Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ստե­րի հերն ա­նի­ծել է

Ստե­րի հերն ա­նի­ծել է
22.12.2020 | 00:59

Մեկ ան­գամ չէ, որ ՌԴ ղե­կա­վա­րը հայ­տարա­րել է, թե հոկ­տեմ­բե­րի 19-ին ա­վե­լի լավ փաս­տաթղ­թով պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու ա­ռա­ջարկ է ա­րել Փա­շի­նյա­նին և մեր­ժում ստա­ցել։ Հի­շեց­նենք, որ այդ ա­ռա­ջար­կում չի ե­ղել Շու­շին հանձ­նե­լու հար­ցը, պետք է հանձ­վեր 5, հե­տո 2 շր­ջան և փախս­տա­կան­նե­րը վե­րա­դառ­նա­յին Շու­շի։ Մինչ Պու­տի­նը զար­մա­նում էր, թե ին­չու է Փա­շի­նյա­նը հրա­ժար­վել այս տար­բե­րա­կից, վեր­ջինս մտա­ծում էր՝ է՞լ ինչ ստեր մո­գո­նի այս ան­գամ։ Եվ ստե­րի վար­պե­տին շատ ժա­մա­նակ պետք չե­ղավ։


Այս ա­ռա­ջար­կին հետևած գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին մեզ ու­շագ­րավ ման­րա­մաս­ներ հայտ­նի դար­ձան։ Պու­տի­նի այդ ա­ռա­ջար­կը մեր­ժե­լուց հե­տո Նի­կոլ Փա­շի­նյանն ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիստ է հրա­վի­րում և հայ­տա­րա­րում, թե այս­պի­սի ա­ռա­ջարկ է ՌԴ նա­խա­գա­հից ստա­ցել ու մտա­ծում է այդ ուղ­ղու­թյամբ։ Փա­շի­նյա­նա­կան տրա­մա­բա­նու­թյուն է, ինչ կա­րող ես ա­սել։ Բայց ստի չա­փա­բա­ժի­նը գնա­լով ա­վե­լի է մե­ծաց­նում։


Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տից հե­տո Օ­նիկ Գաս­պա­րյա­նի մաս­նակ­ցու­թյամբ հրա­վիր­վում է ԳՇ-ի նիստ։ Այս ան­գամ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը զին­վո­րա­կան­նե­րին ա­սում է, թե Պու­տի­նի ա­ռա­ջար­կին չի հա­մա­ձայ­նել Ա­լիևը։ Այ­սինքն, մեր­ժումն ար­դա­րաց­նե­լու հա­մար եր­կու տար­բեր սուտ է հո­րի­նել։ Քան­դելն էլ ո՞նց է լի­նում։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ