ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ընդունվում են ՀՀ նախագահի մրցանակի հայտերը 7 անվանակարգերում

Ընդունվում են ՀՀ նախագահի մրցանակի հայտերը 7 անվանակարգերում
27.11.2019 | 14:05

Այս տարվա դեկտեմբերի 2-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ն ընդունվում են ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերը նաև հետևյալ 7 անվանակարգերում՝ բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ անվանակարգերում։ Հայոց ցեղասպանության ճանաչմանը բերած ավանդի մրցանակի համար հայտերն ընդունվում են նոյեմբերի 18-ից և պետք է դիմել մինչև փետրվարի 14-ը, իսկ երիտասարդական մրցանակների համար դիմելու ժամկետների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

7 անվանակարգերում ՀՀ նախագահի մրցանակներն ամեն տարի շնորհվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք տվյալ բնագավառում վերջին երեք տարիներին ի հայտ եկած կամ իրականացված լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և այլ աշխատանքների անհատ հեղինակն են կամ հեղինակային խումբը։ Հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի հետագայում հայտ ներկայացնելու թե´ անհատապես, թե´ հեղինակային խմբի հետ։ Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:
Այլ մանրամասների, մրցույթի կանոնակարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու և դիմումի ձևը ներբեռնելու համար հետևյալ հասցեով պետք է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջ։

ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել և ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան և 10 հազար դոլարի չափով դրամական պարգև: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ