2019 | 22:00

Ոստիկանությունն այսօր Բաքվում նախատեսված բողոքի ակցիաներից առաջ ձերբակալել է ընդդիմության տասնյակ ակտիվիստների: Ձերբակալվածների թվում է «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլին: Հետաքննող լրագրող Խաջիդա Իսմայլովայի փոխանցմամբ, ոստիկանները փակել են մետրոյի երեք կայարանները, զրկելով մարդկանց ցույցի վայր հասնելու հնարավորությունից:


Ենթադրվում է, որ բողոքի հանրահավաքը պետք է տեղի ունենար մետրոյի «Մայիսի 28» կայարանին հարող տարածքում: Իսմայլովայի փոխանցմամբ, Բաքվի մեծ մասում արգելափակվել է նաև ինտերնետի աշխատանքը:
Human Rights Watch-ը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իրավապահների այդ գործողությունները: «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել հավաքներ կազմակերպելու իրավունքը»,- Թվիթերում գրել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Գիորգի Գոգիան: Ըստ իրավապաշտպան միջազգային և ադրբեջանական կազմակերպությունների, Ալիևը հետևողականորեն ոչնչացնում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը:


Այս ընթացքում փակվել են անկախ լրատվամիջոցները, տասնյակ ակտիվիստներ, իրավապաշրտպաններ և լրագրողներ տարատեսակ կեղծ մեղադրանքներով հայտնվել են բանտերում:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ