Չեմպիոնն «Արարատ-Արմենիան» է
21.07.2020 | 15:34
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ 2019-2020 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» 2-0 հաշվով պարտության մատնեց «Նոային» և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը։
Արծաթե մեդալներին է արժանացել «Նոան», որն օրեր առաջ դրամատիկ պայքարում, նույն «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում, տիրացավ երկրի գավաթին։
Մրցաշրջանը երրորդ տեղով ավարտեց «Ալաշկերտը». առաջնության ավարտական խաղում այն վստահ հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ՝ 4։2, ու մեկ միավորով շրջանցեց նրան։ 46 միավորով մնացած գյումրեցիները չորրորդ հորիզոնականում են։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ