Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ար­տա­գաղ­թի ըն­թաց­քը կանգ չի ա­ռել, և որ­քան ազն­վո­րեն սա խոս­տո­վա­նենք, այն­քան լավ»

«Ար­տա­գաղ­թի ըն­թաց­քը կանգ չի ա­ռել, և որ­քան ազն­վո­րեն սա խոս­տո­վա­նենք, այն­քան լավ»
10.04.2020 | 13:52

«Ի­րա­տե­սի» հյու­րը Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար ՎԱ­ՀԵ ՇԱՀ­ՎԵՐ­ԴՅԱՆՆ է:

-Պա­րոն Շահ­վեր­դյան, Թու­մա­նյա­նի հո­բե­լյա­նա­կան տա­րում նա­խա­տե­սել էիք ի­րա­կա­նաց­նել մի շարք ծրագ­րեր, մաս­նա­վո­րա­պես՝ «Ա­նուշ», «Գի­քո­րը» ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի բե­մադ­րու­թյուն­նե­րը: Հետևե­լով Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի ան­ցու­դար­ձե­րին՝ ի­րա­զեկ եմ, որ «Ա­նու­շի» բե­մադ­րու­թյու­նը հա­ջո­ղու­թյամբ կա­յա­ցել է: Ի՞նչ կա­սեք «Գի­քո­րի» մա­սին:
-Ինձ հա­մար ա­մե­նա­կարևո­րը «Ա­նու­շի» բե­մադ­րու­թյունն էր: Բո­լո­րիս է հայտ­նի Ար­մեն Տիգ­րա­նյա­նի օ­պե­րան, չկա մի հայ, որ այդ օ­պե­րա­յից որևէ հատ­ված չեր­գի: Շատ սի­րե­լի է այս պոե­մը, բայց դրա­մա­տի­կա­կան ժան­րում այն հա­ճախ չի ներ­կա­յաց­վում: Դեռ տասն­հինգ տա­րի ա­ռաջ էի ո­րո­շել բե­մա­կա­նաց­նել, բայց Սուն­դու­կյա­նի թատ­րոն տե­ղա­փոխ­վե­լուս պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցա ա­նել դա: Հի­մա վեր­ջա­պես հա­ջող­վեց: Շատ վա­խե­նում էի, որ հան­դի­սա­տե­սը կա­րող է այն չըն­դու­նել:
-Թերևս, Թու­մա­նյա­նի բնօր­րա­նում մար­դիկ ա­ռա­վել զգա­յուն են Մեծ լո­ռե­ցու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հար­ցում: Սա՞ էր Ձեզ ան­հան­գս­տաց­նում:
-Ա­յո՛, նաև դա: Մինչև ներ­կա­յաց­ման պրե­միե­րան շա­տերն ինձ հարց­նում էին՝ ե­րաժշ­տու­թյու­նը լի­նե­լո՞ւ է, Լոռ­վա բնաշ­խար­հը երևա­լո՞ւ է: Պա­տաս­խա­նում էի՝ ոչ: Զար­մա­նում էին, տա­րա­կու­սում, թե ինչ­պե՞ս կա­րե­լի է ա­ռանց այդ ա­մե­նի «Ա­նուշ» բե­մադ­րել: Սա ինձ շատ էր ան­հան­գս­տաց­նում: Բայց ես նաև հաս­կա­նում էի, որ հան­դի­սա­տե­սը փոխ­վել է, տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ­վա հան­դի­սա­տե­սը չէ: Եվ այ­սօր­վա մո­տե­ցու­մը «Ա­նու­շին», այ­սօր­վա թա­տե­րար­վես­տին, թատ­րո­նի ձե­ռագ­րին հա­մա­հունչ մո­տե­ցումն ըն­դուն­վեց ոչ միայն ե­րի­տա­սարդ­նե­րի, այլև այն մարդ­կանց կող­մից, ո­րոնք ժա­մա­նա­կին տե­սել և սի­րել էին Տիգ­րա­նյա­նի «Ա­նու­շը»։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար էլ ժա­մա­նա­կա­կից են և՛ «Ռո­մեո և Ջու­լիե­տի», և՛ «Ա­նու­շի» պատ­մու­թյուն­նե­րը, և՛ նման մյուս պատ­մու­թյուն­նե­րը: Ոչ միայն ժա­մա­նա­կա­կից են, այլև սի­րե­լի: Եվ ինձ ու­րա­խաց­րեց, որ իմ գտած լու­ծու­մը հա­վա­նե­ցին մար­դիկ, ան­գամ խոս­տո­վա­նե­ցին, որ այլ կերպ չէին ցան­կա­նա տես­նել այ­սօր Ա­նու­շին: Ինչ վե­րա­բե­րում է «Գի­քո­րին», այն մնաց ե­րա­զանք, ո­րով­հետև չկա­րո­ղա­ցանք ֆի­նանս­ներ գտ­նել՝ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Հի­մա էլ չեմ հրա­ժար­վել այդ գա­ղա­փա­րից: «Գի­քո­րը» բե­մադ­րե­լու հա­մար տա­րե­դար­ձի սպա­սել պետք չէ: Պար­զա­պես հի­մա դա հնա­րա­վոր չէ ա­նել, ո­րով­հետև մեր թատ­րո­նը պատ­րաստ­վում է հիմ­նա­նո­րոգ­ման, և մեր աշ­խա­տանք­նե­րը այլ հու­նի մեջ են: Շեն­քի վե­րա­նո­րո­գու­մից հե­տո ան­պայ­ման կանդ­րա­դառ­նանք «Գի­քո­րին»:
-Յու­րա­քան­չյուր մշա­կու­թա­յին ո­լորտ կա­րիք ու­նի տե­սա­բան­նե­րի ու­շադ­րու­թյան: Որ­քա­նո՞վ են թա­տե­րա­գետ­նե­րը հե­տաքր­քր­ված Վա­նա­ձո­րի թատ­րո­նով:
-Նախ­կի­նում, ա­յո՛, կար այդ ու­շադ­րու­թյու­նը: Վեր­ջին տա­րի­նե­րին՝ ո՛չ: Մի ցա­վա­լի ի­րո­ղու­թյան մա­սին պի­տի բարձ­րա­ձայ­նեմ. ո՞ւր են թա­տե­րա­գետ­նե­րը: Կի­նո­յի և թատ­րո­նի ինս­տի­տու­տում վա­ղուց չկա թա­տե­րա­գի­տու­թյան բա­ժին: Հի­մա ա­վե­լի շատ լրագ­րող­ներն են թա­տե­րա­գի­տու­թյամբ զբաղ­վում: Ոչ բո­լո­րին է դա հա­ջող­վում, բայց ի­հար­կե, կան լավ լրագ­րող­ներ, ո­րոնք կա­րող են թա­տե­րա­գետ կոչ­վել: Նրանց կող­մից կա մեր թատ­րո­նի նկատ­մամբ ո­րո­շա­կի վե­րա­բեր­մունք: Խոս­քը միայն լավ վե­րա­բեր­մուն­քի մա­սին չէ: Ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել, որ նրանք հետևում են իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հին: Դա լավ է, բայց քիչ է: Պի­տի ա­սեմ, որ ոչ միայն մար­զում, այլև Երևա­նում կա թա­տե­րա­գետ­նե­րի պա­կաս: Երևա­նում նույն­պես լրագ­րող­ներն են լրաց­նում այդ բա­ցը: Հույս ու­նեմ, որ ինս­տի­տու­տի նոր ղե­կա­վա­րու­թյու­նը կմ­տա­հոգ­վի այս հար­ցով: Պար­տա­դիր չէ ա­մեն տա­րի թա­տե­րա­գի­տա­կան կուրս բա­ցել, բայց եր­կու-ե­րեք տա­րին մեկ գո­նե պետք է կա­տա­րել ըն­դու­նե­լու­թյուն այդ բաժ­նում, որ­պես­զի այս տա­րի­նե­րի թատ­րո­նի պատ­մու­թյան մեջ վա­կուում չա­ռա­ջա­նա: Այս կամ այն ներ­կա­յաց­ման մա­սին թռու­ցիկ նյու­թե­րը, որ գր­վում են այ­սօր մա­մու­լում, թա­տե­րա­գի­տու­թյուն չեն, դրանք ըն­դա­մե­նը ին­ֆոր­մա­ցիա են, այդ­պես թատ­րո­նի պատ­մու­թյուն չի ստեղծ­վում:
-Մար­զում մշա­կույ­թի պա­հան­ջարկն ի՞նչ մա­կար­դա­կի վրա է: Դուք հան­րա­պե­տու­թյան մայր թատ­րոնն եք ղե­կա­վա­րել, այս ի­մաս­տով ա­վե­լի ակ­տիվ դաշ­տում եք ե­ղել: Մար­զը շա՞տ է զի­ջում մայ­րա­քա­ղա­քին մշա­կու­թա­յին հե­տաք­րք­րա­սի­րու­թյան ա­ռու­մով:
-Այն հե­տաք­րք­րու­թյու­նը, որ կար մշա­կույ­թի, կոնկ­րետ թատ­րո­նի նկատ­մամբ 20-30 տա­րի ա­ռաջ, հի­մա չկա: Այն ժա­մա­նակ թատ­րո­նը խա­ղում էր ա­մի­սը 25-30 ներ­կա­յա­ցում, բո­լոր տոմ­սե­րը սպառ­վում էին նա­խօ­րոք: Այ­սօր սա անհ­նար է ոչ միայն մար­զում, այլև Երևա­նում: Ոչ մի թատ­րոն ա­մեն օր ներ­կա­յա­ցում չի խա­ղում: Երևա­նի մա­սով բա­ցատ­րու­թյու­նը թող­նում եմ մի կողմ, բայց մար­զե­րի մա­սին կա­րող եմ ա­սել, որ պատ­ճառ­նե­րից գլ­խա­վո­րը բնակ­չու­թյան թվի նվա­զումն է: Ե­թե նախ­կի­նում Վա­նա­ձո­րում կար ա­վե­լի քան 200 հա­զար բնակ­չու­թյուն, հի­մա պատ­կե­րը սար­սա­փե­լի է. բնակ­չու­թյան թի­վը կազ­մում է 60-70 հա­զար: Մենք հի­մա խա­ղում ենք ա­մի­սը 8-10 ներ­կա­յա­ցում, հիմ­նա­կա­նում՝ լեփ-լե­ցուն դահ­լիճ­նե­րում: Սա լավ է Վա­նա­ձո­րի նման քա­ղա­քի հա­մար, բայց մեծ հաշ­վով գո­հա­ցու­ցիչ չէ: Ես չեմ կա­րող պար­ծե­նալ ու կեղծ ճա­ռեր ա­սել այն մա­սին, թե մար­զե­րում մշա­կույ­թը ծաղ­կում է: Պար­զա­պես մար­զե­րում կան մար­դիկ, ո­րոնք ա­մեն գնով պահ­պա­նում են մշա­կույ­թը, ո­րոնց հա­մար դա կյան­քի ի­մաստ է: Եվ փառք Աստ­ծո, որ կան այդ­պի­սի մար­դիկ:
-Մեր երկ­րում կա­տար­ված քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո խոս­վում է ար­տա­գաղ­թի կա­սեց­ման, ան­գամ ներ­գաղ­թի մա­սին: Այս ի­մաս­տով փո­փո­խու­թյուն չե՞ք տես­նում:
-Դեռ չեմ տես­նում: Սպա­սում էի, որ այդ­պես պի­տի լի­նի, բայց դեռ այդ­պես չէ: Հե­ղա­փո­խու­թյու­նից ո­րոշ ժա­մա­նակ անց ինձ մո­տե­ցան մար­դիկ և բնու­թա­գիր խնդ­րե­ցին: Պարզ­վեց՝ ո­րո­շել են մեկ­նել երկ­րից և ի­րենց պետք է, որ քա­ղա­քի ան­վա­նի մարդ­կան­ցից դրա­կան բնու­թագ­րեր ստա­նան: Այն­պես որ, ար­տա­գաղ­թի ըն­թաց­քը կանգ չի ա­ռել: Եվ որ­քան ազն­վո­րեն սա խոս­տո­վա­նենք, այն­քան լավ. սա մեր բո­լո­րի ցավն է: Ինձ հա­մար, հա­մե­նայն դեպս, մեծ ցավ է: Որ­քան շատ եմ մտա­ծում այս մա­սին, այն­քան տխ­րում եմ: Եր­բեմն Մկր­տիչ Ար­մե­նի «Հեղ­նար աղ­բյու­րի» հե­րո­սի նման ինքս ինձ ա­սում եմ. «Հը­բը կյանքս ըն­չի՞ ան­ցավ»: Այդ պրո­ցե­սը կանգ­նեց­նե­լու կամ նվա­զեց­նե­լու ճա­նա­պարհ­նե­րը շատ են, և մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը նույն­պես այս­տեղ ա­նե­լիք ու­նեն: Ես, օ­րի­նակ, իմ աշ­խա­տան­քով փոր­ձում եմ կա­րո­ղա­ցածս ա­նել: Ոչ միայն ես, այլև ամ­բողջ թատ­րո­նը՝ ա­բե­լյան­ցի­ներս ենք դա ա­նում, բայց միայն մե­զա­նով չէ, շա­տե­րը պի­տի փոր­ձեն քայ­լեր ձեռ­նար­կել, որ­պես­զի կանխ­վի ար­տա­գաղ­թը: Երբ տես­նում եմ, որ քա­ղա­քում մի փո­ղոց ար­դեն բա­րե­կարգ­ված է, և մե­քե­նան հան­գիստ երթևե­կում է, լավ եմ զգում: Բայց տես­նում եմ մի այլ փո­ղոց, ո­րը խար­խուլ վի­ճա­կում է, սիրտս ցա­վում է: Մե­զա­նում մի վատ բան կա: Մենք ու­զում ենք՝ ա­մեն ինչ միան­գա­մից լի­նի: Հաս­կա­ցանք, ե­ղավ հե­ղա­փո­խու­թյուն, բայց հո չի՞ կա­րե­լի մտա­ծել, թե քնե­ցինք-արթ­նա­ցանք, և ա­մեն ինչ պի­տի լավ լի­նի: Սա մեզ հա­տուկ մտա­ծե­լա­կերպ է և սխալ, բա­ցա­սա­կան մտա­ծե­լա­կերպ է: Մի շատ վատ բան էլ կա մեր մեջ. մենք ինք­ներս մեզ շատ ենք ու­տում: Շատ ենք քրք­րում ի­րար: Սա տես­նում է ար­տա­քին աշ­խար­հը, այն թշ­նա­մի բա­նա­կը, որ մեզ ու­զում է ոչն­չաց­նել: Եվ ի­հար­կե, ե­թե երկ­րի ներ­սում կա այս բա­նը, թշ­նա­մին ու­րա­խա­նում է ու փոր­ձում ա­մեն ինչ ա­նել, որ դա ա­վե­լի շա­տա­նա, ա­վե­լի խո­րա­նա: Մենք վեր­ջա­պես պի­տի հաս­կա­նա՞նք սա, թե՞ ոչ: Ինչ­քա՞ն պի­տի ինք­ներս մեզ կր­ծենք: Հայտ­նի նա­խա­դա­սու­թյու­նը՝ «Հայ ժո­ղո­վուրդ, քո փր­կու­թյու­նը քո միաս­նա­կան ու­ժի մեջ է», միայն ա­սում ենք, բայց շատ քիչ բան ենք ա­նում, որ դա կա­յա­նա: Ես նի­հի­լիստ չեմ, ես շատ լավ բա­ներ եմ տես­նում այ­սօր: Ես միշտ ապ­րել եմ շատ հա­մեստ կյան­քով, հի­մա էլ շա­րու­նա­կում եմ այդ­պես ապ­րել: Դղյակ­ներ, չգի­տեմ ինչ հարս­տու­թյուն չեմ ու­նե­ցել, չու­նեմ, ինձ պետք էլ չէ: Եվ պատ­րաստ եմ ա­վե­լի քիչ բան ու­նե­նա­լու, միայն թե չորս կողմս ինչ-որ դրա­կան փո­փո­խու­թյուն լի­նի: Մենք շատ ծանր բա­նե­րից ենք ա­զատ­վել, ի­րոք: Չեմ ու­զում շատ ծա­վալ­վել այս թե­մա­յով, բայց միայն մի բան եմ խնդ­րում իմ ժո­ղովր­դից՝ համ­բե­րա­տար լի­նել: Չի կա­րե­լի մտա­ծել, որ հենց վա­ղը պի­տի ու­նե­նաս այն ա­մե­նը, ինչ քեզ պետք է: Դեռ պի­տի շատ աշ­խա­տենք, շատ ստեղ­ծենք, որ մեր բո­լոր ցան­կա­ցած­ներն ու­նե­նանք:
-Ոչ մե­կի հա­մար նո­րու­թյուն չէ, որ թատ­րո­նի աշ­խա­տա­վար­ձե­րը խիստ խոր­հր­դան­շա­կան են: Դե­րա­սան­նե­րի կեն­սա­կան պա­հանջ­ներն ինչ­պե՞ս են հա­մա­տեղ­վում ի­րենց աշ­խա­տա­վար­ձե­րի հետ:
-Մեծ դժ­վա­րու­թյամբ: Չեմ էլ ու­զում ա­սել, թե ինչ­քան են թատ­րո­նի աշ­խա­տա­վար­ձե­րը: Թող մեր հան­դի­սա­տե­սը չի­մա­նա այդ թվե­րը:
-Չեմ կար­ծում՝ այդ­քան ան­տե­ղյակ են:
-Երևի: Ցավն այն է, որ ես այ­սօր դե­րա­սա­նին չեմ կա­րո­ղա­նում ա­սել՝ չի կա­րե­լի բա­ցա­կա­յել փոր­ձից, ներ­կա­յա­ցու­մից և գնալ այլ գոր­ծի: Ա­ռաջ ար­գե­լում էի, բայց հի­մա հաս­կա­նում եմ, որ կյանքն իր օ­րենք­ներն է թե­լադ­րում, և պետք է դրանց հետ հաշ­վի նս­տել: Հի­շում եմ, երբ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Սուն­դու­կյա­նի թատ­րո­նում իմ դիպ­լո­մա­յին բե­մադ­րու­թյունն էի ա­նում, փոր­ձի ա­վար­տին դե­րա­սան­ներն ինչ-որ ան­հան­գիստ շտա­պո­ղա­կա­նու­թյան մեջ էին լի­նում: Մե­կը գնում էր ռա­դիո, մյու­սը՝ հե­ռուս­տա­տե­սու­թյուն, եր­րոր­դը՝ պոե­զիա­յի ե­րե­կո­յի: Բայց այդ ա­մե­նը չէր խան­գա­րում նրանց հիմ­նա­կան աշ­խա­տան­քին թատ­րո­նում: Ոչ մե­կի մտ­քով չէր անց­նում թատ­րո­նի աշ­խա­տան­քը հար­մա­րեց­նել մյուս գոր­ծե­րին: Հի­մա հա­կա­ռակ պատ­կերն է: Շատ դեպ­քե­րում դր­սի աշ­խա­տան­քի դի­մաց վար­ձատ­րու­թյու­նը ան­հա­մե­մատ մեծ է թատ­րո­նի աշ­խա­տա­վար­ձից, և դե­րա­սանն ընտ­րու­թյուն չու­նի: Ի­րենց հաշ­վին օ­րեր են վերց­նում, շա­բաթ­ներ: Բայց երբ միա­ժա­մա­նակ մի քա­նիսն են բա­ցա­կա­յում, թատ­րո­նի աշ­խա­տան­քը կանգ է առ­նում: Ծանր է վի­ճա­կը, և մենք համ­բե­րում ենք: Ինչ­քան կդի­մա­նանք, չգի­տեմ: Երբ ա­ռաջ մարդ­կանց որևէ կոչ­ման էին ներ­կա­յաց­նում, մենք չէինք կարևո­րում: Բայց հի­մա ես դա շատ կարևոր եմ հա­մա­րում. այս­պի­սի պայ­ման­նե­րում աշ­խա­տող մարդ­կանց գո­նե այդ­կերպ պետք է գնա­հա­տել, և ես ու­զում եմ ա­սել՝ մտա­ծեք մար­զա­յին թատ­րո­նի աշ­խա­տող­նե­րի մա­սին և շատ լուրջ մտա­ծեք:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Հ.Գ. Վա­հե Շահ­վեր­դյա­նի հետ հար­ցազ­րույ­ցը կա­յա­ցել է հա­մա­վա­րա­կի հա­յաս­տա­նյան բռն­կու­մից և ինք­նա­մե­կու­սաց­ման կեն­սա­կեր­պին անց­նե­լուց ա­ռաջ: Այս է պատ­ճա­ռը, որ զրույ­ցում չկա անդ­րա­դարձ օ­րախն­դիր այդ թե­մա­յին:

Դիտվել է՝ 7942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ