Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էմանուել Մակրոնի դոկտրինի հակասականությունը

Էմանուել Մակրոնի դոկտրինի հակասականությունը
26.02.2020 | 11:20

Էմանուել Մակրոնը, բացելով Մոսկվայի հետ ռազմավարական երկխոսության ճանապարհը, մեծ տարածություն է թողնում Ռուսաստանը Եվրոպային մերձեցնելու իր կամքի և եվրոպական դեմոկրատիան թուլացնելու Ռուսաստաի փորձերի պարբերական դատապարտման միջև՝ գրում է Դոմինիկ Մուազին՝ Les Echos-ում:

Ընդգծել Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության սահմանները՝ մի կողմից, մյուս կողմից՝ անհամբերությունը, եթե ոչ հիասթափությունը վերափոխել ռեալիստական հույսի: Եթե հնարավոր չէ ազդել Ռուսաստանի «վատ պահվածքի» վրա, ինչու՞ փորձել ամեն գնով վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Գուցե Ֆրանսիայի նախագահը գերագնահատում է զրուցակիցներին հմայելու իր ունակությունները՝ սկսած Մոսկվայից մինչև Վաշինգտոն: Չի՞ մոռանում նա, որ անձնական դիվանագիտությունը ավելի հաճախ բախվում է բյուրոկրատիայի ազդեցությանն ու իներցիային՝ ժողովրդավարական, թե ավտորիտար լինեն վարչակարգերը: Որքանով այն, ինչ հնարավոր եղավ իրականացնել Դոնալդ Թրամփի հետ իրանական դոսիեով, կհաջողվի իրականացնել Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական ու սիրական հարցերով: ԱՄՆ ու ՌԴ նախագահները կարող են անկեղծ համակրանք ունենալ Էմանուել Մակրոնի նկատմամբ, սակայն դա չի ազդի իրենց ազգային շահի ընկալման վրա՝ մենք ուզում ենք քեզ տեսնել, լսել քեզ, ժպտալ քեզ, բայց քո ասածն անել՝ դու քեզ ու՞մ տեղն ես դրել: «Մեր իրանական ամբիցիաների» և Դոնալդ Թրամփի հետ արտոնյալ երկխոսություն հաստատելու ցանկության միջև միայն մեկ պարզ հակասություն էր: Մեր «ռուսական քաղաքականության» դեպքում խաղը թափանցիկության վրա դնելը առավել խնդրահարույց է: Կարո՞ղ ենք մենք խնդրել Վարշավային և նույնիսկ Բեռլինին ավելին անել եվրոպական պաշտպանության բնագավառում, և միևնույն ժամանակ հանդես գալ Մոսկվայի հետ խորացված երկխոսության օգտին, անկախ՝ ի՞նչ քաղաքականություն է վարում Մոսկվան:

Չնայած բրեկզիտին՝ անվտանգության ու պաշտպանության հարցում արտոնյալ երկկողմ հարաբերություններ պահպանել Մեծ Բրիտանիայի հետ, համապատասխանու՞մ է Փարիզի ու Լոնդոնի հայտարարած ցանկություններին: Համադրելի՞ է այն քաղաքականության հետ, որ Լոնդոնի կարծիքով, կարող է թվալ ռուսամետ, մինչդեռ Լա Մանշի երկու կողմերում ուժեղանում են բացասական հույզերը առևտրային անխուսափելի լարման պատճառով:

«Վաղվա օրվա Եվրոպան կառուցելու համար մեր չափանիշները չեն կարող լինել ամերիկյան վերահսկողության տակ, մեր նավահագիստներն ու օդանավակայանները՝ չինական կապիտալի, իսկ մեր թվային ցանցերը՝ Ռուսաստանի ճնշման տակ»՝ միանգամայն արդարացի ասել է Էմանուել Մակրոնը: Փաստացի՝ ռազմավարական դաշտը նշանակալից ընդլայնվել է, բայց համանմա՞ն են այս 3 խնդիրները: Ռուսաստանը Եվրոպայի համար միաժամանակ մոտ չէ՞ աշխարհագրորեն, ագրեսիվ իր ամենօրյա պահվածքով ու մեր նկատմամբ վերաբերմունքով, միաժամանակ ավելի թույլ ու խոցելի՝ քան ԱՄՆ-ը ու Չինաստանը: Մոսկվայի նկատմամբ Փարիզի քաղաքականությունը պետք է կառուցել գլոբալ ենթատեքստով, որ ոմանք անվանում են «Մակրոնի դոկտրինա»: Կարո՞ղ է ռուսական հարցը դառնալ այդ դոկտրինայի աքիլեսյան գարշապարը, կամ նույնիսկ խոչընդոտ Եվրոպան ինքնիշխան սուբյեկտ դարձնելու օրինական ամբիցիաների համար անվտանգության ու պաշտպանության հարցերում: Եթե առավել հիմնարար սկզբունք է, որ չի կարելի առանց ռիսկի ընկնել հակասությունների մեջ, առաջին պլան մղել արժեքները հանուն Լուսավորչական Եվրոպային հավատարմության և ձգտել մերձենալ ղեկավարների հետ, որ երազում են՝ Ֆրանսիայում իշխանության գան ծայրահեղ աջերը և պատրաստ են այդ նպատակի համար վճարել: Միջին եվրոպական ճանապարհի որոնումը Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև չպետք է հանգի ընտրության անհնարինությանը մի երկրի միջև, որի նախագահը շուտով կարող է փոխվել և մյուսի, որի նախագահը, եթե անկանխատեսելի ոչինչ չլինի, շարունակելու է նախագահ մնալ մինչև 2024-ը և, ամենայն հավանականությամբ՝ հետագայում էլ: Ինչպե՞ս ճիշտ հավասարակշռություն գտնել «ռուսական պատրանքի» ու «ամերիկյան լիազորությունները վայր դնելու» միջև, և ավելին՝ հետևողական մնալ:

Դոմինիկ Մուազի, Les Echos

Հ.Գ. Էմանուել Մակրոնի «հակասական քաղաքականության» առանցքում իրականում հենց հետևողականությունն է՝ նա շատ լավ հասկանում է, որ Եվրոպայի պաշտպանությունն ու անվտանգությունը ավելի շատ Ռուսաստանից է կախված, քան՝ ԱՄՆ-ից: Համենայն դեպս՝ առանց Ռուսաստանի Եվրոպայի անվտանգությունը և պաշտպանությունը հնարավոր չէ, եթե ՆԱՏՕ-ում ու ԵՄ-ում Ռուսաստանն է ընկալվում իբրև սպառնալիք, բայց դա չի նշանակում, որ Ֆրանսիայի նախագահը պետք է աչք փակի Պուտինի վարած քաղաքականության վրա մյուս բոլոր հարցերում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ