Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին

Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին
16.11.2019 | 21:34

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին, որ չի ցանկանում ժամանակակից զենք մատակարարել իրենց:

«Վերջերս Բելառուսն իր գումարներով Ռուսաստանից գնեց Су-30СМ ինքնաթիռներ: Բայց դրանով մենք կատարում ենք նաև Ռուսաստանի բնակչության անվտանգության ապահովումը: Ուրեմն ինչո՞ւ մեզ չօգնել: Մենք կարողանում ենք զենքից օգտվել ռուսներից ոչ պակաս լավ, սակայն դրա համար վճարում ենք ահռելի գումարներ»,-հայտարարել է Լուկաշենկոն: Այս հայտարարությունը Բելառուսի նախագահն արել է 2017-ին պատվիրած 12 կործանիչներից առաջին երկուսի՝ Բելառուսի 61-րդ ավիաբազա բերվելու առիթով: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ նշել է, որ Լուկաշենկոյի հայտարարությունը ցույց է տալիս նրա՝ կործանիչներն անվճար ստանալու հույսը, սակայն Ռուսաստանն առանց այն էլ ՀԱՊԿ գործընկերներին զենք է վաճառում Ռուսաստանի ներքին գներով, ոչ թե արտահանման արժեքով:


«Բելառուսի համար բացառություն անելը կնշանակեր, որ ստեղծվում է իրավիճակ, որը «կհնձի» ամբողջ զենքի վաճառքը ՀԱՊԿ-ում: Բացի այդ, Ալեքսանդր Գրիգորևիչը բավականին հետաքրքիր կարծիք ունի, թե որ միջոցներն են իր սեփականը, որը ոչ, քանի որ կա հավանականություն, որ այդ զենքերը նրանք գնել են հենց Ռուսաստանի կողմից վերցված վարկով»,- նշել է պաշտոնյան:


Նրա կարծիքով՝ Լուկաշենկոյի հայտարարությունները կապված են 61-րդ ավիաբազայում ռուսական կործանիչների տեղակայման վերաբերյալ Մոսկվայի և Մինսկի տարաձայնություններով:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ