Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բանկային փլուզում

Բանկային փլուզում
16.03.2023 | 00:05

Վերջին օրերին ամերիկյան ,,Silver valley gate,, և ,,Signature,, անվանումներով երկու բանկ սնանկացել են, և օրինաչափորեն շատերը հիշել են Lehman brothers բանկից սկսված ճգնաժամը 2008 թվականին, որը ԱՄՆ-ի տասնյակ հազարավոր տնտեսությունների ու գործարարների համար դարձավ ճակատագրական։ Համադրելի ցուցանիշներով 2008 թվականի փլուզումը գերազանցեց 1929 թվականի ամերիկյան ֆոնդային բորսայի ճգնաժամը և դրան հաջորդած մեծ դեպրեսիան։ Իսկ ինչպիսի զարգացումներ կարելի է սպասել հիմա։ Հարցը ամբողջովին ըմբռնելու համար պետք է ունենանք երկու հարցի պատասխան։

1. Հնարավո՞ր է արդյոք 2008 թվականի փլուզման կրկնությունը:

2. Ո՞վ է այս ամենի հետևում:

Պատասխան 1. Ներկա բանկային սնանկացումների գինը ընդամենը 47 մլրդ ԱՄՆ դոլար է, որը համեմատելի չէ 2008 ցուցանիշների հետ։ Հիշենք, որ միայն ,, Lehmann brothers,, բանկում կորսվել էին 700 մլրդ ԱՄՆ դոլարի չափով ակտիվներ, որի հետ կապված պետական օգնության ծրագիրը սկսվեց շատ ուշ, երբ արդեն գործընթացը անդառնալի էր դարձել ու շղթայական։ Ներկա իրադրության մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարության և Ֆեդերալ ռեզերվի կողմից արդեն իսկ ձեռք են առնվել միջոցառումներ, որոնք շղթայական սնանկացումների հնարավոր սցենարը չեզոքացրել են։ Բացի դրանից, սնանկացած բանկերը միայն մեկ բնագավառ էին սպասարկում, որը շղթայական փլուզում չի բերի բազմաթիվ ճյուղերում։

Պատասխան 2. Մեղավորների փնտրտուքը պետք է կատարել երկու բանկերի սնանկացման պատճառների և դրանց լծակներին տիրողների շարքում։

Բանկերը սնանկացել են, որովհետև չունեն լիկվիդայնութնուն, այսինքն, չունեն առաջին պահանջի դեպքում հաճախորդներին բավարարելու ֆինանսական ապահովության բարձ։ Խորքային պատճառը դա վերաֆինանսավորման տոկոսադրույքի տարբերությունն է հինգ տարի առաջվա և հիմա հաստատված մակարդակի միջև։ Հինգ տարի առաջ այդ տոկոսադրույքը զրոյական էր, և բանկերը լիկվիդայնության խնդիր չունեին։ Փաստացի զրո տոկոսով ձեռք բերված ռեսուրսը բանկը մեկ տոկոսով տրամադրում էր հաճախորդներին։ Պատկերը փոխվել է, և հիմա վերաֆինանսավորման 4.75 մակարդակը գոյացնում է լրջագույն խնդիր հաճախորդներին նախկինում տրված ռեսուրսների վերագնահատման ընթացքում։ Բանկի կողմից սթարթափներին տրված ռեսուրսները, մինչև դրանց վերադարձը, արդեն վնասաբեր են, և վնասը կազմել է մոտ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Բացի դրանից, բանկում կան հաճախորդների ավանդներ, որոնք երեք տարի առաջ զրոյական էին, իսկ այսօր հաճախորդները կարող են գնել պետական պարտատոմսեր, որոնց տարեկան եկամտաբերությունը անընդհատ աճում է՝ հաշվի առնելով ֆեդռեզերվի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հայտարարված բարձրացումը։ Պարզ ասած, հաճախորդներին ձեռնատու չէ բանկում փող պահել, եթե արդեն իսկ կա 4.5 տոկոսանոց հավելաճով տարբերակ պետական ապահով ակտիվներում։ Այս ամենի հետևանքով, բանկը ստիպված է եղել սնանկությունից խուսափելու համար, եղած ակտիվների վաղաժամ վաճառքի միջոցով, փող բերել բանկ։ Վաղաժամ վաճառվող ակտիվների զգալի մասը ներդրված է եղել պետական պարտատոմսերի մեջ։ Դիսկոնտով հարկադրված վաճառքը բերել է ահռելի վնասներ։ Բացի այս գործոններից կա նաև մեկը, որը պայթուցիչի դեր է խաղացել։ Բանկը չի կարողացել ապահովել կանխիկ դոլար, և դա ԱՄՆ առկա կանխիկ դոլարի սահմանափակ քանակն է, որը կազմում է 110 մլրդ դոլար ընդամենը։ Ամեն ինչ իմացող խոշոր բանկերը չեն օգնել վերը նշված բանկերին կանխիկ դոլար տրամադրելու իմաստով։ Դրամապահոցներում առկա դոլարի սակավությունը հնարավորություն չտվեց բավարարելու իրենց գումարները հետ պահանջող ավանդատուներին։ Սկսվեց խուճապ, որը բանկերին հասցրեց սնանկության։ Իսկ ո՞վ է այդ ամենի մեղավորը: Այստեղ անուղղակի մեղավորը ֆեդերալ ռեզերվի կողմից գնաճի աճի դեմ պայքարն է վերաֆինանսավորման գործիքներով։ Ուղղակի մեղավորը խոշոր բանկերն են, որոնցից HSBC-ը մի երկու օր առաջ խորհրդանշական մեկ ֆունտ գումարով գնեց սնանկացած բանկերից մեկը։ Թեմայի հետ կապված կարող ենք վստահ պնդել, որ այն հայկական բանկերի վրա չի ունենալու ազդեցություն, և ՀՀ բանկերում ավանդ ունեցողները կարող են շարունակել վստահել ՀՀ բանկերին։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 4630

Մեկնաբանություններ