Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս պա­հին նաև մեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի, դաշ­նա­կից­նե­րի մի­ջո­ցով խն­դիր կա չե­զո­քաց­նե­լու թուր­քա­կան գոր­ծո­նը»

«Այս պա­հին նաև մեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի, դաշ­նա­կից­նե­րի մի­ջո­ցով խն­դիր կա չե­զո­քաց­նե­լու թուր­քա­կան գոր­ծո­նը»
29.09.2020 | 00:55

«Հե­նա­կետ» վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, ռազ­մա­կան փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­ՆԻՆ Ար­ցա­խի դեմ հար­ձակ­ման, պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ մի քա­նի հարց ուղ­ղե­ցինք։

-Շա­տերն այ­սօր­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մե­մա­տում են 2016-ի հետ, Դուք ի՞նչ տար­բե­րու­թյուն­ներ ու նմա­նու­թյուն­ներ եք տես­նում։
-Դեռ ժա­մա­նակ է պետք՝ ամ­բող­ջա­կան գնա­հա­տա­կան­ներ հն­չեց­նե­լու հա­մար։ Ո­րո­շա­կի նմա­նու­թյուն­ներ կան, կան նաև բազ­մա­թիվ տար­բե­րու­թյուն­ներ։ Կրա­կի ին­տեն­սի­վու­թյունն ա­ռա­վել մեծ է, բա­վա­կա­նին լայն զի­նա­նոց է կի­րառ­վում։
-Ար­դեն պաշ­տո­նա­պես հաս­տատ­վեց, որ Ադր­բե­ջա­նը կռ­վում է վարձ­կան­նե­րով ու թուրք-իս­րա­յե­լա­կան զեն­քե­րով, թի­րա­խում է պա­հում խա­ղաղ բնակ­չու­թյա­նը։ Այս հան­գա­ման­քը հաշ­վի առ­նե­լով, հայ­կա­կան կող­մը հե­տա­գա­յում ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ պե՞տք է նա­խա­ձեռ­նի ու աշ­խար­հին ներ­կա­յաց­նի Ադր­բե­ջա­նի դեմ­քը, թե՞ ար­դեն դա չի աշ­խա­տում։
-Ան­կեղծ ա­սած, այս պա­հին դա ար­դեն կարևոր էլ չէ, ու­նենք այն, ինչ ու­նենք։ Այս պա­հին խն­դիր կա չե­զո­քաց­նե­լու թուր­քա­կան գոր­ծո­նը, նաև մեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի, դաշ­նա­կից­նե­րի մի­ջո­ցով, ինչ­պես նաև՝ կան­խե­լու և հետ շպր­տե­լու դե­պի Ար­ցախ գրո­հող խմ­բե­րը։
-Ահ­ռե­լի քա­նա­կու­թյամբ Ադր­բե­ջա­նի կող­մից կեղծ տե­ղե­կատ­վու­թյուն է բեռն­վում հա­մա­ցանց, մենք կա­րո­ղա­նու՞մ ենք դրան հա­կադ­րել ճիշ­տը, և հայ հա­սա­րա­կու­թյու­նը որ­քա­նո՞վ է զա­նա­զա­նում մո­լո­րեց­նող տե­ղե­կու­թյու­նը ի­րա­կա­նից։
-Մեծ մա­սամբ ադր­բե­ջա­նա­կան տե­ղե­կատ­վա­կան գրոհ­նե­րին դի­մա­կա­յե­լու հնա­րա­վո­րու­թյուն լի­նում է, սա­կայն տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մի ա­ռու­մով շատ կարևոր է այս պա­հին աշ­խա­տել ար­տերկ­րի տե­ղե­կատ­վա­կան հար­թակ­նե­րի հետ։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և առ­հա­սա­րակ գոր­ծըն­թա­ցի բո­լոր ման­րա­մաս­նե­րը պետք է մեզ հա­մար նպաս­տա­վոր թե­զե­րով ներ­կա­յաց­նել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը։
-Այս եր­կու օր­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րից Ձեր տպա­վո­րու­թյունն ինչ­պի­սի՞ն է, ռազ­մա­դաշ­տում և թի­կուն­քում հայ­կա­կան կող­մը կա­րո­ղա­նու՞մ է միաս­նա­կան ու հա­մա­գոր­ծակց­ված աշ­խա­տել, թե՞ ո­րո­շա­կի խն­դիր­ներ դեռ կան։
-Կարևո­րում եմ քա­ղա­քա­կան տար­բեր ու­ժե­րի, բևեռ­նե­րի հա­մախ­մբ­վա­ծու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, չնա­յած կար­ծում եմ, որ դա պետք է տե­ղի ու­նե­նար ա­վե­լի վաղ։ Երկ­րորդ, տե­ղե­կատ­վա­կան դաշ­տի բո­լոր ռե­սուրս­նե­րը պետք է մո­բի­լի­զաց­նել՝ ի նպաստ ընդ­հա­նուր խնդ­րի կա­տար­ման։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Դիտվել է՝ 7180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ