Սակայն ես (համոզված եմ, որ նաև դուք) անզոր եմ ըմբռնելու հայոց պատմության թերևս մեծագույն ուխտադրուժ Փ. Նիկոլի այն երդվյալ խնկարկուներին, որոնք անգամ երկրավաճառքից հետո շարունակում են նրան ձոներգել։ Սրանց թվում են «ճանաչված մտավորականներ», որոնց էլ ուղղում եմ կոչս. մեր վերականգնվող հայրենիքում դուք անելիք չունեք արդեն և պետք է կիսեք ձեր կուռք-ուխտադրուժի ճակատագիրը։
Ես հիշում եմ այն մոլեռանդ հացկատակներին, հիմնականում մտավորական շրջանակներից, որոնք խանդավառ հիացմունքով ձեռք էին բերում Փաշինյան Ն.-ի «Երկրի հակառակ կողմը» հուշագրությունը, հաճախ ընտանյոք հանդերձ ըմբոշխնում էին յուրաքանչյուր տողն ու տառը, ոմանք էլ նշյալ գիրքը, որպես աննախադեպ թանկ ընծա կամ որպես մասունք նվիրում էին նորապսակներին, բնավ չկռահելով, թե իրականում ինչ է տեսել համամոլորակային ընդգրկումների թավշյա դավադիրը երկրի հակառակ կողմում։ Այո, կռահեցիք, տեսել էր Շուշի բերդաքաղաքի հանձնումը, տեսել էր Արցախի նվիրաբերումը աշխարհակալության ձգտող թուրքին, տեսել էր նաև Հայաստանի անդամահատումը, աղբյուր առ աղբյուր, հանքավայր առ հանքավայր, բնակավայր առ բնակավայր։
Նիկոլ Փ.-ի շատ նախկին խնկարկուներ այսօր հայտնվել են խոր ընկճախտում, զի կռահում են, որ կուռքի կործանումը մոտենում է ժամ առ ժամ։ Նրանց բարեսրտորեն հուշում եմ ընկճախտը հաղթահարելու մի հրաշալի միջոց. Ազատության հրապարակում, ի տես հայության և աշխարհի, մի հսկա խարույկ վառեք և այրեք «Երկրի հակառակ կողմը» գիրք-դավադրությունը։ Եթե Ազատություն հրապարակը զբաղված լինի քաղաքացիական անհնազանդության մասնակիցներով և ոստիկանական ուժերով, խարույկը պետք է վառել Իսրայելի հյուպատոսության առջև, Անգլիայի դեսպանատան տանիքի վրա, նախագահական նստավայրի բակում։ Ի վերջո, ԱԺ-ի նիստերի դահլիճում։
Մի խոսքով, վերոնշյալ երդվյալ խնկարկուները պետք է գիտակցեն, որ իրենց նորօրյա կուռքին օրնիբուն օրհնելով՝ կիսում են նրա գործած բոլոր մեղքերը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ