Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պիոտրովսկին լավ լուրով կհեռանա Երեւանից

Պիոտրովսկին լավ լուրով կհեռանա Երեւանից
19.10.2019 | 22:13

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին հոկտեմբերի 19-ին այցելել են «Կարմիր բլուր» հնավայր՝ այնտեղ քննարկվեցին հնավայրի հետագա զարգացման հարցերը: Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նրանց ներկայացրեց կատարված աշխատանքները, շրջելով տարածքում՝ ցույց տվեց նաև հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկուն նվիրված անկյունը: «Կարծում եմ, որ մոտ 2 ամսից պատրաստ կլինի ուրարտական բնակավայրի տեսքով արհեստական հնագիտական տարածքը, որը նախատեսված է երեխաների համար: Նմանատիպ տարածքներ կան նաև Շենգավիթում և Էրեբունիում»,- ասաց Բադալյանը:


Հայկ Մարությանը դիմելով Պիատրովսկուն, նշեց, որ իրենց համար շատ կարևոր էր հնավայրը բերել գոնե զրոյական վիճակի և հետո շարժվել առաջ: «Ձեր գլխավորությամբ՝ ներողություն եմ խնդրում նաև այլ միջազգային հնագետներից, որ այսքան տարի «Կարմիր բլուր»-ը ծածկված է եղել աղբով: Մենք ամեն ինչ կուղղենք և առաջ կշարժվենք հնավայրին կյանք տալով»,- ասաց Երևանի քաղաքապետը:


Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց Միքայել Բադալյանին և Հայկ Մարությանին կատարված աշխատանքի համար: «Սա հին պատմություն ունեցող վայր է, իսկ հիմա էլ մեկ այլ պատմություն է կերտվում, թե ինչպես է հուշարձանը «վերածնվում»: Կարծում եմ շատ ճիշտ է երեխաների համար այստեղ տարածք առանձնացնելը, հնավայրը ցանկապատելը: Այս քայլը կարող է օրինակ լինել ամբողջ աշխարհի համար»,- նշեց Պիատրովսկին:
Նա նաև կատակեց` ասելով, որ այժմ պետերբուրգցիներին ասելիք կունենա, լավ լուրերով կթռնի Սանկտ Պետերբուրգ:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ