Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը
19.10.2019 | 22:06

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն իր զարմանքն է արտահայտում ԱԱԾ-ի այսօր տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ՝ Tert.am-ին փոխանցել է փաստաբան Ամրամ Մակինյանը:


«Նախ ինքնին տարակուսելի և իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում ձևավորված արարողակարգային ավագության վերաբերյալ կանոնները։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը և ժամը համաձայնելուն ուղղված ստորաբաժանման ղեկավարի գործողություններին, նրանց ԱԱԾ հրավիրվելու օրը և ժամը համաձայնեցված է եղել բացառապես փաստաբանական թիմի ներկայացուցիչների հետ։


Հետևաբար, նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի անգամ հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձևական տեսք», - ՍԴ նախագահի փաստաբանական թիմի անունից փոխանցեց Մակինյանը:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ