Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

«Կերտել» ենք այն, ինչ կա

«Կերտել» ենք այն, ինչ կա
26.09.2023 | 13:56

Դատական համակարգի վիճակը մեր հասարակության ընդհանուր վիճակի հայելային արտացոլանքն է։ Դատավորի երդում տվածներից քանի՞սն են պահում այն, քանի՞սն են առհասարակ այդ երդմանը լուրջ վերաբերվում, քանի՞սն են առհասարակ իրենք իրենց հարգում։ Ու չասեք, թե՝ գիտեք, ճնշում են, տուն կա պահելու և այլն։ Բա պիտի ճնշեն, ճնշվողին որտե՞ղ չեն ճնշի։

Ցավոք, սա միայն այդ համակարգի հարցը չի, սա բոլոր ոլորտների ու ողջ հասարակության հարցն է։ Ընդհանուրն է նույն վիճակում ու միշտ է եղել այդ վիճակում։ Արժանապատվություն ունեցող անհատներից բաղկացած հասարակությունն է միայն ունակ կենսունակ պետականություն կերտել։ Իսկ մենք «կերտել» ենք այն, ինչ կա։ Դրա համար էլ Նիկոլը վարչապետ է ու հրամաններ է տալիս։ Դրա համար էլ մեզ սպասվում է այն «ինքնիշխանությունը», որը սպասվում է։ Դրա համար էլ միշտ կողքից նայելու ենք կատարվողին ու պնդելու, թե մեզնից ի՞նչ կա կախված, մենք ո՞վ ենք...

Իսկ վերջում, պատասխանատվության բեռը չզգալու համար, «արյունարբու թշնամին», «դավաճան դաշնակիցն» ու «անհաջող աշխարհաքաղաքական դիրքը» կան ու կան։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 5058

Մեկնաբանություններ