18.10.2013|
12:03
Բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԸ ավելի քան 20 գրքի հեղինակ է, այդ թվում` Մոսկվայում լույս տեսած գրքերի: Նրա գործերը թարգմանվել են տարբեր լեզուներով, շուտով առանձին գրքով նրա գործերը կներկայացվեն Պարսկաստանում: Իբրև գեղանկարիչ` անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Կիևում, Վիլնյուսում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Փարիզում:
Նրա ձևավորմամբ ու նկարազարդումներով լույս են տեսնում իր և այլոց գրքերը:
Գրողի ուշադրության կենտրոնում են հայ մարդուն հուզող հասարակական, քաղաքական, մշակութային խնդիրները: