Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«24 ժամ ե­ղել ենք տար­բեր զեն­քե­րի հրե­տա­կոծ­ման տակ»

«24 ժամ ե­ղել ենք տար­բեր զեն­քե­րի հրե­տա­կոծ­ման տակ»
11.12.2020 | 02:55

Ա­րա Կա­րա­խա­նյա­նը մաս­նակ­ցել է Ար­ցա­խյան ա­ռա­ջին և վեր­ջին պա­տե­րազմ­նե­րին։ 17 տա­րե­կա­նում կա­մա­վո­րագր­վել է և Շու­շիի ա­զա­տագր­ման մար­տե­րում օգ­նել մեր ռազ­միկ­նե­րին։ 1993 թվա­կա­նի նո­յեմ­բե­րից մինչև 1994 թվա­կա­նի փետր­վա­րը պա­տե­րազ­մել է Քար­վա­ճա­ռում։ Այ­նու­հետև՝ մինչև 1995 թվա­կա­նի մա­յի­սը‚ մաս­նակ­ցել է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը։


2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 29-ին զին­կո­մի­սա­րիա­տից ստա­ցած զան­գից հե­տո ան­մի­ջա­պես մեկ­նել է ռազ­մա­ճա­կատ։ Մաս­նակ­ցել է Աղ­դա­մի տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նավ­տան­գա­վոր մար­տա­կան դիր­քե­րից մե­կի պաշտ­պա­նու­թյա­նը՝ թշ­նա­մուց մոտ 60 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա։ Ա­րա Կա­րա­խա­նյանն ու իր զի­նա­կից ըն­կեր­նե­րը թեժ մար­տե­րում մինչև վերջ պա­հել են ի­րենց վս­տահ­ված դիր­քը։ «Նո­յեմ­բե­րի 19-ի ա­ռա­վո­տյան կար­գադ­րու­թյուն ստա­ցանք և 5 պա­հես­տա­զո­րա­յին­նե­րով՝ Լևո­նը‚ Գևոր­գը‚ Կա­րե­նը‚ Գևոր­գը‚ ու զին­ծա­ռա­յող­նե­րով ի­ջանք մեր դիր­քից‚ քա­նի որ նո­յեմ­բե­րի 20-ին այդ տա­րածք­նե­րը պետք է անց­նեին հա­կա­ռա­կոր­դին»‚- պատ­մում է Ա­րա Կա­րա­խա­նյա­նը։


Ըստ նրա՝ ի­րենց դիր­քում մար­տե­րը բա­վա­կա­նին թեժ էին ըն­թա­նում։ 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մը‚ ըստ նրա‚ հա­մե­մա­տու­թյան եզր չու­նի Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի հետ։ «Այս վեր­ջի­նը ավ­տո­մա­տի կռիվ չէր‚ մենք 24 ժամ ե­ղել ենք տար­բեր զեն­քե­րի հրե­տա­կոծ­ման տակ։ Մեր գլ­խին երևի թե միայն «Սմերչ» ու «Գրադ» չի թափ­վել, այն էլ երևի նրա հա­մար‚ որ ե­թե այդ զի­նա­տե­սակ­նե­րը կի­րառ­վեին‚ միան­շա­նակ ադր­բե­ջա­նա­կան դիր­քերն էլ էին վնաս­վե­լու‚ ո­րով­հետև շատ մոտ էինք մի­մյանց գտն­վում։ Կրա­կում էին Տ-90 տան­կից‚ ա­կա­նա­նե­տով‚ տար­բեր տե­սա­կի զեն­քե­րով։ Պա­տաս­խան մեր կող­մից ե­ղել է‚ թի­կուն­քից մեր հրե­տա­նին շատ դեպ­քե­րում հասց­րել է չե­զո­քաց­նել հար­ձա­կում­նե­րը։ Եր­կու «կու­կու­ռուզ­նիկ» ենք գցել‚ մեկ ուղ­ղա­թիռ‚ մի քա­նի ա­նօ­դա­չու թռ­չող սարք։ Ձախ կող­մում Աս­կե­րա­նի մեր հրե­տա­նին էր աշ­խա­տում‚ ո­րը մեծ օգ­նու­թյուն էր ցույց տա­լիս նաև մեզ։ Հա­մա­տեղ ու­ժե­րով ա­ռաջ­նա­գի­ծը մինչև վերջ՝ մինչև նո­յեմ­բե­րի 9-ը‚ պա­հել ենք»‚- ա­սում է Ա­րա Կա­րա­խա­նյա­նը, ա­վե­լաց­նե­լով‚ որ պայ­քա­րել են զեն­քով հզոր թշ­նա­մու դեմ։


Մեր զրու­ցա­կի­ցը‚ որ շուրջ մե­կու­կես ա­միս պա­տե­րազ­մել է 18-20 տա­րե­կան տղա­նե­րի հետ‚ նշում է‚ որ ե­րի­տա­սարդ­նե­րի մար­տա­կան ո­գին շատ բարձր էր‚ ու­ժը‚ հմ­տու­թյու­նը տե­ղը. «Չեմ թաքց­նի‚ պարզ կա­սեմ‚ որ 5-6 ան­գամ ինձ մա­հից փր­կել են մեր ե­րե­խե­քը։ Նրանք այն­քան էին հմ­տա­ցած‚ այն­քան լավ էին պատ­կե­րաց­նում ի­րա­վի­ճա­կը‚ որ կա­րո­ղա­նում էին ճիշտ և ժա­մա­նա­կին ար­ձա­գան­քել։ Մեր տա­րած­քում‚ փառք Աստ­ծո‚ զոհ չենք տվել։ Հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րից մե­կի ժա­մա­նակ ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րից մե­կը ոտ­քից վի­րա­վոր­վել է»։


Ա­րա Կա­րա­խա­նյա­նը նշում է‚ որ մինչև օրս կապ են պահ­պա­նում զի­նա­կից ըն­կեր­նե­րի հետ. «Զին­ծա­ռա­յող­նե­րը մշ­տա­պես զան­գում ու հե­տաքր­քր­վում են ի­րենց հետ կռ­ված պա­հես­տա­զո­րա­յին­նե­րի ա­ռող­ջու­թյամբ։ Հարց­նում ենք՝ ինչ է պետք‚ ինչ կա­րող ենք ու­ղար­կել։ Հինգ պա­հես­տա­զո­րա­յին­նե­րով հան­դի­պում ենք‚ նույ­նիսկ ա­ռա­ջի­կա ծրագ­րեր ու­նենք։ Թև-թի­կունք տված ա­մե­նա­նեղ պա­հին փոր­ձել ենք ի­րար զո­րա­վիգ լի­նել‚ ու այդ­պես 51 օր մեջք մեջ­քի ի­րար պա­հել ենք‚- ա­սում է Ա­րա Կա­րա­խա­նյանն ու բո­լո­րին մաղ­թում խա­ղա­ղու­թյուն։- Այն‚ ինչ ես տե­սել ու զգա­ցել եմ իմ կաշ­վի վրա‚ չէի ցան­կա­նա ոչ մե­կին։ Ցա­վում եմ‚ որ այդ­քան զոհ ենք տվել‚ ցա­վակ­ցում եմ բո­լոր զո­հե­րի հա­րա­զատ­նե­րին։ Վի­րա­վոր­նե­րին ա­ռող­ջու­թյուն եմ մաղ­թում։ Ա­մե­նա­կարևո­րը՝ մարդ‚ այս ա­մե­նից‚ հո­գե­բա­նո­րեն չպետք է կոտր­վի։ Թող էլ նման բան չլի­նի‚ և Աստ­ված պա­հա­պան բո­լո­րիս»։


Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 31508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ