Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
17.04.2020 | 01:53
«Բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի հիմ­նա­դիր­նե­րը և գի­տա­կան գիր­քե­րու ա­ռա­ջին հե­ղի­նակ­նե­րը նո­րեն հա­յեր ե­ղած են: Թուրք թատ­րո­նը իր գո­յու­թյու­նը հա­յե­րուն կպար­տի: Գեր­ման հե­ղի­նա­կա­վոր գիտ­նա­կան մը պատ­մա­գի­տա­կան իր մեկ գր­քին մեջ եր­բոր կվեր­լու­ծե Թուր­քիո մեջ ապ­րող տար­րե­րը, հա­յե­րու մա­սին գո­վես­տով կխո­սի և թուր­քը ա­վե­լի մո­տիկ կգտ­նե հայ տար­րին հետ ու կա­վե­լաց­նե. «Այս ժո­ղո­վուր­դը մի­ջա­վայ­րին հար­մար­վե­լու մաս­նա­վոր հատ­կու­թյուն մը ու­նի, և դժ­վար է շատ ան­գամ հա­յը թուր­քեն զա­նա­զա­նել»: Ա­հա ա­սանկ ու­շիմ և ըն­դու­նակ ազ­գի մը հետ միա­սին կապ­րինք որ մինչև հի­մա ալ ա­մեն ազ­գի մեջ տի­րա­պե­տող է:
Եր­բոր այս խոս­քե­րը կար­տա­սա­ներ նա­խա­գա­հը, իր դեմ­քին վրա ո­րոշ դառ­նու­թյուն մը կար, և կար­ծես ձայ­նը կո­կոր­դին մեջ պի­տի խեղդ­վեր: Բայց ինչ որ ըլ­լա այս վայր­կյա­նիս աչ­քիս ա­վե­լի բարձ­րա­ցավ այս թուրք մտա­վո­րա­կա­նը որ թուրք ազ­գի փա­ռա­բա­նու­թյան սահ­ման­ված շեն­քի մը բե­մեն պատ­մա­կան տվյալ­նե­րով ճշ­մար­տու­թյու­նը կխո­սեր և չէր քաշ­վեր ը­սե­լու թե մինչև այ­սօր հա­յե­րը շատ մը ճյու­ղե­րու մեջ տի­րա­պե­տող են:
Ով գի­տե Կո­մի­տաս վար­դա­պետ ներ­քին ինչ հու­զում­ներ ու­նե­ցավ, լսե­լով գնա­հա­տան­քի խոս­քե­րը իր ազ­գին ուղ­ղյալ ո­րուն մեջ ինքն ալ պատ­վա­բեր բա­ժին մը ու­ներ:
Նա­խա­գա­հին բաց­ման խոս­քե­րեն հե­տո դաշ­նա­կին առջևն ան­ցավ Կո­մի­տաս վար­դա­պետ և խոր­հր­դա­վոր լռու­թյան մեջ սկ­սավ եր­գել:
Ա­մե­նուն ու­շադ­րու­թյու­նը վար­դա­պե­տին վրա էր, բո­լո­րը հափշ­տակ­ված մտիկ կը­նեին:
Ա­ռա­ջին եր­գը՝ «Կռուն­կը» եր­բոր լմն­ցավ, խե­լա­հեղ ծա­փա­հա­րու­թյուն­ներ ի­րա­րու հա­ջոր­դե­ցին. ա­ռինք­նող մագ­նի­սա­կան հո­սանք մը լե­ցուց սրա­հը որ հո­գիե հո­գի կթա­փան­ցեր. հան­դի­սա­կան­նե­րը ի­րա­րու միջև հիաց­ման ակ­նարկ­ներ կփո­խան­ցեին: Մա­նա­վանդ «Հով ա­րեք սա­րեր ջան» և «Կա­լի եր­գը» այն­քան հիա­նա­լի էին որ «մա­շալ­լահ, Աստ­ված չար աչ­քե պա­հե» թուր­քե­րեն բա­ցա­գան­չու­թյուն­նե­րը օ­դը կթն­դաց­նեին:
Հայ եր­գը և հայ եր­գի­չը ի­րենց փառ­քի գա­գաթ­նա­կե­տին վրա էին: Կո­մի­տա­սի ա­մեն մեկ եր­գը կար­ծես աստ­վա­ծա­յին ե­րաժշ­տու­թյուն մըն էր որ եր­կին­քեն կու գար և գար­նա­նա­յին ա­նույշ զե­փյու­ռի մը նման հո­գի­նե­րը կվե­րա­նո­րո­գեր: Եր­գե­րու ամ­բողջ տևո­ղու­թյան ոգևո­րու­թյու­նը անն­կա­րագ­րե­լի էր: Վար­դա­պե­տը ան­գամ մը ևս ցույց տված էր թե հա­յը իր մշա­կույ­թով և եր­գով պի­տի ապ­րի և պետք է ապ­րի»:
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­րե­ցի՞ք՝ Աբ­դուլ-Մե­ջի­դի կող­քին նս­տած էր հրե­շը՝ ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Թա­լեա­թը: Նա ա­ռա­ջին ան­գամ չէր տես­նում Կո­մի­տա­սին: 1913 թ. աշ­նա­նը ամ­փոփ­վեց մեկ տա­րի տևած մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը՝ նվիր­ված գրե­րի գյու­տի 1500-ա­մյա­կին և հայ տպագ­րու­թյան 400-ա­մյա­կին, ո­րին ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցավ Կո­մի­տա­սը: Հոկ­տեմ­բե­րի 14-ին նշ­վեց Թարգ­ման­չաց տո­նը, Մայր ե­կե­ղե­ցում կա­յա­ցավ պա­տա­րագ, ո­րի ժա­մա­նակ եր­գեց դպ­րաց դա­սը՝ Կո­մի­տա­սի ղե­կա­վա­րու­թյամբ: Մեկ ժամ անց ե­կե­ղե­ցում տե­ղի ու­նե­ցավ հան­դի­սա­վոր տո­նա­կա­տա­րու­թյուն՝ բազ­մա­թիվ հրա­վի­րյալ հյու­րե­րի ներ­կա­յու­թյամբ, ո­րի ժա­մա­նակ ե­լույթ ու­նե­ցավ ու հայ ժո­ղովր­դի հաս­ցեին գո­վես­տի խոս­քեր շռայ­լեց Թա­լեա­թը:
Հա­ջորդ օր­վա տո­նա­կա­տա­րու­թյա­նը մաս­նակ­ցեց Ջե­մա­լը՝ ցե­ղաս­պա­նու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րից ևս մե­կը:
Եր­կու­սի կող­մից էլ պարզ ու խո­րա­մանկ ե­րես­պաշ­տու­թյուն էր, նրանք ար­դեն մտմ­տում էին հա­յու­թյա­նը բնաջն­ջե­լու հրե­շա­վոր ծրա­գի­րը:
Այժմ անդ­րա­դառ­նամ Հա­լի­դե Է­դի­բին:
Ես եր­բեք կռիվ չեմ տվել ու չեմ տա­լիս ոչ ևս պատ­մա­կան ան­ձանց հետ. ի՞նչ ի­մաստ ու­նի տա­րի­նե­րի հեռ­վից բա­նա­վի­ճել մե­կի հետ, ով պա­տաս­խա­նե­լու ի վի­ճա­կի չէ: Բայց հա­նը­մի պա­րա­գան ու­րիշ է, նրան հարկ է անդ­րա­դառ­նալ, ո­րով­հետև տիկ­նոջ ար­տա­հայ­տած մտ­քե­րը ներ­կա­յիս Թուր­քիա­յի ղե­կա­վա­րու­թյան ժխ­տո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­քա­րերն են:
1926 թ. Հա­լի­դե Է­դի­բը Նյու Յոր­քում անգ­լե­րեն թարգ­մա­նու­թյամբ հրա­տա­րա­կեց իր «Հու­շեր» գիր­քը, ո­րի 370-374 է­ջե­րը վե­րա­բե­րում էին Կո­մի­տա­սին: Հի­մա մեջ կբե­րեմ այդ է­ջե­րը, բայց կա­նեմ հատ­վա­ծա­բար՝ վեր­լու­ծե­լով ա­մեն մի զեղ­ծա­րա­րու­թյուն:
«Թուր­քա­կան օ­ջա­խի՛՛ բե­մը և սրա­հը այդ տա­րի­նե­րին (1913-1914) բաց էին դա­սա­խո­սու­թյուն­նե­րի, թա­տե­րա­խա­ղե­րի և նվա­գա­հան­դես­նե­րի հա­մար, ո­րոնք նա­խա­տես­ված էին բարձ­րաց­նե­լու հա­սա­րա­կու­թյան ընդ­հա­նուր ճա­շա­կը: Այս­տեղ էր, որ ա­ռա­ջին ան­գամ սկիզբ դր­վեց խառն ունկ­նդ­րու­թյան սո­վո­րու­թյա­նը: Այն ժա­մա­նակ, շնոր­հիվ Օ­ջա­խի ե­րի­տա­սարդ­նե­րի խո­հուն և հի­րա­վի կա­տա­րյալ կեն­ցա­ղա­վա­րու­թյան, այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը խո­սակ­ցու­թյան կամ քն­նա­դա­տու­թյան տե­ղիք չտ­վեց: Այդ նույն սրա­հում էր, որ ես ճառ ար­տա­սա­նե­ցի բազ­մա­թիվ այ­լազ­գի ուն­կն­դիր­նե­րի առջև: Մեկ տար­վա ըն­թաց­քում այս բա­նը միան­գա­մայն բնա­կան երևույ­թի վե­րած­վեց, և ես զա­նա­զան հրա­պա­րա­կա­յին դա­սա­խո­սու­թյուն­ներ ու­նե­ցա թե Օ­ջա­խի ներ­սում, թե դր­սում:
Այդ սրա­հում էր, որ ծա­նո­թա­ցա Կո­մի­տաս վար­դա­պե­տի՝ հայ քա­հա­նա­յի, ե­րաժշ­տի ու կոմ­պո­զի­տո­րի հետ: Նա մեկն էր այն համ­բա­վա­վոր ե­րա­ժիշտ­նե­րից, դե­րա­սան­նե­րից ու դա­սա­խոս­նե­րից, ո­րոնց Օ­ջա­խը հրա­վի­րում էր իր ա­մեն­շա­բա­թյա հան­դի­պում­նե­րին: (Օ­ջա­խում ա­մեն­շա­բա­թյա հան­դի­պում­նե­րի ծրագ­րի շուրջ կար­ծիք­նե­րը տար­բեր էին: Ո­մանք ու­զում էին, որ միայն թուր­քա­կա­նին առ­նչ­վող բա­ներ լի­նեն, իսկ մյուս­նե­րը պն­դում էին, թե ա­վե­լի լայն ազ­դե­ցու­թյուն կգոր­ծեր այլ ազ­գե­րի գե­ղա­գի­տու­թյանն ու մշա­կույ­թին ծա­նո­թա­նա­լը: Այն ժա­մա­նակ հաղ­թեց վեր­ջին տե­սա­կե­տը):
Կո­մի­տա­սը մեծ հռ­չակ էր ձեռք բե­րել ա­նա­տո­լյան եր­գե­րով և հին Գրի­գո­րյան տա­ղե­րի ե­րաժշ­տու­թյամբ, որ Կ. Պոլ­սում և Ա­նա­տո­լիա­յում ժո­ղո­վել էր տա­րի­նե­րի համ­բե­րա­տար աշ­խա­տան­քով: Նա հայ ե­րի­տա­սարդ­նե­րի մի երգ­չա­խումբ էր կազ­մել և հա­յոց շր­ջա­նում մեծ ա­ռաջ­նորդ էր հա­մար­վում»:
Հայ ժո­ղովր­դա­կան եր­գե­րը դարձ­րել է «ա­նա­տո­լիա­կան եր­գեր»: Կո­մի­տա­սը եր­բեք Կ. Պոլ­սում և Ա­նա­տո­լիա­յում եր­գեր չի ժո­ղո­վել, իսկ «ա­նա­տո­լիա­կան»՝ Արևմտյան Հա­յաս­տա­նի եր­գե­րը բե­րում էին նրա ըն­կեր­ներն ու բա­րե­կամ­նե­րը:
«Երբ նա երևաց իր քա­հա­նա­յա­կան սև ու եր­կար վե­րա­կուով, թուխ դեմ­քով, որ միա­միտ պար­զու­թյամբ նման էր ա­նա­տո­լե­ցու դեմ­քի, գո­րո­վան­քով լե­ցուն աչ­քե­րով և վճիտ եր­գե­րի կա­րո­տա­լի ձայ­նով, ես զգա­ցի, որ նա Ա­նա­տո­լիա­յի բա­նա­հյու­սու­թյան ու ե­րաժշ­տու­թյան մարմ­նա­ցումն է:
Մե­ղե­դի­նե­րը նրան­ցից էին, որ հա­ճախ եր­գում էին մեր քե­մախ­ցի և էրզ­րում­ցի սպա­սա­վոր­նե­րը: Նա պար­զա­պես հա­յե­րե­նի էր վե­րա­ծել բա­ռե­րը: Բայց որևէ կարևո­րու­թյուն չտ­վե­ցի լեզ­վին, ես միայն զգա­ցի Ա­նա­տո­լիա­յի մե­նա­վոր տա­փաս­տան­նե­րից ե­կող այդ քն­քույշ ու թախ­ծա­գին մե­ղե­դու ներ­քին ի­մաս­տը»:
Չի ա­սում Քե­մա­խի և Էրզ­րու­մի հայ­կա­կան եր­գե­րը ու դի­տա­վո­րյալ գոր­ծա­ծում է «Ա­նա­տո­լիա» եզ­րը՝ խույս տա­լով Արևմտյան Հա­յաս­տան եզ­րույ­թից:
«Այդ օր­վա­նից մեր ծա­նո­թու­թյու­նը շա­րու­նակ­վեց: Կո­մի­տա­սը հա­ճախ էր գա­լիս իմ տուն ու եր­գում: Նա շա­րու­նա­կում էր գալ նույ­նիսկ հա­յե­րի ու թուր­քե­րի փո­խա­դարձ ջար­դից հե­տո: Մենք եր­կուսս էլ տա­ռա­պում էինք այս վի­ճա­կի մեջ, բայց մեզ­նից ոչ մե­կը չէր հի­շեց­նում այդ մա­սին: Մեհ­մեդ Է­մին և Յա­հյա Քե­մալ բե­յե­րը՝ եր­կուսն էլ խո­շոր բա­նաս­տեղծ­ներ, մարդ­կա­յին տե­սա­կե­տից ըմ­բռ­նում էին ազ­գայ­նա­կա­նու­թյու­նը, հե­տաքր­քր­վում նրա ան­ձով ու գա­լիս էին լսե­լու: Յու­սուֆ Աք­չու­րան էլ էր գա­լիս՝ մղ­ված իր ե­րաժշ­տա­սի­րու­թյու­նից, բայց հայ­տա­րա­րում էր, որ Կո­մի­տա­սը մեծ վնաս է պատ­ճա­ռել թուր­քին, գո­ղա­նա­լով նրա մշա­կույ­թը՝ ե­րաժշ­տու­թյան ու եր­գե­րի տես­քով»:
Ժա­մա­նա­կա­կից­նե­րից ոչ ոք Է­դի­բի ա­նու­նը չի հի­շա­տա­կել, Կո­մի­տասն, ինչ է, գաղ­տա­գո­ղի՞ էր հա­ճա­խա­կի այ­ցե­լում հա­նը­մին:
«՛Փ­ոխ­ադարձ ջարդ»: Էր­դո­ղա­նը նու՞յն բա­նը չի ա­սում. 2019 թ. ապ­րի­լին թուր­քա­կան ար­խիվ­նե­րին նվիր­ված գի­տա­ժո­ղո­վի շր­ջա­նա­կում, հան­դես գա­լով ե­լույ­թով, նա, անդ­րա­դառ­նա­լով Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րին կա­տար­վա­ծին, հայ­տա­րա­րեց, թե հա­յերն են կո­տո­րել մու­սուլ­ման կա­նանց և ե­րե­խա­նե­րին, ու նման պայ­ման­նե­րում «հայ հրո­սակ­նե­րի ու նրանց ա­ջա­կից­նե­րի աք­սո­րումն ա­մե­նատ­րա­մա­բա­նա­կան վար­քա­գիծն է ե­ղել»:
Գրող ու բա­նաս­տեղծ Մեհ­մեդ Է­մի­նը (1869-1944) 1907-ից հա­րել էր ե­րիտ­թուր­քե­րին: Հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մից հե­տո բազ­միցս ըն­տր­վել է Մեծ ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր: Հ. Սի­րու­նին նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից մի քա­նի­սը թարգ­մա­նել է հա­յե­րեն ու տպագ­րել «Ա­զա­տա­մարտ» թեր­թում և Ռ. Զար­դա­րյա­նի կազ­մած «Մեղ­րա­գետ» տա­րեգր­քում: Է­մի­նը քա­նիցս այ­ցե­լել է Կո­մի­տա­սի տուն, խնդ­րե­լով ե­րաժշ­տու­թյուն գրել իր մի քա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի հա­մար:
Բա­նաս­տեղծ, գրող, քա­ղա­քա­կան գոր­ծիչ ու դի­վա­նա­գետ Յա­հյա Քե­մա­լը (1884-1958) հան­դես էր ե­կել սուլ­թան Աբ­դուլ Հա­մի­դի վար­չա­կար­գի դեմ, ու­սա­նել էր Սոր­բո­նի հա­մալ­սա­րա­նում ու Փա­րի­զի հա­սա­րա­կա­կան գի­տու­թյուն­նե­րի բարձ­րա­գույն դպ­րո­ցում: Հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մից հե­տո բազ­միցս ըն­տր­վել է խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր: Ե­ղել է Թուր­քիա­յի դես­պա­նը Լե­հաս­տա­նում, Պոր­տու­գա­լիա­յում, Իս­պա­նիա­յում, Պա­կիս­տա­նում: Նրա պոե­զիան և ար­ձա­կը ներշ­նչ­ված էին թուր­քա­կան ե­րաժշ­տու­թյամբ, ու գլ­խա­վոր միտքն այն էր, որ թուրք ազ­գը ձևա­վոր­վել է երկ­րի կենտ­րո­նա­կան մա­սի թուր­քե­րի քր­տին­քից և ար­ցունք­նե­րից:
Կո­մի­տա­սի ձեր­բա­կա­լու­մից ան­մի­ջա­պես հե­տո կու­տի­նա­ցի Կա­րո ՈՒ­շագ­լյա­նը զան­գա­հա­րում է Համ­դուլ­լահ Սուբ­հիին. սա տե­ղում չի լի­նում, հե­ռա­խո­սի մոտ են կան­չում Մեհ­մեդ Է­մի­նին: ՈՒ­շագ­լյանն ա­սում է ե­ղե­լու­թյու­նը և խնդ­րում մի­ջամ­տել: Թուրք բա­նաս­տեղ­ծը, որ վար­դա­պե­տի ար­վես­տի սի­րա­հար­նե­րից էր, պա­տաս­խա­նում է.
-Է­ֆեն­դի, ա­սի­կա կա­ռա­վա­րա­կան գործ է, չենք կր­նար որևէ մի­ջամ­տու­թյուն կա­տա­րել, չեմ կար­ծեր որ ծանր պա­րա­գայ մը կե­նայ, թերևս ա­զատ կ՛ար­ձա­կեն,- ու հե­ռա­խոսն ան­ջա­տում է:
Երբ Կո­մի­տասն աք­սո­րից վե­րա­դառ­նում է, ՈՒ­շագ­լյանն այս մա­սին պատ­մում է նրան: Միայն մեկ բառ է ա­սում.
-Ա­նօ­րէն­նե՜ր…
Յու­սուֆ Աք­չու­րա­յին, նույ­ն ին­քը Յու­սուֆ Հա­սա­նո­վիչ Ակ­չու­րի­նին (1876-1935) «Թուր­քա­կան օ­ջա­խում» պատ­կա­նում էր ա­ռա­ջին ջու­թա­կի դե­րա­կա­տա­րու­մը: Սա ծն­վել էր Վլա­դի­միր ՈՒ­լյա­նով-Լե­նի­նի հա­րա­զատ Սիմ­բիրս­կում, և ե­թե Լե­նի­նին վե­րա­պահ­ված էր ամ­բողջ աշ­խար­հը ի­րար խառ­նել, հռ­չակ­վել հա­մաշ­խար­հա­յին պրո­լե­տա­րիա­տի ա­ռաջ­նորդ, ձե­ռի հետ էլ Բրեստ-Լի­տովս­կի պայ­մա­նագ­րով ոտ­նա­կոխ ա­նել հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին շա­հը, ա­պա թա­թար գրող, հրա­տա­րա­կիչ, լրագ­րող, պատ­մա­բան Ակ­չու­րի­նին վի­ճակ­ված էր դառ­նալ թուր­քա­կան ազ­գայ­նա­մո­լու­թյան գլ­խա­վոր գա­ղա­փա­րա­խո­սը, ներ­կա­յիս թուր­քա­կան ժխ­տո­ղա­կա­նու­թյան «հայ­րը»:
Հա­րուստ հոր մա­հից հե­տո մայ­րը նրան տա­րել էր Ստամ­բուլ, ուր ա­վար­տել էր ռազ­մա­կան ու­սում­նա­րան: Մե­ղադր­վել էր Աբ­դուլ Հա­մի­դի դեմ դա­վադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար, աք­սոր­վել, ա­պա փա­խել Փա­րիզ, որ­տեղ 1899-ից սկ­սած հան­դես էր ե­կել որ­պես թուր­քա­կան ազ­գայ­նա­կա­նու­թյան ջա­տա­գով: 1903 թ. վե­րա­դար­ձել էր Կա­զան, դա­սա­վան­դել պատ­մու­թյուն, խմ­բագ­րել «Կա­զան Մուխ­բի­րե» թեր­թը: 1904-ին գրել էր «Քա­ղա­քա­կա­նու­թյան ե­րեք տե­սակ­նե­րը» աշ­խա­տու­թյու­նը, ո­րով թուր­քե­րին կոչ էր ա­նում հրա­ժար­վել բազ­մէթ­նիկ Օս­մա­նյան կայս­րու­թյու­նից և ան­ցում կա­տա­րել թուր­քա­կան ազ­գայ­նա­կա­նու­թյան ու հա­մաթր­քու­թյան:
Ե­րիտ­թուր­քե­րի հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո 1908-ին վե­րա­դար­ձել էր Թուր­քիա, հրա­տա­րա­կել «Թյուրք Յուր­դու» («Թուր­քա­կան տուն») ամ­սա­գի­րը, քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­մու­թյուն դա­սա­վան­դել Ստամ­բու­լի հա­մալ­սա­րա­նում: Ա­ռա­ջին աշ­խա­րա­հա­մար­տի ժա­մա­նակ հա­մա­գոր­ծակ­ցել է Կենտ­րո­նա­կան տե­րու­թյուն­նե­րի՝ Գեր­մա­նիա­յի և Ավ­ստ­րո-Հուն­գա­րիա­յի հետ: 1920-ա­կան թթ. ե­ռան­դո­րեն լծ­վել է Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան կա­յաց­մա­նը, ըն­տր­վել մեջ­լի­սի պատ­գա­մա­վոր, ե­ղել մշա­կույ­թի ու քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով Մուս­տա­ֆա Քե­մա­լի խոր­հր­դա­կա­նը: 1931 թ. հիմ­նել ու ղե­կա­վա­րել է Թուր­քա­կան պատ­մա­գի­տա­կան ըն­կե­րու­թյու­նը:
Ա­յո, ա­յո, այն նույն ըն­կե­րու­թյու­նը, ուր ա­մեն ան­գամ թուր­քա­կան բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նը մեզ՝ հա­յե­րիս, «հրա­վի­րում» է քն­նար­կե­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան լի­նել-չլի­նե­լու խն­դի­րը: Խն­դիր, ո­րի ժխտ­ման սկզ­բունք­ներն ին­քը՝ Աք­չու­րան էր սահ­մա­նել:
Ա­պա­ցու՞յց. 2018 թ. Էր­դո­ղա­նը Բուե­նոս Այ­րե­սում հայ­տա­րա­րեց. «Ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը ե­կեք թող­նենք պատ­մա­բան­նե­րին: Մեր պատ­մու­թյան մեջ նման դեպք չի ե­ղել: Մենք պատ­րաստ ենք ա­մեն տե­սակ քն­նար­կում­նե­րի»:
Իսկ Կո­մի­տա­սին մշա­կու­թա­յին գող ան­վա­նելն էլ ու­ներ հե­ռագ­նա նպա­տակ­ներ: Այ­սօր մենք տես­նում ենք, թե թուր­քերն ու ադր­բե­ջան­ցի­նե­րը ինչ­պես են ոչն­չաց­նում հայ­կա­կան պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րը, հնա­րա­վոր-անհ­նար ձևե­րով յու­րաց­նում հա­յու­թյան մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը՝ սե­փա­կան ինք­նու­թյա­նը ար­ժեք հա­ղոր­դե­լու հա­մար: Եվ այդ մշա­կու­թա­յին նվա­ճո­ղա­կան ար­շա­վանքն էլ սկս­վեց Կո­մի­տա­սից:
«Կո­մի­տա­սը քյո­թա­հիա­ցի էր և սե­րում էր շատ աղ­քատ ծնող­նե­րից: Նրանք հա­յե­րեն չգի­տեին, և Կո­մի­տասն այն սո­վո­րեց հե­տա­գա­յում. իր ծնող­նե­րը, հա­վա­նա­բար, թր­քա­կան ծա­գում ու­նեին, այն թուր­քե­րի, ո­րոնք հա­րել էին Գրի­գո­րյան ե­կե­ղե­ցուն: Բյու­զան­դա­կան ար­քա­նե­րը թուրք ցե­ղե­րին հրա­վի­րել էին պատ­վար կազ­մե­լու սա­րա­կի­նոս­նե­րի ար­շա­վանք­նե­րի դեմ, ու թեև սրանք հիմ­նա­կա­նում տե­ղա­վոր­ված էին հա­րա­վա­յին սահ­ման­նե­րին, բայց ո­մանք հնա­րա­վոր է տե­ղա­փոխ­վել են այլ վայ­րեր:
Կո­մի­տա­սի ձայ­նին ու­շադ­րու­թյուն դարձ­րին Քյո­թա­հիա­յի հայ­կա­կան ե­կե­ղե­ցու պե­տե­րը, և նա շատ կա­նուխ ու­ղարկ­վեց Հռոմ՝ ե­րաժշ­տա­կան կր­թու­թյուն ստա­նա­լու, ինչ­պես նաև քա­հա­նա ձեռ­նադր­վե­լու: Նա հայ ազ­գայ­նա­կան էր, ան­կախ ծագ­ման թր­քա­կան կամ հայ­կա­կան լի­նե­լուց, բայց խառն­ված­քով ու սր­տով իսկ և իսկ ա­նա­տո­լա­ցի թուրք էր, թերևս՝ ան­գի­տա­կից: Նրա ե­րաժշ­տա­կան ե­րա­կը ժա­ռան­գա­կան էր: Հի­շում եմ նրա բա­ռե­րը, ո­րոնք ինձ բա­ցա­հայ­տե­ցին աս­վա­ծի ի­մաս­տը: Նա ա­սաց. «Ծնող­քէս ժա­ռան­գե­ցի զոյգ մը կար­միր կօ­շիկ և երգ մը: Կօ­շիկ­նե­րը հօր­մէս էին, բայց եր­գը մօր­մէս էր. ան հո­րի­նեց ե­րաժշ­տու­թիւ­նը և շի­նեց բա­ռե­րը: Ե­ղա­ծը պարզ երգ մըն էր եր­կու ճեր­մակ ա­ղավ­նի­նե­րու մա­սին, զուտ ա­նա­տո­լեան գա­ւա­ռա­բար­բա­ռով. մինչև այ­սօր Ա­նա­տո­լուի կի­ներն են, որ երգ կը հո­րի­նեն և ժո­ղովր­դա­յին բա­նա­հյու­սու­թիւն կը շի­նեն: Եր­գը կ՛եր­թայ բեր­նէ բե­րան, և լա­վա­գոյ­նը բնա­կա­նա­բար կ՛ապ­րի»:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ