Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մե­սին, Աբ­րա­մո­վի­չը, Մոու­րի­ն­յոն ու «Չել­սին»

Մե­սին, Աբ­րա­մո­վի­չը, Մոու­րի­ն­յոն ու «Չել­սին»
09.10.2020 | 01:50

Ի­տա­լա­ցի հան­րա­հայտ լրագ­րող Ջան­լու­կա դի Մար­ցիոն պատ­մել է, որ 2004 թվին Լիո­նել Մե­սին մոտ է ե­ղել «Բար­սե­լո­նից» Լոն­դո­նի «Չել­սի» տե­ղա­փոխ­վե­լուն:
«Ես կար­ծում եմ, որ ա­մե­նաա­ռեղծ­վա­ծա­յին դեպ­քե­րից մե­կը Մե­սիի տրանս­ֆերն է «Չել­սի», որն այդ­պես էլ չի­րա­կա­նա­ցավ: 2004 թվին նա շատ մոտ էր «Չել­սի» տե­ղա­փոխ­վե­լուն, ո­րով­հետև ու­զում էր խա­ղալ Մոու­րի­նիո­յի գլ­խա­վո­րու­թյամբ: Նրանք զրու­ցել էին եր­կար: Ան­գամ եր­կու տե­սա­զանգ էր ե­ղել: Դա ա­ռա­ջին դեպքն էր, երբ Մե­սին ո­րո­շել էր հե­ռա­նալ «Բար­սե­լո­նից»: Մի քա­նի ա­միս ա­ռաջ երկ­րորդ դեպքն էր: Բայց 2004-ին Մե­սին շատ մոտ էր, որ­պես­զի միա­նար «Չել­սիին», Աբ­րա­մո­վի­չին ու Մոու­րի­նյո­յին»,- դի Մար­ցիո­յի խոսքն է մեջ­բե­րում besoccer.com-ը:
Հի­շեց­նենք, որ Լիո­նել Մե­սին այս ա­մառ ցան­կա­նում էր հե­ռա­նալ «Բար­սե­լո­նից», սա­կայն նրա հե­ռա­նա­լու պատ­ճա­ռը ոչ թե թի­մում իր նկատ­մամբ ե­ղած վե­րա­բեր­մուն­քի փո­փո­խու­թյունն էր, այլ ա­կում­բի նա­խա­գահ Բար­տո­մեուի ա­պաշ­նորհ կա­ռա­վա­րու­մը, ին­չի պատ­ճա­ռով թի­մը հայ­տն­վել է խո­շոր տե­ղապ­տույ­տի մեջ ու ա­ռա­վե­լա­գույ­նը, որ կա­րո­ղա­նում է ա­նել, ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում քիչ թե շատ աչ­քի ընկ­նելն է, բայց ան­ցած մր­ցաշր­ջա­նում այդ հա­րա­բե­րա­կան հա­ջո­ղու­թյունն էլ չե­ղավ։


Նկա­տենք, որ վեր­ջա­պես թիմ է հրա­վիր­վել հե­ղի­նա­կա­վոր ֆուտ­բո­լա­յին մաս­նա­գետ, ո­րը ձեռ­նա­մուխ է ե­ղել թի­մի հիմ­նի­վեր վե­րա­փոխ­մա­նը։ Ռո­նալդ Կու­մա­նին «Բար­սե­լո­նում» սպա­սում էին դեռևս ան­ցած տա­րի, սա­կայն Նի­դեր­լանդ­նե­րի ազ­գա­յին ընտ­րա­նին գլ­խա­վո­րած մաս­նա­գե­տը կա­մե­ցավ 2020-ի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րին թի­մի գլ­խին լի­նել։ Ա­վաղ, կո­րո­նա­վի­րու­սը այն­պի­սի խմ­բագ­րում­ներ չմտց­րեց ա­մեն ին­չում, որ հո­լան­դա­ցու ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն դառ­նար։ Գի­տեք՝ աշ­խար­հա­մա­սի ա­ռաջ­նու­թյու­նը տե­ղա­փոխ­վել է հա­ջորդ տա­րի, իսկ «Բար­սե­լո­նում» կա­րող էին և չս­պա­սել։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ