Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Մար­դիկ կա­րիք ու­նեն թե­կուզ մեկ օ­րով տնից դուրս գա­լու, հանգս­տա­նա­լու, լից­քա­թափ­վե­լու»

«Մար­դիկ կա­րիք ու­նեն թե­կուզ մեկ օ­րով տնից դուրս գա­լու, հանգս­տա­նա­լու, լից­քա­թափ­վե­լու»
03.07.2020 | 00:55

Հա­մա­վա­րա­կը ա­մե­նուր՝ բո­լոր ո­լորտ­նե­րում թե­լադ­րում է իր կա­նոն­նե­րը։ Ներ­քին զբո­սար­ջու­թյու­նը ան­մասն չի մնա­ցել այդ թե­լադ­րան­քից։ «Best Friends Tour» զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր-տնօ­րեն ԴԱ­ՎԻԹ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րի մա­սին և ոչ միայն։ «Best Friends Tour»-ն ի­րա­կա­նաց­նում է զբո­սաշր­ջա­յին այ­ցեր ՀՀ-ում, Ար­ցա­խում և Վրաս­տա­նում։

-Ի՞նչ խն­դիր­ներ կա­յին ներ­քին զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում մինչև հա­մա­վա­րա­կը, և ի՞նչ խն­դիր­ներ են ծա­գել հա­մա­վա­րա­կից հե­տո։
-Մինչ այդ խն­դիր­ներ չեն ե­ղել։ Ներ­կա­յումս խն­դիր­նե­րը կապ­ված են հիմ­նա­կա­նում փակ սահ­ման­նե­րի հետ. ար­տա­քին զբո­սաշր­ջա­յին ծա­ռա­յու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նող ըն­կե­րու­թյուն­նե­րը սկ­սել են զբաղ­վել ներ­քին զբո­սաշր­ջու­թյամբ։ Շու­կա­յում ան­նա­խա­դեպ գնա­յին ան­կում է գրանց­վել։ Օ­րի­նակ, 5000 դրամ ար­ժե­ցող այ­ցե­լու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վում են 2500 դրա­մով։ Մի քա­նի ըն­կե­րու­թյուն­նե­րով փոր­ձում ենք պահ­պա­նել մինչ այդ ե­ղած գնե­րը, բայց շու­կան ա­զատ է, շա­տերն են սկ­սել զբաղ­վել ներ­քին զբո­սաշր­ջու­թյամբ, և չես կա­րող բո­լո­րին պար­տադ­րել քո կա­նոն­նե­րը։ Երբ ա­մեն ինչ կար­գա­վոր­վի, այդ ըն­կե­րու­թյուն­նե­րը վե­րա­դառ­նա­լու են ի­րենց ո­լորտ, ներ­քին զբո­սաշր­ջու­թյամբ զբաղ­վող­նե­րը չեն կա­րո­ղա­նա­լու վե­րա­կանգ­նել գնա­ցու­ցա­կը։ Մի քա­նի ըն­կե­րու­թյու­ննե­րով դի­մել ենք զբո­սաշր­ջա­յին կո­մի­տե, որ այս հար­ցին լու­ծում տր­վի, բայց դեռ պա­տաս­խան չենք ստա­ցել։ Պարզ է, որ հա­մա­վա­րա­կը հաշ­վի առ­նե­լով, ո­րո­շա­կի գնա­յին ի­ջե­ցում­ներ ար­վե­լու էին, բայց այս­պի­սի գնան­կում չէինք նա­խա­տե­սում։
-Չե՞ք կար­ծում, որ այ­սօր շա­տե­րը նա­խընտ­րում են տա­նը մնալ, և ցածր գի­նը գու­ցե մարդ­կանց գրա­վե­լու, տա­նից դուրս հա­նե­լու մի­ջոց է։
-Չէ, հա­վա­տա­ցեք, որ հե­տաք­րք­րու­թյուն կա, մար­դիկ կա­րիք ու­նեն թե­կուզ մեկ օ­րով տնից դուրս գա­լու, հան­գս­տա­նա­լու, լից­քա­թափ­վե­լու։ Անվ­տան­գու­թյան տե­սա­կե­տից էլ բո­լոր ըն­կե­րու­թյուն­նե­րը պահ­պա­նում են կա­նոն­նե­րը՝ ձեռ­նոց­ներ, դի­մակ, ախ­տա­հա­նիչ մի­ջոց­ներ և այլն։
Գյում­րին զբո­սաշր­ջիկ­նե­րի մեծ հոսք է սկ­սել ա­պա­հո­վել ան­ցյալ տար­վա­նից՝ Ան­կա­խու­թյան օր­վա տո­նա­կա­տա­րու­թյունն այն­տեղ անց­կաց­նե­լուց հե­տո։ Գառ­նի-Գե­ղար­դը բո­լոր զբո­սաշր­ջա­յին ուղ­ղու­թյու­ննե­րում նե­րառ­ված է, դր­սից ե­կող­նե­րին հիմ­նա­կա­նում տա­նում են Գառ­նի-Գե­ղարդ, Գյում­րի քչե­րին են տա­նում։ Սրա­նով է բա­ցատր­վում գնա­յին տար­բե­րու­թյու­նը։
-Այս կամ այն զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյան հետ ճամ­փոր­դե­լու հա­մար մար­դիկ հաշ­վի են առ­նում ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա՞­կը։ Ինչ­պե՞ս են կա­տա­րում ընտ­րու­թյու­նը։
-Բո­լոր ըն­կե­րու­թյուն­ներն էլ հա­մա­պա­տաս­խան ո­րակ ա­պա­հո­վում են և ու­նեն ի­րենց մշ­տա­կան, ան­դա­վա­ճան ուղևոր­նե­րը, որ վս­տա­հում են ու սո­վոր են նրանց հետ ճամ­փոր­դե­լու։ Հինգ տա­րի է սկ­սել ենք մեր գոր­ծու­նեու­թյու­նը, կան մար­դիկ, որ սկզ­բից մինչ օրս մեզ հետ են ճամ­փոր­դում։
-Կա՞ն զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­ներ, որ այս ըն­թաց­քում փո­խել են ո­լոր­տը կամ, մր­ցակ­ցու­թյա­նը չդի­մա­նա­լով, դա­դա­րեց­րել աշ­խա­տան­քը։
-Ես չգի­տեմ այդ­պի­սի ըն­կե­րու­թյուն։ Փոր­ձում ենք հնա­րա­վո­րինս պա­հել այն, ինչ կա։ Ի վեր­ջո, ար­տա­կարգ դրու­թյու­նը ժա­մա­նա­կա­վոր է։ Ե­թե մեկ շա­բաթ այ­ցեր չկազ­մա­կեր­պես, ինք­նա­բե­րա­բար դուրս ես մնում շու­կա­յից, բայց երբ վեր­սկ­սում ես այ­ցե­րը, հա­ճա­խորդ­ներդ միա­նում են քեզ։
-Ներ­քին զբո­սաշր­ջա­յին շու­կա­յում կա՞ մի­տում՝ նոր, հե­տաքր­քիր, քիչ հայտ­նի ուղ­ղու­թյուն­ներ գտ­նե­լու։
-Ստան­դարտ ուղ­ղու­թյուն­նե­րը մի քա­նիսն են՝ Դի­լի­ջան, Հար­թա­գյուղ, Գյում­րի, Հաղ­պատ, Սա­նա­հին։ Քայ­լար­շա­վա­յին ըն­կե­րու­թյուն­ներն են ա­ռա­ջար­կում նոր ուղ­ղու­թյու­ններ։ Մենք նույն­պես փոր­ձում ենք նոր վայ­րեր, նոր ձևա­չա­փեր ա­ռա­ջար­կել , կազ­մա­կեր­պել եր­կօ­րյա մատ­չե­լի այ­ցեր։
-Էք­ստ­րիմ զբո­սաշր­ջու­թյու­նը Հա­յաս­տա­նում զար­գա­ցա՞ծ է։
-Բո­լոր ճյու­ղերն էլ զար­գա­ցած են, ուղ­ղա­կի, օ­րի­նակ, ա­վե­լի տա­րի­քով մար­դը, չեմ կար­ծում, թե սար կբարձ­րա­նա, գե­րա­դա­սում է օգտ­վել հա­մօ­րի­նակ (ստան­դարտ) եր­թու­ղի­նե­րից։
-Խիտ ժա­մա­նա­կա­ցույ­ցը, ա­սենք, երբ մեկ օ­րում այ­ցե­լում են 15 տե­սար­ժան վայր, հոգ­նե­ցու­ցիչ չէ՞։ Չե՞ք կար­ծում, որ կա­րե­լի է վե­րա­նա­յել նաև ժա­մա­նա­կա­ցույ­ցը։
-Հա­յաս­տա­նում չու­նենք եր­թու­ղի, որ մեկ օ­րում 15 տե­սար­ժան վայր ա­պա­հո­վի։ Միայն դե­պի Աշ­տա­րակ եր­թու­ղին է գեր­հա­գե­ցած՝ նե­րա­ռում է մոտ 10 ե­կե­ղե­ցի, մնա­ցա­ծը նե­րա­ռում են եր­կու-ե­րեք ուղ­ղու­թյուն­ներ։ Ա­մե­նա­ծան­րա­բեռն­վա­ծը Թբի­լի­սիի մե­կօ­րյա տուրն է, որ ի­րա­կա­նաց­նում է այ­ցե­լու­թյուն 15 տե­սար­ժան վայր։ Հա­ճախ հարց­նում են՝ կհասց­նե՞նք 15-ում լի­նել։ Հասց­նում ենք, դեռ մի բան էլ ա­զատ ժա­մա­նակ է մնում։
-Ար­ցա­խի հա­մար ի՞նչ կա­սեք՝ այս և նա­խորդ տա­րի­նե­րի հա­մար։
-Այս տա­րի դա­դա­րեց­վել են դե­պի Ար­ցախ այ­ցե­րը՝ պայ­մա­նա­վոր­ված պար­տա­դիր թես­տա­վոր­մամբ։ Իսկ առ­հա­սա­րակ, Ար­ցա­խում զբո­սաշր­ջու­թյու­նը շատ է զար­գա­ցել։ Կա ստան­դարտ ե­ռօ­րյա եր­թու­ղի, կա նաև էք­ստ­րե­մալ եր­թու­ղի՝ այ­ցե­լու­թյուն ան­ձավ­ներ, լեռ­նագ­նա­ցու­թյուն և այլն։
-Հա­յաս­տա­նյան տե­սար­ժան վայ­րերն անվ­տա՞նգ են զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար։ Կա՞ն պաշտ­պա­նիչ ճա­ղա­վան­դակ­ներ, նա­խազ­գու­շաց­նող ցու­ցա­նակ­ներ։
-Ա­յո, մենք ինք­ներս էլ նա­խա­պես տե­ղե­կաց­նում-զգու­շաց­նում ենք։ Օ­րի­նակ, Սաղ­մո­սա­վան­քի կիր­ճը քա­շող հատ­կու­թյուն ու­նի, մինչև Սաղ­մո­սա­վանք հաս­նե­լը զգու­շաց­նում ենք, որ գե­տին շատ չմո­տե­նան։ Դպ­րո­ցա­կան­նե­րի պա­րա­գա­յում ան­հա­մե­մատ զգույշ ենք, ընտ­րում ենք այն­պի­սի վայ­րեր, որ­տեղ վտան­գա­վոր գո­տի­ներ չկան։ Ա­մեն վայր­կյան մենք ի­րենց հետ ենք, որ ոչ մի վնաս չլի­նի։ Սայ­թա­քել-ընկ­նե­լը մի բան է, ձո­րի բե­րա­նին կանգ­նե­լը՝ բո­լո­րո­վին այլ։
-Իսկ երբ զբո­սաշր­ջի­կը կանգ­նում է քանդ­ված պա­տե­րի վրա՝ վնա­սե­լով հու­շար­ձա­նը, նաև վտան­գե­լով սե­փա­կան կյան­քը, հնա­րա­վոր չէ՞ կան­խել նման դեպ­քե­րը։
-Զբո­սաշր­ջա­յին խմ­բե­րին ու­ղեկ­ցում է 1-2 զբո­սա­վար։ Ինչ­քան էլ զգու­շաց­նում ենք, հնա­րա­վոր է՝ լի­նի մի ե­րե­խա, որ բարձ­րա­նա պա­տի վրա լու­սան­կար­վե­լու։ Ես ան­գամ հոր­դո­րում եմ, որ գերեզ­մա­նա­քա­րի վրա չքայ­լեն, ո­րով­հետև դրանք վնաս­վում են, ու վե­րա­կանգ­նել հնա­րա­վոր չէ։ Բայց չես կա­րող ա­մեն պա­հի տես­նել՝ ով ինչ է ա­նում։
-Ան­հաս­կա­նա­լի ու վատ մի սո­վո­րու­թյուն էլ կա՝ ծա­ռի ճյու­ղե­րից լա­թու­մաթ կա­խե­լը։ Ա­սում են՝ «ա­ռար­կա­նե­րի» տե­սա­կա­նին այ­սօր ար­դեն լրաց­նում են բժշ­կա­կան դի­մակ­նե­րը։
-Դա ա­մե­նա­ցա­վոտ երևույթ­նե­րից մեկն է։ Սուրբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցու մոտ ծառ կա, որ մենք էլ ենք մաք­րել ա­վե­լոր­դու­թյու­նից, ու­րիշ­ներն էլ... Ան­ձե­ռո­ցիկ, դի­մակ, ձեռ­նոց, ու շատ այլ տհաճ ի­րեր են կա­խում ծա­ռից։ Ի­րա­կա­նում հե­թա­նո­սա­կան սո­վո­րույթ է։ Կու­զեի նաև անդ­րա­դառ­նալ այն մարդ­կանց, որ գնում են զբա­սաշր­ջա­յին վայ­րեր ու սն­վե­լուց հե­տո աղ­բը չեն տա­նում ի­րենց հետ։ Մի ան­ձե­ռո­ցիկ ան­գամ չի կա­րե­լի նե­տել. մենք մեր տունն ենք կեղ­տո­տում։ 12-րդ դա­րի խաչ­քա­րի մոտ տես­նում ես օ­ղու շիշ, սի­գա­րե­տի տուփ, ան­ձե­ռո­ցիկ։ Ցա­վոք, չեն փոխ­վում, մենք չենք գնա­հա­տում մեր ու­նե­ցա­ծը։
-Պատ­մա­կան վայ­րեր այ­ցե­լելն էլ գնա­հա­տե­լու ձև է։ Թվում է՝ գո­նե այդ մար­դիկ պետք է այլ վար­քա­գիծ դրսևո­րեին։
-Ցա­վոք, այդ­պես չէ, ե­կե­ղե­ցու մո­տով անց­նում ենք, 10 հո­գուց 1-2-ը կկ­ռա­նա աղ­բը կվերց­նի, կգ­ցի աղ­բա­մա­նը։ Մենք հա­ճախ այ­ցե­րի ժա­մա­նակ տոպ­րակ­ներ ենք վերց­նում մեզ հետ, տա­րած­քը մաք­րում ենք։ Վրաս­տա­նում, օ­րի­նակ, պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րե­րը մաք­րու­թյու­նից փայ­լում են, ու ա­մեն քայ­լա­փո­խին աղ­բա­ման է դր­ված։
-Մեկ այլ հարց՝ կապ­ված հան­գս­տյան վայ­րե­րի գնե­րի հետ։ Չգի­տեմ որ­քա­նով է ձեր ո­լոր­տին առ­նչ­վում, բայց բո­լորս էլ գի­տենք, որ մեր հայ­րե­նա­կից­նե­րը գե­րա­դա­սում են դր­սում հան­գս­տա­նալ, ա­ռա­ջին հեր­թին՝ հա­յաս­տա­նյան բարձր գնե­րի պատ­ճա­ռով։ Փակ սահ­ման­նե­րը, ար­տա­կարգ դրու­թյու­նը մի դրա­կան բան փո­խե՞լ են այս ա­ռու­մով։
-Մենք գի­շե­րա­կա­ցով այ­ցեր ենք ի­րա­կա­նաց­նում, և պետք է ա­սեմ, որ, ա­յո, շատ թանկ են գնե­րը։ Սյու­նի­քում հյու­րա­տու­նը 12 հա­զար դրամ է։ Է­լի պի­տի Վրաս­տա­նի հետ հա­մե­մա­տեմ՝ 12 հա­զար դրա­մով կա­րող ես գի­շե­րել Թբի­լի­սիի կենտ­րո­նում՝ 5-աստ­ղա­նի հյու­րա­նո­ցում։
-Մի վեր­ջին հարց` կապ­ված Ձեր ըն­կե­րու­թյան ան­վան հետ. ին­չու՞ «Best Friends Tour»։
-Best Friends Tour-ը նշա­նա­կում է լա­վա­գույն ըն­կեր-տուր, և ի­հար­կե, պա­տա­հա­կան չի ըն­տր­ված ան­վա­նու­մը։ Մեզ հետ ժա­մա­նակ առ ­ժա­մա­նակ ճամ­փոր­դող մար­դիկ դառ­նում են լավ ըն­կեր­ներ։ Ա­նու­նը ընտ­րե­ցինք այն­պես, որ հա­մա­հունչ լի­նի մեր գոր­ծե­լաո­ճին։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ