Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Է­վո­լու­ցիա­յի ըն­թաց­քում ձևա­վոր­վում են ար­ժեք­ներ, ո­րոնք ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կեր­տում են պատ­մու­թ­յուն»

«Է­վո­լու­ցիա­յի ըն­թաց­քում ձևա­վոր­վում են ար­ժեք­ներ, ո­րոնք ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կեր­տում են պատ­մու­թ­յուն»
10.07.2020 | 01:03

Ազ­գի հա­մար ա­մե­նա­կարևո­րը ազ­գա­յին միաս­նու­թյունն է, այ­սինքն` ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը, ի­րեն ամ­բող­ջի մաս­նի­կը զգա­լու գի­տակ­ցու­թյու­նը: Ազ­գի մա­սին խո­սե­լիս, ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րը և ազ­գա­յին ար­ժեք­նե­րը տար­բե­րա­կե­լուց ա­ռաջ պի­տի հաս­կա­նանք, թե ին­չով է դրսևոր­վում ան­հատ-ազգ հա­րա­բե­րու­թյու­նը: Օ­րի­նակ. ե­թե ըն­տա­նի­քը հա­րուստ է, ա­պա ա­պա­հով­ված են ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը. չի կա­րող ըն­տա­նի­քում մե­կը շատ հա­րուստ լի­նել, մյու­սը` շատ աղ­քատ: Չի կա­րող ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից մե­կը մյու­սի շա­հե­րը ոտ­նա­հա­րե­լով իր հա­մար բա­րե­կե­ցու­թյուն ա­պա­հո­վել: Մենք չենք կա­րող մեզ եր­ջա­նիկ զգալ, ե­թե մեր ըն­տա­նի­քի ան­դա­մը դժ­բախտ է, մենք չենք կա­րող մեր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի խն­դիր­նե­րի հան­դեպ ան­տար­բեր լի­նել: Փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի այս մո­դե­լը պետք է գոր­ծի նաև ազ­գի ծա­վա­լով: Ա­մեն ինչ շատ պարզ է. ազ­գի յու­րա­քան­չյուր ան­դամ պի­տի մտա­ծի նաև ազ­գի մա­սին, պի­տի չա­նի այն­պի­սի ա­րարք­ներ, ո­րոնք կվ­նա­սեն, կխո­չըն­դո­տեն ազ­գի ա­ռա­ջըն­թացին ու զար­գաց­մա­նը: Մինչ­դեռ այ­սօր ա­մեն քայ­լա­փո­խի նկա­տում ես, որ մար­դիկ ան­տե­սում են ազ­գա­յին շա­հը, մտա­ծում են միայն սե­փա­կան գր­պա­նի ու ըն­տա­նի­քի մա­սին...
Այս թե­մա­յի շուրջ է զրույ­ցը պատ­մա­բան ՌՈՒ­ԶԱՆ­ՆԱ ՎԵ­ՐԱ­ՆՅԱ­ՆԻ հետ:

- Ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեք ազ­գա­յին ար­ժեք­ներ երևույ­թը:
- Ազ­գա­յին ար­ժեք­նե­րը տվյալ ազ­գի պատ­մու­թյունն է` ան­ցած ճա­նա­պար­հը, ո­րը նե­րա­ռում է կրո­նը, մշա­կույ­թը, հա­սա­րա­կա­կան ու քա­ղա­քա­կան կյան­քը: Թվարկ­վածնե­րի է­վո­լյու­ցիա­յի ըն­թաց­քում ձևա­վոր­վում են ար­ժեք­ներ, ո­րոնք ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կեր­տում են պատ­մու­թյու­նը: Ար­դյուն­քում այդ ա­մենն արժևոր­վում է և մեր գի­տակ­ցու­թյան մեջ ստա­նում ազ­գա­յին ար­ժեք­նե­րի հա­մա­կարգ­ման ընդ­հան­րա­կան պատ­կե­րը։
- Մենք ու­նե՞նք ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման լավ մաս­նա­գետ­ներ:
- Ի­հար­կե ու­նենք, կա­րող եմ փաս­տել. որ նվի­րյալ­նե­րը քիչ են, սա­կայն կան մար­դիկ, ով­քեր իս­կա­պես ի­րենց գոր­ծի գի­տակն են` ներ­կա­յիս մտա­վո­րա­կա­նու­թյան սե­րուց­քը: Առ­հա­սա­րակ չեմ սի­րում ան­վա­նա­կան խո­սել, սա­կայն այս դեպ­քում հարկ եմ հա­մա­րում նշել, որ հան­ձինս Ազ­գա­յին ար­խի­վի տնօ­րեն Ա­մա­տու­նի Վի­րա­բյա­նի, ԳԱԱ պատ­մու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն Ա­շոտ Մել­քո­նյա­նի և այ­լոց, կա­րող եմ հա­վաս­տիաց­նել, որ նրանք ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման լա­վա­գույն մաս­նա­գետ­ներն են, այ­սօր նրանց կա­րող ենք հա­մա­րել ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման հիմ­նա­սյու­ներ։
- Ի՞ն­չը կա­րող է միա­վո­րել ազ­գա­յին ար­ժեք­նե­րը:
- Միա­վո­րել կա­րող է միայն մեր միաս­նա­կա­նու­թյու­նը: Մինչ­դեռ ազ­գա­յին ար­ժեք­նե­րը տա­րան­ջա­տում է մեր հայ­րե­նա­կից­նե­րի օ­տա­րա­մո­լու­թյու­նը. նրանք սևեռ­վել են նո­րը կա­ռու­ցե­լու գա­ղա­փա­րի վրա և չեն կա­րո­ղա­նում գնա­հա­տել հի­նը։ Կոնկ­րետ` ե­կե­ղե­ցա­շի­նու­թյան ո­լոր­տում. կա­ռուց­վում են նո­րաոճ շքեղ ե­կե­ղե­ցի­ներ ի հա­մե­մա­տա­կան մեր ճար­տա­րա­պե­տու­թյան գո­հար­նե­րի, ո­րոնք ան­տես­ված են։
- Հա­վա­տո՞ւմ եք, որ կգա հա­մախ­մբ­ման ժա­մա­նա­կը:
- Աստ­վա­ծաշն­չում գր­ված է. «Ե­թե մա­նա­նե­խի հա­տի­կի չափ հա­վատ ու­նե­նաս և այս սա­րին ա­սես` շարժ­վիր, նա կշարժ­վի»: Ա­մեն դեպ­քում ինձ թույլ չեմ տա­լիս չհա­վա­տալ։
- Ինչ­պի­սի՞ կար­գա­վի­ճա­կում են մեր երկ­րի ազ­գա­յին ար­ժեք­նե­րը:
- Այ­սօր դրանց խե­ղա­թյուր­ման վտանգ է սպառ­նում: Մեր ա­վան­դույթ­նե­րը պար­զա­պես կա­րիք ու­նեն պահ­պան­ման. դրանք քա­րո­զում են մար­դա­սի­րու­թյուն, հյու­րըն­կա­լու­թյուն, ա­վան­դա­պաշ­տու­թյուն և նման հա­մա­մարդ­կա­յին այլ բարձր գա­ղա­փար­ներ: Յու­րա­քան­չյուրս փոր­ձենք դառ­նալ դրանց կրո­ղը` դա դարձ­նե­լով մեզ հա­մար կեն­սա­կերպ:
- Խոսք` ուղղ­ված մեր հայ ազ­գագ­րա­գետ­նե­րին ու պատ­մա­բան­նե­րին:
- Շնոր­հա­կա­լու­թյուն բո­լոր այն ազ­գագ­րա­գետ­նե­րին և պատ­մա­բան­նե­րին, ով­քեր իս­կա­պես ի­րենց գոր­ծի մեծ նվի­րյալն են և ջանք չեն խնա­յում ի­րենց աշ­խա­տան­քում: Իսկ թե­րա­ցող­նե­րին պար­զա­պես խոր­հուրդ կտամ այլ աս­պա­րե­զում փոր­ձեն ինք­նադրսևոր­վել։ Նրանց յու­րա­քան­չյուր սխալ կամ բաց­թո­ղում կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել մեզ հա­մար։
- Կա՞ մի բան, որ չա­սել չեք կա­րող:
- Ինձ ա­մե­նից ան­հան­գս­տաց­նո­ղը մեր դա­սագր­քե­րի ոչ այն­քան ու­սու­ցա­նող կար­գա­վի­ճակն է: Մեկ կարևոր խնդ­րանք` վե­րա­նա­յեք դա­սագր­քե­րը, ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­ված այդ բարդ բո­վան­դա­կու­թյուն­նե­րը ա­շա­կերտ­նե­րին մղում են շր­ջան­ցե­լու մեր ազ­գի պատ­մու­թյու­նը սեր­տե­լու ցան­կու­թյու­նը:
- Ձեր խրա­տը այ­սօր­վա հու­սա­լի պատ­մա­բան­նե­րին ու ե­րի­տա­սարդ­նե­րին:
- Խրա­տել ինձ թույլ չեմ տա, ոչ, բայց կցան­կա­նա­յի կոչ ա­նել հա­մախ­մբ­վե­լու, գնա­հա­տե­լու և արժևո­րե­լու այն ա­մե­նը, ինչ ու­նենք: Մեր ազ­գա­յի­նը թանկ ժա­ռան­գու­թյուն է, ո­րը պար­տա­վոր ենք պա­հե­լու ան­բա­սիր և դրա, միայն դրա հեն­քի վրա կա­ռու­ցելու նո­րը:


Ճե­պազ­րույ­ցը`
Գա­րիկ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8621

Մեկնաբանություններ