Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որ ի­մա­նա ինչ պի­տի ա­սի, կա­սի

Որ ի­մա­նա ինչ պի­տի ա­սի, կա­սի
01.11.2019 | 00:42

Հի­մա 2020-ի բյու­ջեն պահ­պա­նո­ղա­կա՞ն է, թե՞ հե­ղա­փո­խա­կան` հարց­րի ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նին: «Նա­յած, թե ինչ­պես եք սահ­մա­նում պահ­պա­նո­ղա­կանն ու հե­ղա­փո­խա­կա­նը»,- հար­ցը դի­վա­նա­գի­տո­րեն շր­ջան­ցեց նա­խա­րա­րը: Հի­շեց­րինք Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րած տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան և օ­րերս բյու­ջեն ներ­կա­յաց­նե­լիս նրա այն հայ­տա­րա­րու­թյան մա­սին, թե բյու­ջեի հիմ­քում դրել են «պահ­պա­նո­ղա­կան կան­խա­տե­սու­մը»: Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մեջ տե­ղա­վոր­վու՞մ է 2020-ի բյու­ջեի պահ­պա­նո­ղա­կան կան­խա­տե­սու­մը։ «Վար­չա­պե­տը շատ լավ ման­րա­մաս­նել է թե՛ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, թե՛ դրա ըն­թաց­քը, բյու­ջեին ևս ման­րա­մասն անդ­րա­դար­ձել է»,- դար­ձյալ հար­ցին չպա­տաս­խա­նեց պաշ­տո­նյան: Հայ­տա­րար­ված ցու­ցա­նիշ­ներն ին­չի՞ մա­սին են փաս­տում, օ­րի­նակ, 4,9 % տն­տե­սա­կան ա­ճը հե­ղա­փո­խա­կա՞ն է: «Կսահ­մա­նե՞ք` հե­ղա­փո­խա­կա­նը ո՞րն է»,- հար­ցին հար­ցով պա­տաս­խա­նեց Ջան­ջու­ղա­զյա­նը: «Ես չեմ երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը նման ո­րա­կում տվել, դա ձեր իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րի հայ­տա­րա­րու­թյունն է, պա­րոն Ջան­ջու­ղա­զյան: Ի դեպ, նախ­կին իշ­խա­նու­թյունն էլ նույն չա­փի տն­տե­սա­կան ա­ճի մա­սին էր հայ­տա­րա­րում, բայց դրան հե­ղա­փո­խա­կան ո­րա­կում չէր տա­լիս»: Նա­խա­րա­րը կր­կին հա­մո­զում էր Նի­կոլ Փա­շի­նյա­նի տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան և 2020-ի բյու­ջեի մա­սին ե­լույթ­ներն ու­սում­նա­սի­րել ու գտ­նել իմ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը` ա­մեն կերպ խու­սա­փե­լով հար­ցե­րին կոնկ­րետ պա­տաս­խա­նե­լուց: Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ձեռ­քը միայն Ջան­ջու­ղա­զյա­նը չէ, որ կրակն է ըն­կել: Այս­տեղ են ա­սել` որ ի­մա­նա ինչ պի­տի ա­սի, կա­սի, բայց որ չգի­տի ինչ ա­սի, ի՞նչ ա­սի:


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ