Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հե­ռա­խոս­նե­րը «վառ­վում» են, բայց պա­տաս­խա­նողն ով է

Հե­ռա­խոս­նե­րը «վառ­վում» են, բայց պա­տաս­խա­նողն ով է
07.07.2020 | 00:22

Հա­մա­վա­րա­կի հաղ­թա­հա­րու­մից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը նախ և ա­ռաջ պի­տի հաշ­վետ­վու­թյուն ներ­կա­յաց­նի հա­սա­րա­կու­թյա­նը, թե ինչ­պես են ծախս­վել այն գու­մար­նե­րը, ո­րոնք ուղղ­վել են վի­րու­սի դեմ պայ­քա­րին։ Դեռ հա­մա­ճա­րա­կը չա­վարտ­ված՝ բազ­մա­թիվ եր­կր­նե­րում սկս­վել են հե­տաքն­նու­թյուն­ներ, պաշ­տո­նյա­ներ են աշ­խա­տան­քից հե­ռաց­վում՝ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րը ոչ պատ­շաճ հա­մա­կար­գե­լու հա­մար։ Մեզ մոտ իշ­խա­նու­թյու­նը շատ վա­ղուց բազ­մա­թիվ այլ հար­ցե­րով կա­րող էր դատ ու դա­տաս­տա­նի առջև կանգ­նել, բայց մինչ այդ նա պետք է ու­զած-չու­զած բա­ցատ­րու­թյուն­ներ ներ­կա­յաց­նի խիստ էա­կան հար­ցե­րի առն­չու­թյամբ։ Այս գու­մար­նե­րի առն­չու­թյամբ պար­զա­բա­նում­ներն ա­մե­նաա­ռաջ­նա­յինն են այն պարզ պատ­ճա­ռով, որ գործ ու­նենք մարդ­կա­յին կյան­քե­րի, հան­րա­յին ա­ռող­ջու­թյան հետ։ Ինչ­պես են ծախս­վել ու ծախս­վում գու­մար­նե­րը, երբ հի­վան­դին դե­ղո­րայք ու սնունդ է պետք լի­նում, սա­կայն իշ­խա­նու­թյու­նը ձեռ­քե­րը լվա­նում է։


Երբ հաս­տատ­վում է կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ լի­նե­լու փաս­տը, պա­րե­տա­տունն ա­ճա­պա­րում է քա­ղա­քա­ցի­նե­րին խիստ հոր­դո­րել, որ տնից դուրս չգան ու սպա­սեն հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյա­նը, հս­կո­ղու­թյա­նը։ Մինչ­դեռ բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ բո­ղո­քում են, որ պա­րե­տատ­նից տր­ված հա­մար­նե­րին չեն պա­տաս­խա­նում, լա­վա­գույն դեպ­քում ա­սում են, թե ա­ռա­ջի­կա օ­րե­րին ա­ջակ­ցու­թյուն կլի­նի, սա­կայն ան­հետ կոր­չում են։ Եվ ու­րեմն, ի՞նչ է ա­նում պե­տու­թյունն իր հի­վանդ քա­ղա­քա­ցու հա­մար, կա­տա­րու՞մ է իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, թե, կո­պիտ ա­սած, «նե­տել» է մի կողմ ու ա­սում է՝ ինչ­պես ու­զում ես, գլուխդ պա­հիր։ Սա էլ աղ­քա­տու­թյուն չէ, որ մար­դիկ պի­տի ի­րենց գլ­խում հաղ­թա­հա­րեն։
Սա­կայն ի՞նչ է ի­րա­կա­նում կա­տար­վում, ին­չու՞ մարդ­կանց զան­գե­րին գե­րա­տես­չու­թյուն­նե­րը չեն պա­տաս­խա­նում։ Պարզ­վում է, որ գրե­թե ա­մեն մի զանգ հս­տակ ա­ջակ­ցու­թյուն է են­թադ­րում, ու ե­թե պե­տու­թյու­նը չի ցան­կա­նում այդ ա­ջակ­ցու­թյու­նը ցու­ցա­բե­րել կամ ի վի­ճա­կի չէ ցու­ցա­բե­րե­լու, ու­րեմն ա­ռա­վո­տից ե­րե­կո հե­ռա­խոս­նե­րի զան­գե­րը չեն դա­դա­րում, բայց դրանք բա­նի տեղ դնող չկա։ «Փող չկա, ի՞նչ պա­տաս­խա­նենք»,- մեր դի­տարկ­մա­նը, ե­թե չեք պա­տաս­խա­նում, ին­չու՞ եք քա­ղա­քա­ցի­նե­րին այդ հե­ռա­խո­սա­հա­մա­րը տա­լիս, ա­սաց կա­ռա­վա­րու­թյան ան­դա­մը։ ՈՒ՞ր են այդ դեպ­քում այն գու­մար­նե­րը, ո­րոնք այս խնդ­րի հա­մար էին հա­վաք­վել և հատ­կաց­վել։ Թե սպառ­վել է, հան­րու­թյանն ազն­վո­րեն ա­սեք՝ ժո­ղո­վուրդ, պե­տու­թյունն այլևս չի կա­րո­ղա­նում այս ծա­վա­լի վա­րա­կա­կիր­նե­րի հոգ­սը հո­գալ, գու­մար չկա։ ՈՒ այս ա­մե­նից հե­տո նաև կա­ռա­վա­րու­թյու­նում թող ի­րար գլ­խի տան, հաշ­վետ­վու­թյուն կազ­մեն ու հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նեն, թե մինչ այս որ­քան գու­մար է ծախս­վել ու ինչ ուղ­ղու­թյամբ։ Ե­թե ոչ այ­սօր, վաղն այս խն­դի­րը քնն­վե­լու է, ու սա այն հար­ցը չէ, որ հնա­րա­վոր լի­նի պո­պու­լիզ­մով, նախ­կին­նե­րին մեջ­տեղ բե­րե­լով, շր­ջան­ցել։ Նժա­րին դր­ված է ա­մե­նա­թանկ բա­նը՝ մարդ­կանց կյան­քե­րը, ո­րոնց հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյունն ան­խու­սա­փե­լի է։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ