Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Հու­շե­րի գիր­քը փո­խան­ցում է Քո­չա­րի խոս­քը՝ դի­պուկ, ար­ժե­քա­վոր, ճա­շա­կա­վոր և հե­ռագ­նա»

«Հու­շե­րի գիր­քը փո­խան­ցում է Քո­չա­րի խոս­քը՝ դի­պուկ, ար­ժե­քա­վոր, ճա­շա­կա­վոր և հե­ռագ­նա»
29.10.2019 | 01:36

«Գրանդ հո­թել Երևան» հյու­րա­նո­ցի 329-րդ հա­մա­րը ան­վա­նա­կոչ­վել է Եր­վանդ Քո­չա­րի ան­վամբ՝ «Kochar room» կամ «Քո­չա­րի սե­նյակ»: «Ին­տու­րիստ», հե­տա­գա­յում՝ «Երևան», այժմ՝ «Գրանդ Հո­թել Երևան» հյու­րա­նո­ցում ան­վա­նի քան­դա­կա­գոր­ծը ապ­րել է Փա­րի­զից Խոր­հր­դա­յին Միու­թյուն վե­րա­դառ­նա­լուց հե­տո՝ 1936-1940 թթ.: Հա­մա­րը ձևա­վոր­ված է Քո­չա­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վե­րատ­պու­թյուն­նե­րով:


Եր­վանդ Քո­չա­րի թան­գա­րա­նի տնօ­րեն Կա­րի­նե ՔՈ­ՉԱՐՆ ա­սաց, որ թան­գա­րա­նը վա­ղուց էր մտա­դիր այս գա­ղա­փարն ի­րա­գոր­ծելու, քա­նի որ նախ­կին «Ին­տու­րիս­տը» ե­ղել է Քո­չա­րի ա­ռա­ջին հան­գր­վա­նը՝ Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լուց հե­տո, իսկ հյու­րա­նո­ցին կից բա­ցօ­թյա սր­ճա­րա­նը` նրա սի­րե­լի վայ­րե­րից մե­կը. «Փաս­տը հայտ­նի էր, բայց, Աստ­ծո կա­մոք, ժա­մա­նա­կը կար­ծես թե հի­մա էր այս գա­ղա­փարն ի­րա­գոր­ծե­լու: Խոր­հր­դան­շա­կան եմ հա­մա­րում նաև այս­տեղ մաեստ­րո­յին նվիր­ված գր­քի շնոր­հան­դեսն անց­կաց­նե­լը»:


«Մաեստ­րո Քո­չա­րը հու­շե­րի անդ­րա­դար­ձում» գիր­քը դր­վա­գա­յին ե­ղա­նա­կով ներ­կա­յաց­նում է Քո­չա­րի խոս­քը, դի­տո­ղու­թյու­նը, դի­տար­կու­մը մարդ­կանց հետ հա­րա­բեր­վե­լիս՝ սր­ճա­րա­նում, փո­ղո­ցում, այ­լուր: Գիր­քը լույս է ըն­ծա­յել «Ան­տա­րես» հրա­տա­րակ­չու­թյու­նը, կազ­մել և խմ­բագ­րել են Ա­նա­տո­լի Հով­հան­նի­սյա­նը և Լա­լա Մար­տի­րո­սյան-Քո­չա­րը: Վեր­ջինս նկա­տեց, որ քիչ են Քո­չա­րի կյան­քին և ստեղ­ծա­գոր­ծու­թյա­նը նվիր­ված գր­քե­րը, հու­շե­րի այս ժո­ղո­վա­ծուն գու­ցե փոքր-ինչ կլ­րաց­նի այս բա­ցը. «Այդ հու­շերն ամ­բող­ջաց­նում են Քո­չար ու­սուց­չի, մար­դու, փի­լի­սո­փա­յի, ար­վես­տա­գե­տի կեր­պա­րը: Ներ­կա­յաց­ված մա­սունք­նե­րի մեծ մա­սը ա­ռա­ջին ան­գամ է տպագր­վում, դրանք նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մեկ­նա­բան­ման բա­նա­լին են»։


«Ան­տա­րես» հրա­տա­րակ­չու­թյան գլ­խա­վոր խմ­բա­գիր, գրա­կա­նա­գետ Արք­մե­նիկ ՆԻ­ԿՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԻ դի­տարկ­մամբ՝ Քո­չա­րը միայն մեծ ար­վես­տա­գետ չէր, այլև ճա­շա­կի է­տա­լոն, խոս­քի վար­պետ. «Ար­ժեք էր՝ ան­գամ իր կեց­ված­քով, շար­ժուձևով ու խառն­վա­ծքով։ Այդ ա­ռու­մով ներ­կա­յաց­ված հու­շե­րի գիր­քը, նախ և ա­ռաջ, հատ­կանշ­վում է նրա­նով, որ փո­խան­ցում է Քո­չա­րի խոս­քը՝ դի­պուկ, ար­ժե­քա­վոր, ճա­շա­կա­վոր և հե­ռագ­նա»:


«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում Քո­չա­րի որ­դին՝ կի­նո­ռե­ժի­սոր Ռու­բեն ՔՈ­ՉԱՐՆ ա­սաց, որ գր­քում զե­տեղ­ված հու­շե­րի, պատ­մու­թյուն­նե­րի մեծ մասն ան­հայտ է ըն­թեր­ցո­ղին, հրա­պա­րակ­վում է ա­ռա­ջին ան­գամ։ Վս­տա­հեց­նում է՝ շատ հե­տաքր­քիր է, ինքն էլ կար­դում է, և ե­թե ինչ-որ բա­ներ էլ գի­տի, միևնույն է, է­լի հե­տաքր­քու­թյամբ ևս մեկ ան­գամ հա­ղոր­դակց­վում է այդ ա­մե­նին: Ռու­բեն Քո­չա­րի հու­շե­րից նույն­պես կան գր­քում, բայց շատ չեն եր­կու պատ­ճա­ռով. նախ՝ տա­րի­քով բա­վա­կան փոքր է եղ­բոր հա­մե­մատ, որն ա­վե­լի մեծ է ու հոր հետ ա­վե­լի շատ է շփ­վել, հե­տո՝ ին­քը վատ հի­շո­ղու­թյուն ու­նի, ու ափ­սո­սան­քով նշում է, որ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր հի­շո­ղու­թյուն­ներ գր­քից դուրս են մնա­ցել:


Այս հյու­րա­նո­ցում կա նաև Չա­րեն­ցին նվիր­ված սե­նյակ՝ 328-րդ: Ինչ­պես հյու­րա­նո­ցի 329 հա­մա­րի «Kochar room» ան­վա­նա­կոչ­ման պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ իր խոս­քում նշեց «Գրանդ հո­թել Երևան» հյու­րա­նո­ցի տնօ­րեն Ան­տո­նիո ՊԵՏ­ՐՈՒ­ՉԻՆ, հյու­րա­նո­ցա­յին գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում փոր­ձում են ա­մեն տա­րի ար­ժա­նին մա­տու­ցել ար­ժա­նա­վոր­նե­րին և ե­րախ­տա­վոր­նե­րին:
Նշենք, որ տա­րին քո­չա­րյա­նա­կան է. լրա­նում է ան­վա­նի ար­վես­տա­գե­տի ծնն­դյան 120-ա­մյա­կը:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 3855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ