Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

ԲՀԿ-ն ԼՀԿ-ին տա­սը ստո­րագ­րու­թ­յուն չի տա

ԲՀԿ-ն ԼՀԿ-ին տա­սը ստո­րագ­րու­թ­յուն չի տա
11.02.2020 | 03:31
Ապրիլի 5-ին նշա­նակ­ված սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեի չե­ղար­կու­մը, ո­րը, ըստ էու­թյան, Հրայր Թով­մա­սյա­նին ու ևս հինգ դա­տա­վո­րի պաշ­տո­նանկ ա­նե­լու քվեար­կու­թյուն է, ՍԴ-ն կա­րող է վի­ճար­կել միայն մեկ պա­րա­գա­յում, ե­թե պատ­գա­մա­վոր­նե­րի ընդ­հա­նուր թվի 1/5-ը, այ­սինքն՝ 27 պատ­գա­մա­վոր, ստո­րագ­րու­թյամբ դի­մեն ՍԴ-ին: «Ի­րա­տե­սը» խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր եր­կու խմ­բակ­ցու­թուն­նե­րից հե­տաքր­քր­վեց՝ պատ­րաստ­վու՞մ են նման գոր­ծըն­թաց սկ­սե­լու:
«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նը չու­նի բա­վա­րար քա­նա­կի ման­դատ, բայց նման մտադ­րու­թյուն ու­նենք,- ա­սաց ԼՀԿ-ա­կան զրու­ցա­կիցս ու հա­վե­լեց,- Մեր ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը 17 ման­դատ է, հետևա­բար 10 ման­դատ էլ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նից է անհ­րա­ժեշտ»:
«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նից, որ հան­րաք­վե անց­կաց­նե­լու նա­խագ­ծի քեար­կու­թյա­նը չի մաս­նակ­ցել, այ­սինքն՝ չե­զոք դիրք է ըն­դու­նել, մեր հար­ցին չպա­տաս­խա­նե­ցին: Մեր տե­ղե­կու­թյուն­ներմվ՝ ԲՀԿ-ա­կան­նե­րի չե­զո­քու­թյու­նը նաև այս հար­ցում կպահ­պան­վի: Նրանք անհ­րա­ժեշտ տա­սը ստո­րագ­րու­թյու­նը չեն ա­պա­հո­վի, որ հան­րաք­վեն ա­ռանց ցն­ցում­նե­րի անց­նի:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ