Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
24.04.2020 | 00:10
Տու­նը վե­րած­վել էր յու­րա­տե­սակ հայ­կա­կան օ­ջա­խի: Այս­տեղ հա­ճախ կա­րե­լի էր տես­նել Վա­րու­ժա­նին, Սիա­ման­թո­յին, Ռու­բեն Սևա­կին, Շա­հան Պեր­պե­րյա­նին, Տիգ­րան Չյո­կյու­րյա­նին, Հա­կոբ Սի­րու­նուն, հայ գրա­կա­նու­թյան ին­տե­լեկ­տուալ­ներ Կոս­տան Զա­րյա­նին ու Հրանտ Նա­զա­րյան­ցին, դե­րա­սան Վահ­րամ Փա­փա­զյա­նին և բա­զում ու­րիշ­նե­րի: Նրան­ցից ո­մանք փո­ղո­ցում մի­մյանց չէին բարևում, բայց կո­մի­տա­սյան օ­ջա­խում բո­լո­րը հա­մե­րաշխ էին ու միա­կամ:
Բնա­կա­նա­բար, այ­ցե­լու­նե­րի թվում էին նաև բազ­մա­թիվ օ­տա­րերկ­րա­ցի ու հայ ե­րա­ժիշտ­ներ՝ Ֆուր­լա­նին, Սել­վե­լին, Հե­գեն, Լան­գեն, Կոր­բին, Հա­րու­թյուն Սի­նա­նյանն ու Էդ­գար Մա­նա­սեն:
Այդ տու­նը մի քու­րա էր, ուր մեկ­տեղ­վել էին հա­յոց միտ­քը, ին­տե­լեկ­տը, տա­ղան­դը, և «տան­տե­րը» Կո­մի­տասն էր:
1915 թ. Պոլ­սի 120-հա­զա­րա­նոց հա­յու­թյու­նը Զա­տի­կը նշեց ապ­րի­լի 18-ին: Հե­տա­գա հինգ օ­րերն ան­ցան հետ­զատ­կա­կան հոգ­նա­բեկ քնի, թմ­բի­րի ու խում­հա­րի մեջ: Եվ այդ օ­րե­րի ըն­թաց­քում Ա­յա Սո­ֆիա­յի մոտ գտն­վող քա­ղա­քա­յին ոս­տի­կա­նու­թյան վար­չու­թյու­նում ծա­վալ­վում էր բուռն գոր­ծու­նեու­թյուն՝ ոս­տի­կա­նա­պետ Բեդ­րին վա­ղուց պատ­րաստ­ված գաղտ­նի հրա­ման­ներ էր ու­ղար­կում ոս­տի­կա­նու­թյան տե­ղա­կան բա­ժան­մունք­ներ: Դրանք ձեր­բա­կալ­ման հրա­հանգ­ներ էին, ո­րոնց կց­ված էին ցու­ցակ­ներ՝ ըստ հաս­ցե­նե­րի:
Ոս­տի­կա­նա­պե­տը կա­տա­րում էր Իթ­թի­հա­դի կենտ­րո­նա­կան կո­մի­տեի՝ Թա­լեա­թի, Զիա Գյոք Ալ­փի, Միդ­հատ Շյուք­րիի, Բե­հաեդ­դին Շա­քի­րի, դոկ­տոր Նա­զը­մի, Հյու­սեին Ջա­հի­դի, Կա­րա Քե­մա­լի և Խա­լի­լի հրա­հան­գը՝ ձեր­բա­կա­լել մայ­րա­քա­ղա­քում կենտ­րո­նա­ցած հա­յու­թյան ընտ­րա­նին:
Ցու­ցակ­նե­րը կազ­մել էին Իթ­թի­հա­դի թա­ղա­յին մաս­նա­ճյու­ղե­րը և իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­վա­քագ­րած չորս հայ գոր­ծա­կալ­նե­րը. վեր­ջին­նե­րիս ա­նուն-ազ­գա­նուն­նե­րը գի­տեմ, բայց այս­տեղ չեմ նշի, ո­րով­հետև նրանք ար­ժա­նի չեն ան­գամ հի­շա­տակ­ման, նրանք ու նրանց ժա­ռանգ­նե­րին վե­րա­պահ­ված է հա­վեր­ժա­կան ար­գա­հա­տանք, ար­հա­մար­հանք ու մո­ռա­ցու­թյուն:
Ե­թե այդ ցու­ցակ­նե­րը ող­բեր­գա­կան ներք­նի­մաստ չու­նե­նա­յին, ա­պա դրանք կա­րե­լի էր հա­մա­րել բա­վա­կան զվար­ճա­լի, ո­րով­հետև կա­յին նույն ա­նուն-ազ­գա­նունն ու­նե­ցող միա­գա­մայն տար­բեր մար­դիկ: Տպա­վո­րու­թյուն էր ստեղծ­վում, որ դրանք կազ­մող­նե­րը պար­զա­պես գրան­ցել էին այն հա­յե­րին, ո­րոնց անձ­նա­պես ճա­նա­չում էին: Սա­կայն դրանք կազմ­վել էին դի­վա­յին սկզ­բուն­քով՝ ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյան հատ­կա­նի­շով, ո­րի նպա­տա­կը հրե­շա­վոր էր՝ կտ­րել ազ­գի գլու­խը, որ­պես­զի հա­յու­թյու­նը գա­վառ­նե­րում ան­տեր-ան­տի­րա­կան, բա­րո­յալք­ված ու հու­սա­հատ վի­ճա­կում մնար և վե­րած­վեր հլու-հնա­զանդ զանգ­վա­ծի:
Միա­ժա­մա­նա­կյա գոր­ծո­ղու­թյունն սկս­վեց 1915 թ. ապ­րի­լի 24-ին: Թե­պետ գոր­ծո­ղու­թյու­նը պետք է սկս­վեր գի­շե­րը, սա­կայն ար­դեն ցե­րե­կը ձեր­բա­կալ­վե­ցին 4-5 հա­յա­պատ­կան գրատ­նե­րի վա­ճա­ռող­ներ ու տպա­րա­նի բան­վոր­ներ: Բո­լոր հաս­ցե­նե­րում ար­դեն կազմ ու պատ­րաստ սպա­սում էին քա­ղա­քա­ցիա­կան հա­գուս­տով ոս­տի­կա­նա­կան գոր­ծա­կալ­նե­րը: Ժա­մը 22-ին ոս­տի­կա­նա­կան վար­չու­թյու­նից մե­կը մյու­սի հետևից դուրս ե­կան մեկ տաս­նյակ ար­նա­գույն կար­միր ավ­տո­բուս­ներ ու շարժ­վե­ցին տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով: Ավ­տո­բուս­նե­րը 20-տե­ղա­նոց էին, ա­մեն մե­կի մեջ՝ ու­ղեկ­ցող 10-ա­կան սվի­նա­վոր զին­վոր:
Ավ­տո­բու­սը կանգ էր առ­նում թա­ղա­մա­սի կամ փո­ղո­ցի ծայ­րին, ուր կառ­քե­րով բե­րում էին ձեր­բա­կալ­ված­նե­րին: Հենց որ տե­ղե­րը լրա­նում էին, ավ­տո­բու­սը գնում էր «բեռ­նա­թափ­վե­լու»:
Կես­գի­շե­րին մոտ քա­ղա­քա­ցիա­կան հա­գուս­տով եր­կու գոր­ծա­կալ և հա­մազ­գես­տով մեկ ոս­տի­կան բա­խե­ցին Կո­մի­տա­սի տան դու­ռը: Փ. Թեր­լե­մե­զյա­նը Պոլ­սից բա­ցա­կա­յում էր, պա­տե­րազ­մը սկս­վե­լուն պես մեկ­նել էր Վան: Դու­ռը բա­ցեց վախ­վո­րած Կա­րա­պե­տը: Ոս­տի­կան­նե­րը պա­հան­ջե­ցին վար­դա­պե­տին կան­չել:
Երբ Կո­մի­տասն ի­ջավ, ոս­տի­կան­նե­րը քա­ղա­քա­վա­րու­թյամբ նրան ա­ռա­ջար­կե­ցին կառք նս­տել ու մո­տա­կա ոս­տի­կա­նա­կան բա­ժան­մունք գնալ՝ բա­ցատ­րու­թյուն տա­լու:
Վա­խե­ցա՞ծ էր Կո­մի­տա­սը: Ա­մենևին: Նա հաս­տա­տուն քայ­լե­րով գնաց, և կառ­քը շարժ­վեց:
Վա­խե­ցած էր Վար­պե­տը: Նա ամ­բողջ գի­շեր աչք չփա­կեց, ու լույ­սը բաց­վե­լուն պես սկ­սեց թա­կել փո­ղո­ցում ապ­րող մյուս հա­յե­րի դռ­նե­րը: Զար­ման­քով ի­մա­ցավ, որ գի­շե­րը տա­րել են նաև հարևան­նե­րին՝ Սիա­ման­թո­յին, բժիշկ­ներ Բա­զի­լին և Ալ­լահ­վեր­դիին: Բայց հենց դու­ռը բա­ցում էին, Կա­րա­պե­տը լա­ցա­կու­մած ու հու­սա­հատ բղա­վում էր վա­նե­ցու իր բար­բա­ռով.
-Խայր սուրբ տա­րան… Խայր սուրբ ա­ռան, ֆայ­թոն դրին ու տա­րան…
Կո­մի­տա­սը հայ­տն­վեց մի ավ­տո­բու­սում, ուր գտն­վում էին գր­քեր ու լրագ­րեր վա­ճա­ռող­ներ, ո­րոն­ցից մի քա­նի­սին ճա­նա­չում էր, քան­զի նրանք էին վա­ճա­ռում իր եր­գե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րը, կա­ռա­պան­ներ, ո­րոնց ծա­ռա­յու­թյուն­նե­րից գու­ցեև օգտ­վել էր, և բեռ­նա­կիր­ներ, ո­րոնց ա­մենևին չէր ճա­նա­չում: Բայց բո­լո­րը ճա­նա­չում էին վար­դա­պե­տին…
Կո­մի­տա­սի ձեր­բա­կա­լու­մը բո­լո­րո­վին պա­տա­հա­կան չէր, Իթ­թի­հա­դի ղե­կա­վա­րու­թյան հա­մար դա ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյուն ու­ներ: Ո­րով­հետև նա պոլ­սա­հա­յու­թյան ա­մե­նա­մեծ ժո­ղովր­դա­կա­նու­թյուն վա­յե­լող անձն էր: Ո­րով­հետև նա պոլ­սա­հա­յոց հոգևոր և աշ­խար­հիկ ա­ռաջ­նորդն ու խոր­հր­դա­նիշն էր:
Կո­մի­տա­սին տա­րան կենտ­րո­նա­կան բանտ՝ Մեհ­տեր­խա­նե, և ու­ղեկ­ցե­ցին բա­կում գտն­վող Սյու­բիան մեք­թե­բի կոչ­վող և նախ­կի­նում դպ­րոց ե­ղած մի փայ­տա­շեն կա­ռույց:
Նկա­տե­լով լաց լի­նող վա­ղե­մի բա­րե­կամ Վահ­րամ Թոր­գո­մյա­նին, մո­տե­ցավ, ա­սաց. «Չե՞ս ա­մա­չեր», ա­պա սկ­սեց մխի­թա­րել: Ամ­բողջ գի­շերն անց­կաց­րեց հեծ­կլ­տո­ցը չընդ­հա­տող բժշ­կի կող­քին: Հե­տա­գա­յում Վ. Թոր­գո­մյա­նը կգ­րեր. «Ան կշո­յեր ճա­կատս, թևե­րուն մեջ զիս կսեղ­մեր ու կզ­գա­յի, թե իր­մեն բան մը հիս կնե­րարկ­վեր, ույժ մը, տե­սակ մը է­լեկտ­րա­կա­նու­թյուն որ կե­նա­րար ազ­դե­ցու­թյուն մը կներ­գոր­ծեր վրաս և ա­ռանց ա­տոր… գու­ցե բո­լո­րո­վին չքա­նա­յի»:
Բանտն աս­տի­ճա­նա­բար լց­վում էր: Բե­րում էին նո­րա­նոր ձեր­բա­կալ­ված­ներ: Ով­քե՞ր էին նրանք: Մեկ ու­րիշ վե­րապ­րած՝ բժիշկ Ա­վե­տիս Նագ­գա­շյա­նը, գրում է. «Խմ­բա­գիր­ներ, բա­նաս­տեղծ­ներ, բժիշկ­ներ, փաս­տա­բան­ներ, քա­հա­նա­ներ, վե­րա­պա­տուե­լի­ներ, դե­րա­սան­ներ, վա­ճա­ռա­կան­ներ, գի­նե­պան­ներ, պան­դո­կա­պետ­ներ, հա­րուստ­ներ, աղ­քատ­ներ, Օս­մա­նյան և Ազ­գա­յին ե­րես­փո­խան­ներ, դե­ղա­գործ­ներ, մսա­վա­ճառ­ներ և վեր­ջա­պէս բազ­մա­թիւ խա­ւե­րէ ու աս­տի­ճան­նե­րէ բաղ­կա­ցած բազ­մու­թիւն մը, Նո­յի տա­պա­նին նման ա­մէն տե­սա­կէ, լե­ցուած էր հոն:
Ա­մէն մարդ կը խօ­սէր, կը խն­դար և շա­տեր կ՛եր­թա­յին դի­մա­ւո­րե­լու նո­րեկ մը:
Սա­կայն ի՞նչ բա­նի վրայ կը կա­յա­նար խն­դի­րը, ին­չու՞ տե­ղի կ՛ու­նե­նա­յին մե­ծա­քա­նակ այս ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը, ի՞նչ էր մե­զի դէմ ե­ղած ամ­բաս­տա­նու­թեան հի­մը:
Մարդ չէր գի­տեր: Հասկ­ցող չկար»:
Կո­մի­տասն ըն­կճ­վա՞ծ էր, ա­մենևի՛ն, լի էր կո­րո­վով ու լա­վա­տե­սու­թյամբ: Նա տե­ղի ու­նե­ցո­ղը հա­մա­րում էր կա­տակ, թյու­րի­մա­ցու­թյուն, ար­կած, ո­րը շու­տով ա­վարտ­վե­լու էր:
Երբ բե­րում էին նոր ձեր­բա­կալ­ված­ներ, ո­րոնց ին­քը շատ լավ ճա­նա­չում էր, ժպ­տա­լով ա­սում էր. «Դու՞ն ալ, քեր­թեն­քե­լե…» կամ. «Չկր­ցա՞ր քա­րի մը տակ սո­ղոս­կիլ ու պր­ծիլ, ա՛յ քեր­թեն­քե­լե»:
Քնեց տախ­տա­կա­մա­ծի վրա, ին­չը սո­վո­րա­կան բան էր իր հա­մար, քան­զի եր­բեք ան­կո­ղին չէր մտ­նում: Տրտն­ջաց միայն ծխող­նե­րի սի­գա­րետ­նե­րի ծխից, ո­րը տա­նել չէր կա­րո­ղա­նում:
Հա­ջորդ ա­ռա­վոտ՝ ապ­րի­լի 25-ի կի­րա­կի, բան­տա­պահ­նե­րը ձեր­բա­կալ­ված­նե­րին ժո­ղո­վե­ցին բա­կում: Մի բարձ­րա­հա­սակ, դալ­կա­դեմ, եր­կար ու շատ սուր քթով ոս­տի­կա­նա­կան պաշ­տո­նյա, ցու­ցա­կը ձեռ­քին սկ­սեց ներ­կա-բա­ցա­կա ա­նել: Ընդ ո­րում այն­պես ա­ղա­վաղ­ված, աղ­ճատ­ված էր կար­դում, որ ա­մեն ա­նուն-ազ­գա­նուն կմկ­մա­լով բարձ­րա­ձայ­նե­լուց հե­տո հա­յե­րը միա­հա­մուռ քրք­ջում էին: Դա տես­նե­լով, Կո­մի­տա­սը սաս­տեց և ա­սաց. «Թո­ղեք, որ կան­չե ա­րա­գի­լը»:
Բան­տի բա­կից պար­զո­րոշ լս­վում էր անգ­լիա­կան, ֆրան­սիա­կան ու ռու­սա­կան ռազ­մա­նա­վե­րի թն­դա­նոթ­նե­րի խուլ թն­դյու­նը, և Կո­մի­տա­սը նոր բառ հո­րի­նեց՝ «ռմ­բերգ»: Մի քա­նիսն էլ իս­կույն ա­վե­լաց­րին «ե­ռա­ձայն» ա­ծա­կանն ու ստաց­վեց «ե­ռա­ձայն ռմ­բերգ»:
Ին­չու՞ եմ այս դր­վագ­նե­րը նշում. ցույց տա­լու հա­մար, որ Կո­մի­տա­սը ոչ միայն հու­սալք­ված կամ ըն­կճ­ված չէր, այլև պահ­պա­նել էր սրամ­տու­թյու­նը, կա­տա­կա­սի­րու­թյու­նը:
Ներ­կա-բա­ցա­կա­յից հե­տո սկս­վեց խու­զար­կու­թյու­նը: Առգ­րա­վե­ցին դրամ, թղ­թի կտոր­ներ, զմե­լի­ներ՝ գր­պա­նի փոք­րիկ դա­նակ­ներ, մա­տիտ­ներ, հու­շա­տետ­րեր, ձեռ­նա­փայ­տեր:
Ա­պա բան­տա­պան­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ հա­յե­րը կա­րող են տուն նա­մակ ու­ղար­կել՝ սպի­տա­կե­ղեն, ան­կող­նա­յին պա­րա­գա­ներ կամ կե­րա­կուր բե­րել տա­լու հա­մար: Պի­տի գրեին բա­ցա­ռա­պես թուր­քե­րեն և փոս­տա­յին բա­ցիկ­նե­րի վրա, որ ի­րենք… վա­ճա­ռում էին: (Դրամն առգ­րա­վել ու վա­ճա­ռում էին): Դրամ ճար­վեց, և Կո­մի­տա­սը եր­կու բա­ցիկ վերց­րեց: Բայց, զար­մա­նա­լի՜ բան, պարզ­վեց, որ նա թուր­քե­րեն գրել չգի­տի: Նա, որ ծն­ված օր­վա­նից մինչև 10 տա­րե­կան հա­սա­կը թուր­քե­րեն էր խո­սել, գրել չգի­տեր: Ինչ-որ մե­կին խնդ­րեց ու բա­ցիկ­նե­րից մե­կը հաս­ցեագ­րեց տուն՝ վար­պետ Կա­րա­պե­տին, մյու­սը՝ ԱՄՆ դես­պա­նու­թյան թարգ­մա­նիչ Ար­շակ Շմա­վո­նյա­նին, ո­րի եղ­բայր վե­րա­պատ­վե­լի Ար­սեն Շմա­վո­նյա­նի հետ մեծ բա­րե­կամ­ներ էին. վեր­ջին պա­րա­գան պարզ էր՝ տե­ղե­կաց­նում էր իր ձեր­բա­կալ­ման մա­սին և ակն­կա­լում ա­մե­րի­կյան դես­պան Մոր­գեն­թաուի մի­ջամ­տու­թյու­նը:
Դրա­նից հե­տո բո­լո­րին տա­րան դե­պի կար­միր ավ­տո­բուս­ներ. դրանք տասն­մեկն էին, և յու­րա­քան­չյու­րի մեջ նս­տեց­րին 20-ա­կան հա­յի՝ զին­ված զին­վոր­նե­րի հս­կո­ղու­թյամբ:
Ձեր­բա­կալ­ված­նե­րի թվում էր և վե­րապ­րած Գրի­գո­րիս վար­դա­պետ Պա­լա­քյա­նը, որն իր ող­բա­լի հու­շագր­քում թվա­բա­նա­կան պարզ գոր­ծո­ղու­թյուն կա­տա­րե­լով՝ հա­յե­րի թի­վը նշում է 220 հո­գի: Ի­րա­կա­նում այդ թի­վը մո­տա­վոր էր, ոչ ոք չգի­տեր ու չէր կա­րող ի­մա­նալ ստույգ թի­վը, դա գրանց­ված էր միայն ցու­ցակ­նե­րում: Զուր չէ, որ պայ­մա­նա­կա­նո­րեն «մտա­վո­րա­կան­նե­րի քա­րա­վան» կոչ­ված թա­փո­րում գտն­վող­նե­րի թի­վը այլք նշում եմ 250-300 հո­գի:
Ավ­տո­բուս­նե­րը մա­հա­թա­փո­րի նման շարժ­վե­ցին, առջևից՝ ոս­տի­կա­նա­պետ Բեդ­րիի ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նան:
Շա­րա­նը հա­սավ Մար­մա­րա, Սա­րայ Բուր­նուի ծո­վե­զերք, որ­տեղ սպա­սում էր «Շիր­քեթ-42» շո­գե­նա­վը: Հա­յե­րին ի­ջեց­րին, ու նրանք զույգ-զույգ անց­նե­լով զին­վոր­նե­րի շար­քի մի­ջով, կամր­ջա­կով մտան շո­գե­նավ:
«ՈՒ­ղեկ­ցող­նե­րը» ձեր­բա­կալ­ված­նե­րից շատ էին՝ զին­վոր­ներ, կո­մի­սար­ներ, բա­նա­կի սպա­ներ, ոս­տի­կա­նա­կան պաշ­տո­նյա­ներ: Խճո­ղում ա­ռա­ջա­ցավ: Լս­վում էին ոս­տի­կան­նե­րի գոռ­գո­ռոց­ներն ու գաղտ­նի գոր­ծա­կալ­նե­րի հայ­հո­յանք­նե­րը: Սրանց հետ էին նաև հայ լր­տես­նե­րը:
Կո­մի­տա­սը «Սա­բահ» լրագ­րի խմ­բագ­րա­պետ Տի­րան Քե­լե­կյա­նի, բժիշկ­ներ Վահ­րամ Թոր­գո­մյա­նի ու Նա­զա­րեթ Տա­ղա­վա­րյա­նի, հնա­մյա ու­սու­ցիչ, ազ­գա­յին մար­մին­նե­րի ան­դամ (հե­տա­գա­յում՝ վե­րա­դար­ձից հե­տո, Ե­սա­յան վար­ժա­րա­նի տնօ­րեն) Հայկ Խո­ճա­սա­րյա­նի հետ տեղ գրա­վեց ա­ռա­ջին կար­գի սա­լո­նում: Բժիշկ­ներն ան­դա­դար լաց էին լի­նում, և վար­դա­պե­տը մե­կընդ­մեջ նրանց քա­ջա­լե­րում ու մխի­թա­րում էր:
Շո­գե­նա­վը կանգ ա­ռավ ա­փի մոտ: Զին­վոր­նե­րի շղ­թա­յի մի­ջով հա­յե­րին դուրս բե­րե­ցին ու տա­րան Հայ­դար փա­շա կա­յա­րան: Այս­տեղ կար­միր ավ­տո­բուս­նե­րին փո­խա­րի­նեց մահ­վան գնաց­քը:
Թե­պետ բո­լո­րի ճա­կա­տա­գի­րը նա­խա­սահ­ման­ված էր, ան­կախ դիր­քից ու սո­ցիա­լա­կան վի­ճա­կից բո­լո­րին նույն բախտն էր վի­ճակ­ված, բայց թուր­քե­րը, չգի­տես ին­չու, դա­սա­կար­գա­յին բա­ժա­նում կա­տա­րե­ցին. հարց­նե­լով պաշ­տոն­ներն ու զբաղ­մուն­քը՝ հա­յե­րին տե­ղա­վո­րե­ցին Ա, Բ և Գ կար­գի սա­լոն­նե­րում:
Կո­մի­տասին, Գրի­գո­րիս, Հով­հան­նես վար­դա­պետ­նե­րին, բժիշկ­ներ Թոր­գո­մյա­նին ու Թոփ­չյա­նին, զին­վո­րա­կան դե­ղա­գործ Նար­կի­լե­ճյա­նին, Տի­րան Քե­լե­կյա­նին, Սար­գիս Ա­ղա­միր­զա­յան­ցին, Ճի­հան­կյու­լյա­նին, Գաս­պար Չե­րա­զին՝ նշա­նա­վոր Մի­նա­սի եղ­բո­րը. և մի քա­նի այ­լոց տե­ղա­վո­րե­ցին Ա կար­գի սա­լո­նում:
Վա­գոն­նե­րի լու­սա­մուտ­նե­րը փակ էին, լույ­սե­րը՝ մա­րած. դռ­նե­րը կող­պե­ցին, ու գնաց­քը շարժ­վեց: Քաղ­ցից, ծա­րա­վից և ա­պա­գա­յի հան­դեպ մութ մտա­հո­գու­թյուն­նե­րից հա­յերն այլևս մեկ­մե­կու հետ չէին խո­սում:
Լուռ էր նաև Կո­մի­տա­սը: Կա­տա­կը, թյու­րի­մա­ցու­թյու­նը շա­րու­նակ­վում էին:
Գնաց­քը սլա­նում էր, ա­ռանց կա­յա­րան­նե­րում կանգ առ­նե­լու: Ան­ցան Նի­կո­մի­դիան, Պար­տի­զա­կը, չք­նաղ Բու­թա­նիան: Հա­սան Էս­կի­շե­հիր, ուր եր­կու ժա­մով կանգ ա­ռան: Եր­կա­թու­ղա­յին­նե­րը՝ գնաց­քի պե­տը և ու­ղեկ­ցորդ­նե­րը, ո­րոնք հա­յեր էին, կա­յա­րա­նի սր­ճա­րա­նից սնունդ ու ջուր գնե­ցին և զին­ված պա­հակ­նե­րից ծա­ծուկ, բա­ժա­նե­ցին ազ­գա­կից­նե­րին՝ ա­ռանց դրամ վերց­նե­լու:
Գնաց­քը շա­րու­նա­կեց ըն­թաց­քը: Հա­ջորդ կան­գա­ռը Ան­կա­րա­յի մոտ էր, Ա­յաշ տա­նող ճա­նա­պար­հի վրա գտն­վող Սեն­ջան Քյոյ կա­յա­րա­նում, որ­տեղ կա­տար­վեց բա­ժա­նու­մը: Պոլ­սի կենտ­րո­նա­կան բան­տի պետ Իբ­րա­հի­մը, որ գտն­վում էր գնաց­քում, դուրս ե­կավ, հրա­մա­յեց ի­ջեց­նել վա­գոն­նե­րի լու­սա­մուտ­նե­րը ու բղա­վեց, թե դուրս գան նրանք, ում ա­նու­նը կկար­դա:
Գրի­գո­րիս վար­դա­պետն իր ող­բագր­քում մեկ առ մեկ նշում է 62 հո­գու ա­նուն, բայց ի­րա­կա­նում նրանք 71 էին: Իջ­նե­լուց ա­ռաջ ար­ցուն­քա­խառն համ­բուր­վում ու հրա­ժեշտ էին տա­լիս ըն­կեր­նե­րին: Այլևս եր­բեք չէին տեսն­վե­լու: Թվար­կեմ մի քա­նի­սին՝ Սիա­ման­թո ու վի­պա­սան Սմ­բատ Բյու­րատ, «Ա­զա­տա­մար­տի» խմ­բագ­րա­պետ Ռու­բեն Զար­դա­րյան, «Ոս­տան» թեր­թի խմ­բագ­րա­պետ Տիգ­րան Չյո­կյու­րյան, «Կի­կօ» եր­գի­ծա­թեր­թի հրա­տա­րա­կիչ ու խմ­բագ­րա­պետ Գրի­գոր Թո­րո­սյան, բժիշկ Նա­զա­րեթ Տա­ղա­վա­րյան, թիֆ­լիս­ցի հրա­պա­րա­կա­խոս Ակ­նու­նի (Խա­չա­տուր Մա­լու­մյան), օս­մա­նյան խոր­հր­դա­րա­նի նախ­կին պատ­գա­մա­վոր Կա­րա­պետ Փա­շա­յան…
Թվար­կած­նե­րիս ու չթ­վար­կած­նե­րիս ար­դեն կազմ ու պատ­րաստ սպա­սում էին 20 կառ­քեր, ո­րոնք էլ խեղ­ճե­րին տա­րան դե­պի Ա­յաշ:
Այս ա­մե­նը տե­ղի ու­նե­ցավ Կո­մի­տա­սի աչ­քի ա­ռաջ: Դա ա­ռա­ջին հո­գե­բա­նա­կան հար­վածն էր: Ի­ջեց­ված­նե­րից գրե­թե բո­լո­րը իր մտե­րիմ­ներն էին, հա­մա­խոհ­ներն ու եր­կր­պա­գու­նե­րը: Տե­սա­րանն այն­քան ցն­ցող էր, որ նա այլևս կա­տակ չա­րեց ու չժպ­տաց: Մինչ ի մահ…
Մնա­ցած ա­վե­լի քան 150 հո­գի հա­յե­րով գնաց­քը շա­րու­նա­կեց ըն­թաց­քը և կանգ ա­ռավ Ան­կա­րա­յում: Սա գնաց­քի վերջ­նա­կետն էր:
Կո­մի­տա­սը չի­մա­ցավ, թե ինչ­պի­սի ճա­կա­տա­գիր էր վե­րա­պահ­ված Ա­յաշ տա­րած­նե­րին: Նրանք ե­րեք ա­միս մնա­ցին 15 մ եր­կա­րու­թյամբ ու 6 մ լայ­նու­թյամբ մի կեղ­տոտ ու ոջ­լոտ զո­րա­նո­ցում: Քնում էին գետ­նի վրա, մի­մյանց կողք կող­քի, ով տեղ չու­ներ, մնում էր ոտ­քի վրա: Հե­տո բե­րե­ցին ևս 12 հո­գի: Ա­պա սկ­սե­ցին մեկ առ մեկ դուրս տա­նել, իբր, Կե­սա­րիա­յում, Տիգ­րա­նա­կեր­տում, Այն­թա­պում դա­տե­լու հա­մար, բայց ճա­նա­պար­հին չա­րա­չար տան­ջանք­նե­րի են­թար­կե­լով՝ սպա­նե­ցին: Մնաց 54 հո­գի, ո­րոն­ցից 30-ին սպա­նե­ցին Ան­կա­րա­յի մո­տա­կա ձո­րե­րում՝ այդ քա­ղա­քի հա­յու­թյան հետ մեկ­տեղ, իսկ 24-ին գն­դա­կա­հա­րե­ցին հենց Ա­յա­շում:
Ես հրա­ժար­վում եմ նկա­րագ­րել այդ դա­ժա­նու­թյուն­նե­րի ման­րա­մաս­նե­րը: Հրա­ժար­վում եմ շա­րադ­րել ան­մարդ­կա­յին խոշ­տան­գում­նե­րի, մար­մին­նե­րը բա­ռի բուն ի­մաս­տով մաս­նա­տե­լու, բզիկ-բզիկ ա­նե­լու ա­հա­վոր տե­սա­րան­նե­րը:
Կա­սեմ միայն մեկ բան. ե­թե այ­ցե­լեք Թուր­քիա­յի ներ­կա­յիս մայ­րա­քա­ղաք, հի­շեք, որ այն ըն­դար­ձակ­վել, կա­ռու­ցա­պատ­վել է հա­յե­րի ա­րյամբ ներ­ծծ­ված հո­ղի վրա…
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 8944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ