Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամե­նա­հուժ­կու «ընդ­դի­մու­թ­յու­նը» վի­րուսն է

Ամե­նա­հուժ­կու «ընդ­դի­մու­թ­յու­նը» վի­րուսն է
26.05.2020 | 00:20
Ոչ մի ընդ­դի­մա­դիր ուժ չէր կա­րող այ­սօր­վա իշ­խա­նու­թյան ողջ դեմ­քը հան­րու­թյա­նը այն­պես ցույց տալ, ինչ­պես հա­մա­վա­րակն ա­րեց։ Կո­րո­նա­վի­րու­սը շատ դա­ժան վար­վեց ու ըն­դա­մե­նը 2 ամ­սում իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­ման ա­պաշ­նոր­հու­թյունն ամ­բող­ջու­թյամբ ջրի ե­րես դուրս բե­րեց։ ՈՒ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը, ո­րի հիմ­քը նախ­կին­նե­րին թի­րա­խա­վո­րելն է և նրան­ցով հան­րու­թյա­նը վա­խեց­նե­լը, չկա­րո­ղա­ցավ կռիվ տալ վի­րու­սի դեմ, մաշ­վեց ու են­թարկ­վեց նրան։ Ար­դեն օ­րա­կան շուրջ 500 վա­րա­կա­կիր ու­նե­նա­լու պա­րա­գա­յում խո­սել իշ­խա­նու­թյան վե­րահս­կո­ղու­թյան մա­սին, աբ­սուրդ է։ Ար­դեն ոչ մի կերպ հնա­րա­վոր չէ վի­րու­սա­կիր­նե­րի թի­վը նվա­զեց­նել, ու­րեմն ի՞նչ են ա­նում պա­րե­տա­տու­նը, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ողջ իշ­խա­նու­թյու­նը։ Կող­քից հետևում է, անպ­տուղ նիս­տեր է ա­նում, կե­ռաս է հա­վա­քում, ան­միտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով մի­ջազ­գա­յին սկան­դալ­ներ հրահ­րում, հե­տո նսե­մա­ցած նե­րո­ղու­թյուն խնդ­րում, հա­սա­րա­կու­թյան վրա «մու­նաթ» գա­լիս։ Որ­քան պի­տի շա­րու­նակ­վի այս ա­մե­նը, բարդ է ա­սել, ո­րով­հետև Նի­կոլ Փա­շի­նյանն այդ­քան հեշտ իշ­խա­նու­թյու­նը չի թող­նի ու հե­ռա­նա։ Քա­նի դեռ կա նրան սա­տա­րող թե­կուզ տա­սը մարդ, նա ա­մեն ինչ կա­նի, որ մնա։
Իշ­խա­նա­փո­խու­թյան հա­մար ընդ­դի­մա­դիր ուժ այ­սօր չկա, կան ան­հատ­ներ, ո­րոնց շուրջ հա­մախմ­բում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ժա­մա­նակ է պետք։ Ա­սել է՝ քիչ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ այ­լընտ­րան­քա­յին ուժ կա­րող է ա­րագ ձևա­վոր­վել ու տա­պա­լել այ­սօր­վա իշ­խա­նու­թյա­նը։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի թույլ կե­տը ե­ղել և մնում են նրա շուր­ջը հա­վաք­ված­նե­րը, ո­րոնք ա­մեն վայր­կյան կա­րող են թի­կուն­քին հար­վա­ծել։ Նո­րու­թյուն չէ, որ Փա­շի­նյա­նը թիմ չու­նի, կան խմ­բակ­ներ, ո­րոնք տար­բեր հո­սանք­նե­րի են հա­րում ու մի քա­նի կենտ­րոն­նե­րից են ուղ­ղորդ­վում։ ՈՒ ե­թե իշ­խա­նու­թյան ներ­սում Փա­շի­նյա­նի տա­պալ­ման հար­ցում հա­մա­խո­հու­թյուն ե­ղավ, կա­րե­լի է հա­մա­րել, որ այս կա­ռա­վա­րու­թյան կյան­քի օ­րե­րը հաշվ­ված են։ Սա թերևս ա­մե­նա­լա­վը զգում է հենց Փա­շի­նյա­նը, սա­կայն ար­դեն ան­զոր է որևէ բան ա­նե­լու։ Նրան ուժ­գին հար­վա­ծում են դր­սից, ներ­սում էլ ա­կան­նե­րը շու­տով թի­կուն­քում պայ­թե­լու են։
ՈՒ մինչ այս ի­րա­վի­ճա­կը կձգ­վի, եր­կի­րը «ձեռ­քից գնում» է, վա­րա­կը կաթ­վա­ծա­հար է ա­րել ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը, տն­տե­սու­թյու­նը, իշ­խա­նու­թյունն էլ ան­կա­րող է կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նե­լու, ա­վե­լին, փչաց­րել է մի­ջազ­գա­յին բո­լոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Սա­կայն մի էա­կան ա­ռաջ­խա­ղա­ցում, այ­սու­հան­դերձ, գրանց­վել է։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը եր­բեք այս­քան ջերմ չի ար­տա­հայտ­վել Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րի «ար­ժա­նիք­նե­րի» մա­սին՝ էլ կիրթ, էլ կա­ռու­ցո­ղա­կան։ Սա 100 փաս­տե­րին ար­ժա­նի ձեռք­բե­րում պի­տի հա­մա­րել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ