ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Սիրիական բանակը լիակատար վերահսկողություն է սահմանել Հալեպում

Սիրիական բանակը լիակատար վերահսկողություն է սահմանել Հալեպում
17.02.2020 | 13:21

Սիրիայի զինվորականները իրենց լիակատար վերահսկողության տակ են վերցրել Հալեպի շուրջ բոլոր բնակավայրերը, հաղորդում է al-Majaeddn հեռուստաալիքը։

«Սիրիական բանակը լիովին վնասազերծեց Հալեպ քաղաքը, երբ վերահսկողության տակ վերցրեց Լիրմուն արդյունաբերական գոտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հալեպն ազատագրվել էր գրոհայիններից 2016-ին, սակայն ահաբեկիչները շարունակում էին գնդակոծել թաղամասերը։

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ