Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չհաղ­թե­ցինք, բայց և չպարտ­վե­ցինք

Չհաղ­թե­ցինք, բայց և չպարտ­վե­ցինք
13.10.2020 | 00:58

Շա­բաթ-կի­րա­կին ՈՒԵ­ՖԱ-ի Ազ­գե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թ­յան հեր­թա­կան տու­րի օ­րե­րը մեզ հա­մար թերևս ոչ այն­քան մար­զա­կան, որ­քան բա­րո­յա­կան նշա­նա­կու­թ­յան էին` Հա­յաս­տան-Վրաս­տան դի­մա­կա­յութ­յամբ։ Հան­դի­պումն անց­կաց­վել է չե­զոք դաշ­տում։ Ֆուտ­բո­լա­յին վե­րա­դաս կազ­մա­կեր­պու­թ­յու­նը հաշ­վի էր ա­ռել տա­րա­ծաշր­ջա­նում առ­կա վի­ճա­կը, թե­պետ մենք ա­ռա­վել քան հաս­տատ գի­տենք, որ այ­սօր­վա Երևա­նի խա­ղաղ եր­կին­քը կե­րա­զեին աշ­խար­հի շատ ու շատ քա­ղաք­ներ։ Ինչևէ։ Հան­դիպ­ման, այս­պես ա­սած, ռազ­մա­կան բա­ղադ­րի­չով պայ­մա­նա­վոր­ված շատ բա­նե­րի մա­սին չեմ խո­սի, քա­նի որ դրանք ակն­հայտ են մեզ հա­մար, ուս­տի միան­գա­մից անց­նեմ հան­դիպ­մա­նը։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Ես հնա­րա­վո­րինս ան­կեղծ եմ, երբ խա­ղի բա­րո­յա­կան կող­մին եմ ա­ռա­վել նշա­նա­կու­թյուն տա­լիս, ո­րով­հետև, հայ­կա­կան ֆուտ­բո­լի օր­վա վի­ճա­կը նկա­տի ու­նե­նա­լով, չեմ կա­րող ինձ այն աս­տի­ճա­նի մո­լո­րյա­լի դե­րում պատ­կե­րաց­նել ու այդ նաի­վու­թյամբ էլ ձեզ մո­լո­րու­թյան մեջ գցել, որ հույ­սեր կա­պեի խա­ղար­կու­թյա­նը մեր մաս­նակ­ցու­թյան մար­զա­կան կող­մի հետ, իսկ օր­վա հան­դիպ­ման կտր­ված­քով մենք թերևս ա­ռա­վե­լա­գույն ար­դյուն­քի ենք հա­սել՝ ոչ-ո­քի գրան­ցե­լով վրա­ցի­նե­րի հետ։
Օ­բյեկ­տի­վու­թյու­նը պա­հան­ջում է ա­սել, որ մեր բա­վա­կա­նին ա­րագ գո­լից հե­տո (շնոր­հա­վո­րենք Խո­րեն Բայ­րա­մյա­նի գո­լա­յին նո­րա­մու­տը) ա­ռա­ջին խա­ղա­կե­սի հաղ­թա­կան ար­դյուն­քը մեր բա­ցա­հայտ ձեռք­բե­րումն էր։ Չլի­ներ Դա­վիթ Յուր­չեն­կո­յի հրա­շա­լի խա­ղը, չլի­ներ ֆուտ­բո­լա­յին աստ­վա­ծու­հու բա­ցա­հայտ հա­մակ­րան­քը մեր կող­մը, մենք երկ­րորդ խա­ղա­կես կմտ­նեինք խո­շոր հաշ­վով պար­տու­թյամբ։
Երկ­րոր­դում վրա­ցի­նե­րը չա­փից ա­վե­լի ա­րագ հա­վա­սա­րեց­րին հա­շի­վը։ Կա­րե­լի է ա­սել՝ հան­դեր­ձա­րա­նից դուրս չե­կած։ Դեպ­քե­րը զար­գա­նում էին մեզ հա­մար ան­ցան­կա­լի սցե­նա­րով։ 74-րդ րո­պեին վրա­ցի­նե­րի ակն­հայտ ա­ռա­ջա­տար Թոռ­նի­կե Օկ­րիաշ­վի­լին իր թիմն մղեց ա­ռաջ։ Բա­րե­բախ­տա­բար, մե­րոնք կա­րո­ղա­ցան խա­ղի մնա­ցած հատ­վա­ծում ևս մեկ ան­գամ բռուն­ցք­վել։ Վաս­տա­կած 11-մետ­րա­նոցն անվ­րեպ ի­րաց­րեց Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը։ Այս ոչ-ո­քին մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում մեր թի­մը նո­րից թո­ղեց եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
Թերևս բա­վա­րար­վենք այս­քա­նով։ Միայն ցա­վով ա­վե­լաց­նենք, որ չկա­րո­ղա­ցանք Ար­ցա­խյան ճա­կատ այն­քան ակն­կալ­ված հաղ­թա­նա­կի լուր ու­ղար­կել, սա­կայն ոչ-ո­քին էլ պա­կաս հու­սադ­րող չէ։ Փո­խա­րե­նը ճա­կա­տի մեր տղա­նե­րից պա­հան­ջում ենք՝ ե­թե հան­կարծ ա­զե­րի­թուր­քա­կան ոհ­մա­կը մի ան­գամ էլ փոր­ձի գլու­խը խրա­մատ­նե­րից վեր հա­նել, ա­ռանց դես ու դեն ընկ­նե­լու, որ­պես սկիզբ, լց­նում եք Քուռ-Ա­րաքս՝ այն­տե­ղից Բա­քու ու­ղար­կե­լիք ա­ռար­կա­յա­կան հե­ռագ­րի կամ ինչ­պես քա­ղա­քա­գետ­ներն ու դի­վա­նա­գետ­ներն են այս օ­րե­րին գլուխ­ներս հա տա­նում, սուբ­լի­մա­տիվ ա­ռա­քա­նիի տես­քով։
Մեզ հետ C լի­գա­յի երկ­րորդ խում­բը կազ­մած­ներն են ի­րար հետ մր­ցած Էս­տո­նիա­յի ու Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի ընտ­րա­նի­նե­րը։ Այս­տեղ ա­մեն ինչ տա­րել է նրան, որ կա­րող էր խո­շոր ա­նակն­կալ հա­սու­նա­նալ, սա­կայն էս­տո­նա­ցի­նե­րը չեն կա­րո­ղա­ցել հաղ­թա­կան 3։1 հա­շի­վը պա­հել։ Դի­մա­կա­յու­թյան վեր­ջին տա­սը րո­պեին նրանք եր­կու գոլ են բաց թո­ղել ու ստիպ­ված բա­վա­րար­վել ոչ-ո­քի ար­դյուն­քով։
Այս­տեղ հն­գա­կան միա­վո­րով ա­ռա­ջա­տար­նե­րը Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի ու Վրաս­տա­նի ընտ­րա­նի­ներն են։
Մե­րոնք ու­նեն չորս միա­վոր։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Այս խում­բը եզ­րա­փա­կող Բոս­նիա­յի և Հեր­ցե­գո­վի­նա­յի ընտ­րա­նու հետ պայ­քա­րում Հո­լան­դիա­յի ընտ­րա­նին ան­կա­րող ե­ղավ կոտ­րե­լու տան­տե­րե­րի դի­մադ­րու­թյու­նը։ Գրանց­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի։
Նույն գո­լա­զուրկ ոչ-ո­քին գրանց­վեց և Լե­հաս­տան-Ի­տա­լիա դի­մա­կա­յու­թյու­նում։ Ար­դյուն­քում այս­տեղ ա­մեն ինչ մնաց ան­փո­փոխ, թի­մե­րը նույն ել­ման դիր­քե­րում են, ինչ որ էին երկ­րորդ տու­րից հե­տո։ Ա­ռա­ջի­կա­յում սպաս­վե­լիք պայ­թյու­նից ա­ռաջ այս պա­հի հա­մար լոկ փաս­տենք, որ ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում հինգ միա­վոր ու­նե­ցող ի­տա­լա­ցի­ներն են, չոր­սա­կա­նով նրանց հա­ջոր­դում են հո­լան­դա­ցի­ներն ու լե­հե­րը։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Անգ­լիա­յի ընտ­րա­նու հետ մինչ այս հան­դի­պու­մը Բել­գիա­յի հա­վա­քա­կա­նը բա­ցար­ձակ ար­դյուն­քով խմ­բա­յին ա­ռա­ջա­տարն էր։ Եր­րորդ տու­րի այս խաղն էլ սկս­վեց նրա սցե­նա­րով, ու պար­տադր­ված էինք հի­շել, որ վեր­ջին ութ տա­րում անգ­լիա­ցի­ներն օր­վա մր­ցակ­ցի հետ դի­մա­կա­յու­թյուն­նե­րում մո­ռա­ցել են հաղ­թա­նակ աս­ված բա­նը։ Ա­ռա­ջին խա­ղա­կե­սում տան­տե­րե­րը 11-մետ­րա­նո­ցից բել­գիա­ցի­նե­րի ի­րաց­րած գո­լին պա­տաս­խա­նե­ցին նույն­պի­սի տու­գա­նա­յի­նի ի­րա­ցու­մով, իսկ ա­հա Մաուն­տը, պարզ­վեց, դեմ չէ, այս­պես ա­սած, ամ­բող­ջո­վին խա­ղա­յին ի­րա­վի­ճա­կից գոլ խփե­լուն, ինչն էլ անգ­լիա­ցի­նե­րին պարգևեց հաղ­թա­նակ։ Նրանք յոթ միա­վո­րով ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում են։
Երկ­րորդ՝ Իս­լան­դիա-Դա­նիա դի­մա­կա­յու­թյու­նում հաղ­թա­նակ են տո­նել դա­նիա­ցի­նե­րը, ընդ ո­րում` ար­տագ­նա­յում ու այն էլ` տպա­վո­րիչ 3։0 հաշ­վով, սա­կայն միան­գա­մայն ակն­հայտ է, որ այս­տեղ «ա­սող­նե­րը» եր­կուսն են՝ Անգ­լիա­յի ու Բել­գիա­յի ընտ­րա­նի­նե­րը։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Եր­րորդ խմ­բի օր­վա ա­ռա­ջին դի­մա­կա­յու­թյու­նը Խոր­վա­թիա­յի ու Շվե­դիա­յի ընտ­րա­նի­նե­րի միջև էր։ Գո­նե վեր­ջին տա­րի­նե­րի հաշ­վար­կով ան­հա­մե­մատ փոր­ձա­ռու տան­տե­րե­րը հաղ­թել են 2:1 հաշ­վով՝ տո­նե­լով ի­րենց ա­ռա­ջին հաղ­թա­նա­կը, ին­չը, բնա­կա­նա­բար, նրանց թույլ չտ­վեց տե­ղա­վոր­վել ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կա­նից և ոչ մե­կում, քա­նի որ վե­ցա­կան միա­վո­րով դրանք զբա­ղեց­նում են Ֆրան­սիա­յի ու Պոր­տու­գա­լիա­յի ընտ­րա­նի­նե­րը, ո­րոնք այդ օ­րը մր­ցում էին ի­րար հետ։ Այս­տեղ կող­մե­րը չեն կա­րո­ղա­ցել ո­րո­շել ու­ժե­ղա­գույ­նին, բա­վա­րար­վել են գո­լա­զուրկ ոչ-ո­քիով։ Հենց նրանք էլ յո­թա­կան միա­վո­րով ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կա­ններում են։

A ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Ինչ­պես և սպաս­վում էր, չոր­րորդ խմ­բում տոն տվող­ներն ի­րենց բարձր կար­գը հաս­տա­տող Իս­պա­նիա­յի ու Գեր­մա­նիա­յի ընտ­րա­նի­ներն են։ Ա­ռա­ջին­նե­րը նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան են հա­սել շվեյ­ցա­րա­ցի­նե­րի նկատ­մամբ ու 7 միա­վո­րով գլ­խա­վո­րում են ա­ղյու­սա­կը, հինգ միա­վո­րով նրանց են հետևում գեր­մա­նա­ցի­նե­րը, ով­քեր ար­տագ­նա­յում 2։1 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան են հա­սել ուկ­րաի­նա­ցի­նե­րի նկատ­մամբ։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Նա­խորդ տու­րում ռու­մի­նա­ցի­նե­րից կրած ցա­վա­լի պար­տու­թյու­նից հե­տո, թող որ նվա­զա­գույն հաշ­վով, հաղ­թա­նակ տո­նեց հյու­սի­սիռ­լան­դա­ցի­նե­րին հյու­րըն­կալ­ված Ավ­ստ­րիա­յի ընտ­րա­նին։ Խմ­բա­յին երկ­րորդ հան­դի­պու­մում հա­ջո­ղու­թյուն է ար­ձա­նագ­րել և Նոր­վե­գիա­յի հա­վա­քա­կա­նը, ո­րին հյու­րըն­կալ­վե­լու դժ­բախ­տու­թյունն են ու­նե­ցել մինչ այդ խմ­բա­յին ա­ռա­ջա­տար ռու­մի­նա­ցի­նե­րը։ Տան­տե­րե­րի հար­ձակ­ման գի­ծը, ո­րի գլ­խա­վոր հար­վա­ծա­յին ու­ժը հեթ տրիկ հե­ղի­նա­կած Հոգ­լանդն է, պար­զա­պես քրք­րել է հյու­րե­րի պաշտ­պա­նու­թյու­նը։ Հան­դի­պումն ա­վարտ­վել է 4։0 հաշ­վով։ Հաղ­թա­նա­կից հե­տո Նոր­վե­գիա­յի ընտ­րա­նին վեց միա­վո­րով ըն­կե­րակ­ցեց նույն­քանն ու­նե­ցող խմ­բա­յին ա­ռա­ջա­տար ավ­ստ­րիա­ցի­նե­րին, ով­քեր ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել Հյու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի հա­վա­քա­կա­նին։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Տնա­յին խա­ղում Սլո­վա­կիա­յի հա­վա­քա­կա­նի նկատ­մամբ Շոտ­լան­դիա­յի ընտ­րա­նու նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կը վեր­ջի­նիս յոթ միա­վո­րով տեղ ա­պա­հո­վեց ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում։ Մյուս խա­ղում ա­վե­լի հա­ջո­ղակ ե­ղան հյու­րե­րը. չե­խե­րը 2։1 հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել իս­րա­յել­ցի­նե­րին ու վեց միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Թուր­քիա­յի հետ ու­նե­ցած դի­մա­կա­յու­թյու­նում ար­ձա­նագ­րած 1։1 հաշ­վից, բնա­կա­նա­բար, ռու­սա­կան ընտ­րա­նին գոհ չմ­նաց, մա­նա­վանդ որ այն տնա­յին հան­դի­պում էր ի­րենց հա­մար, սա­կայն բո­լոր դեպ­քե­րում, խմ­բա­յի­նի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում գտն­վե­լը ինք­նա­սի­րու­թյու­նը շո­յող հան­գա­մանք է։ Այս­տեղ վեց միա­վոր ու­նեն երկ­րորդ հոր­զո­նա­կա­նում տեղ գտած հուն­գա­րա­ցի­նե­րը, ո­րոնց օր­վա մր­ցա­կի­ցը սեր­բերն էին։ Վեր­ջին­ներս տա­նուլ են տվել տնա­յին խա­ղում՝ 0։1։

B ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
4-րդ խմ­բի ա­ռա­ջա­տար ՈՒել­սի ընտ­րա­նու այցն Իռ­լան­դիա չա­վարտ­վեց ա­ռա­վե­լա­գույն միա­վոր­նե­րի ձեռք­բե­րու­մով, սա­կայն զրո­յա­կան ոչ-ո­քին ոչն­չով չազ­դեց նրա ու­նե­ցած դիր­քի վրա։ Այն ու­նի 7 միա­վոր։ Փո­խա­րե­նը Իռ­լան­դիա­յի հա­վա­քա­կանն էա­պես նվա­զեց­րեց իր հա­վակ­նու­թյուն­նե­րը։
Ֆին­լան­դիան տա­րավ խմ­բա­յին երկ­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն ու վեց միա­վո­րով ա­վե­լի ամ­րապ­նդ­վեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Մր­ցա­կի­ցը Բուլ­ղա­րիա­յի ընտ­րա­նին էր, ո­րը տուն գնաց 2։0 հաշ­վով կրած պար­տու­թյան խա­րա­նով։

C ԼԻ­ԳԱ
Ա­ռա­ջին խմ­բի թե՛ Լյուք­սեմ­բուրգ-Կիպ­րոս, թե՛ Չեռ­նո­գո­րիա-Ադր­բե­ջան դի­մա­կա­յու­թյուն­նե­րում ա­ռա­վել հա­ջո­ղակ են ե­ղել հյու­րըն­կա­լող­նե­րը։ Եր­կու­սում էլ ար­ձա­նագր­վել է նույն 2։0 հա­շի­վը։ Ե­րեք խա­ղից հե­տո բա­ցար­ձակ ար­դյուն­քով ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում Չեռ­նո­գո­րիա­յի ընտ­րա­նին է, նրա­նից ե­րեք միա­վոր պա­կաս ու­նեն լյուք­սեմ­բուրգ­ցի­նե­րը։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 3
Այս­տեղ յո­թա­կան միա­վո­րով խմ­բա­յին ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րում են Հու­նաս­տա­նի և Սլո­վե­նիա­յի ընտ­րա­նի­նե­րը։ Ա­ռա­ջի­նը տա­նը 2։0 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել Մոլ­դո­վա­յի հա­վա­քա­կա­նին, երկ­րոր­դը հյու­րըն­կալ­վե­լիս կոտ­րել է Կո­սո­վո­յի ընտ­րա­նու դի­մադ­րու­թյու­նը՝ 1։0։

C ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 4
Ղա­զախ­նե­րի հետ ար­տագ­նա­յում ալ­բա­նա­ցի­նե­րը չկա­րո­ղա­ցան հաս­նել ա­ռա­վե­լու­թյան ու բա­վա­րար­վե­ցին մեկ միա­վո­րով՝ 0։0։ Ար­դյուն­քում կող­մերն ու­նեն մե­կա­կան հաղ­թա­նակ, պար­տու­թյուն ու ոչ-ո­քի, պար­զա­պես, ի հա­շիվ ա­վե­լի շա­հա­վետ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի, Ղա­զախս­տա­նի հա­վա­քա­կանն առջևում է։
Դրա­մա­տիկ զար­գա­ցում­նե­րով ա­ռանձ­նա­ցավ Լիտ­վա-Բե­լա­ռուս մր­ցակ­ցու­թյու­նը, որ­տեղ ինչ­պես ա­ռա­ջին, այն­պես էլ վեր­ջին գո­լը հե­ղի­նա­կե­ցին տան­տե­րե­րը, սա­կայն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան մեկ միա­վո­րից ա­վե­լի վաս­տա­կել։ Ե­րեք տու­րի ար­դյունք­նե­րով այս­տեղ բո­լոր թի­մերն էլ ու­նեն չոր­սա­կան միա­վոր, ին­չը խո­սում է խմ­բում ընդգրկված­նե­րի բա­ցա­ռիկ հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին։

D ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 1
Եր­րորդ տու­րի եր­կու հան­դի­պումն էլ այս­տեղ ու­նե­ցել են խա­ղաղ ա­վարտ։ Ֆա­րե­րյան կղ­զի­նե­րի ընտ­րա­նին լատ­վիա­ցի­նե­րի հետ դի­մա­կա­յու­թյու­նում փո­խա­նա­կել է մե­կա­կան գոլ ու վս­տա­հա­բար գլ­խա­վո­րում է խմ­բա­յի­նը՝ յոթ միա­վոր։ Լատ­վիա­ցի­ներն ու­նեն ե­րե­քը։ Եր­կուա­կան միա­վո­րով ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կում են գո­լա­զուրկ հան­դի­պում ու­նե­ցած ան­դոր­րա­ցի­ներն ու մալ­թա­ցի­նե­րը։

D ԼԻ­ԳԱ, ԽՈՒՄԲ 2
Այս­տեղ Ջիբ­րալ­թա­րի ընտ­րա­նին տա­րել է երկ­րորդ հաղ­թա­նակն ու միանձ­նյա ստան­ձել խմ­բի ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ Հատ­կան­շա­կան է, որ այն իր երկ­րորդ հաղ­թա­նա­կը տո­նել է Լիխ­տենշ­տեյ­նի նկատ­մամբ, ո­րը խմ­բա­յի­նում նրա թիվ մեկ հա­կա­ռա­կորդն է։ Հատ­կան­շա­կան է և այն, որ հաղ­թա­նա­կը տոն­վել է մր­ցակ­ցի դաշ­տում։
Խմ­բա­յին եր­րորդ թիմն այս­տեղ Սան Մա­րի­նո­յի ընտ­րա­նին է` եր­կու խա­ղից եր­կու պար­տու­թյամբ։ Հի­շեց­նենք, որ սա միակ խումբն է, ո­րում ընդգրկված է ե­րեք թիմ։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 9413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ