Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերժ Սարգսյան. Շուշիի և Ստեփանակերտի պաշտպանությունը թողնվել էր Սեյրան Օհանյանի և Լևոն Մնացականյանի վրա ուրիշ բանի համար

Սերժ Սարգսյան. Շուշիի և Ստեփանակերտի պաշտպանությունը թողնվել էր Սեյրան Օհանյանի և Լևոն Մնացականյանի վրա ուրիշ բանի համար
17.02.2021 | 14:25

Շատ տարբեր ձևեր կային այս պատերազմում այսպիսի ավարտ չունենալու: Ի՞նչն էր խանգարում հրավիրել Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին որպես Օնիկ Գասպարյանի խորհրդատուներ՝ «Արմնյուզին» հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Օնիկ Գասպարյանը ընդամենը 2-3 ամսվա գլխավոր շտաբի պետ էր, իսկ գլխավոր շտաբի պետ լինելը դա խաղ ու պար չի, ու հատկապես ռազմական գործողություններ վարելը: Ի՞նչ էր խանգարում նույն անփորձ Ջալալ Հարությունյանի մոտ հրավիրել Լևոն Մնացականյանին, Սամվել Կարապետյանին, որպես խորհրդատու, էլի մի արեք ասածները, բայց գոնե ինչ-որ բան կարող էիք օգտվել, այլ ոչ թե պատահական մարդկանց ընդունեիք, ովքեր այստեղից գնում էին որպես բարձրաստիճան պաշտոնյա: Եվ ավտոմատը գնդացիրից չտարբերող մարդիկ հայտնվում են այդ կետում, ախր սա զավե՞շտ չէ, սա հանցագործությու՞ն չէ», - ասել է նա: Հարցին՝ պատերազմի ավարտական փուլում Շուշիի պաշտպանությունը թողնվեց Սեյրան Օհանյանի վրա, իսկ Ստեփանակերտինը՝ Լևոն Մնացականյանի, Սերժ Սարգսյանը արձագանքել է.


«Դա ուրիշ բանի համար արվեց, վստահ եմ ուրիշ բանի համար էր, որ վերագրվի նրանց: Եթե Դուք նկատել եք, նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը գրեց, թե ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը Շուշիի պաշտպանության համար: Ես զարմացած էի, բայց չանցած երկու-երեք օր սկսեցին Սեյրան Օհանյանին մեղադրել, որ նա չկարողացավ Շուշին պահել: Ներողութուն բառիս համար, Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը: Բայց նա այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր: Ինչի մասին է խոսքը, կամ Լևոն Մնացականյանին ի՞նչ սոտրաբաժանումներ էին տվել, հրամանատարը հրամանատար է ենթակա ստորաբաժանումներով, եթե նա չունի ենթակա ստորաբաժանումներ, եթե նա ուժ չունի կռվելու, ի՞նքն է ավտոմատը վերնցնելու ու գնա կռվի, հո դասակի հրամանատար չէ, ոչ էլ վաշտի: Եվ հետո հեքիաթներ են պատմում, թե ինչու Շուշին այդպես եղավ: Ես ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների հետ, տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարող պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, և ընդհանրապես, այդ ճակատը ով է ղեկավարել: Լավ, այն ժամանակ, ենթադրենք, գաղտնիք էր, բա հիմա ինչո՞ւ չգիտենք, թե ով է եղել հրամանատարը», - ասել է Սերժ Սարգսյանը

Դիտվել է՝ 6929

Մեկնաբանություններ