Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել կասեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել կասեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
19.10.2019 | 22:09

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի 60 պատգամավորներից կազմված խումբը, որում ներառված են 8 քաղաքական խմբակցություններ, կոչով դիմել է իշխանություններին՝ նշելով, որ Ֆրանսիան և ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար, ընդհուպ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելը:

«Մենք խորապես վրդովված ենք Թուրքիայի հարձակումից Սիրիական Քուրդիստանի վրա, արևմտյան ժողովրդավարությունների անգործությունից այս միջամտության նկատմամբ, որ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և ապակայունացնում ամբողջ տարածաշրջանը, որն առանց այն էլ շատ է տառապել: Մենք կոչ ենք անում Ֆրանսիային և ԵՄ-ին անհապաղ ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները»,- ասված է հայտարարության մեջ: Այդ միջոցներից մեկը, ըստ պատգամավորների, Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու գործընթաց սկսելն է՝ «Թուրքիայի քայլերը հարվածի տակ են դնում ընդհանուր անվտանգությունը»: Բացի այդ, նրանք պահանջում են «Թուրքիայի նկատմամբ կիրառել տնտեսական այնպիսի պատժամիջոցներ, որոնք արդեն կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ»: Ֆրանսիացի պատգամավորները պնդում են, որ Փարիզն ու Բրյուսելը պետք է հասնեն նրան, որ դադարեցվեն բոլոր բանակցությունները Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, որն առանց այն էլ քիչ հավանական է և զրկել Թուրքիային բոլոր ֆինանսական աջակցություններից:


Պատգամավորները համոզված են, որ ԵՄ-ն ու Ֆրանսիան պետք է ջանք չխնայեն, որ Թուրքիան որքան հնարավոր է արագ դադարեցնի իր «ագրեսորական պատերազմը»: «Մենք պետք է պաշտպանենք մեր քուրդ դաշնակիցներին, որոնք առանց այն էլ ծանր գին են վճարել՝ կռվելով մեզ հետ միասին»,- ընդգծում են ֆրանսիական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները:


«Մենք բարոյական պարտք ունենք քուրդ մարտիկների առաջ, այս քաջ կանանց և տղամարդկանց, որոնք հազարներով մահացել են, որ պաշտպանեն մեզ և որոնց Թուրքիայի նախագահը համարձակվում է անամոթաբար ահաբեկիչներ անվանել՝ չնայած, որ ինքն է հովանավորում տարբեր իսլամիստական խմբավորումների, այդ թվում՝ սիրիական ջիհադիստներին»,- ընդգծել են սենատորները: Նրանք նաև կոչ են արել Ֆրանսիային գլխավորել «եվրոպական օգնության» նախաձեռնությունը, որը պատիվ կբերի ԵՄ-ին և ցույց կտա, որ ԵՄ-ն կարող է պատմություն կերտել՝ պաշտպանելով ոչ միայն իր ռազմավարական շահերը, այլև իր դաշնակիցներին:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ