«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
01.05.2020 | 00:39

...թե ինչ­պես մնա­ցյալ, այն­պես էլ «Մուլ­տի գրու­պի» տնօ­րեն Սեդ­րակ Ա­ռուս­տա­մյա­նի քրեա­կան գոր­ծը ի­րա­վա­կան «ջուր» է, նախ` երբ պետք է կա­յաց­վեր նրա նկատ­մամբ կա­լան­քի ո­րո­շու­մը, մինչև վեր­ջին պա­հը կա­լա­նա­վոր­ման հիմ­քե­րը հս­տա­կեց­րած չեն ե­ղել: Հի­մա էլ` հըն­թացս փոր­ձում են մե­ղադ­րան­քը փո­խել, «կա­շառ­քի գոր­ծը» վե­րա­ծել «փո­ղե­րի լվաց­ման» մե­ղադ­րան­քի: Ի դեպ. ինչ­պես շատ, այն­պես էլ այս գոր­ծում փորձ է ար­վում ա­մեն բան տա­նել-հասց­նել Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, նրա ըն­տա­նի­քի «վրա»: «Հիմ­քեր» են փնտ­րում, որ­պես­զի կա­րո­ղա­նան ա­պա­ցու­ցել, որ «Մուլ­տի գրու­պում» ու­նե­ցած Սեդ­րակ Ա­ռուս­տա­մյա­նի փա­յա­բա­ժին­նե­րը, Բուլ­ղա­րիա­յում ու­նե­ցած ջրի գոր­ծա­րա­նը, Լիտ­վա­յում ու­նե­ցած հյու­րա­նո­ցը ի­րա­կա­նում ոչ թե ի­րեն, այլ քո­չա­րյան­նե­րի ըն­տա­նի­քին են պատ­կա­նում, պար­զա­պես ար­ձա­նագր­ված է Ա­ռուստա­մ­յա­նի ա­նու­նով: Ա­սում են, իշ­խա­նու­թյուն­ներն ի­րա­կա­նում, օգ­տա­գոր­ծե­լով Քո­չա­րյա­նի ա­նու­նը, փոր­ձում են սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշ­խում կա­տա­րել` սկզբ­նա­կան շր­ջա­նում Գ. Ծա­ռու­կյա­նի, Գ. Խա­չատ­րյա­նի ու­նեց­ված­քից, հե­տո` մնա­ցած գոր­ծա­րար­նե­րի:

Դիտվել է՝ 25438

Մեկնաբանություններ