Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը

    Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը

    10.12.2013| 15:38
    Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «Կորեայի մշակույթի օր» փառատոնը: ԵՊԼՀ-ի փոքր դահլիճում կներկայացվեն կորեական ճաշատեսակներ, այնուհետև մեծ դահլիճում կշարունակվի միջոցառման մշակութային հատվածը:
  • Արամ Խաչատրյանի գործերը՝ Դուբրովնիկում

    Արամ Խաչատրյանի գործերը՝ Դուբրովնիկում

    10.12.2013| 13:17
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Դուբրովնիկի Հայաստանի ընկերների միության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 13-22-ը Դուբրովնիկում (Խորվաթիա) կկայանա համերգաշար՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Ելույթներով հանդես կգա Դուբրովնիկի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, ինչպես նաև եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
  • Կինոն՝ կանանց աչքերով

    Կինոն՝ կանանց աչքերով

    10.12.2013| 13:16
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Լիզա» մշակութային հիմնադրամը դեկտեմբերի 14-18-ը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կանցկացնի «Կին» միջազգային 10-րդ կինոփառատոնը:
  • «Ինչո՞ւ պետք է նույն մարդիկ կա՛մ անպայման  մրցանակ տան, կա՛մ մրցանակ ստանան»

    «Ինչո՞ւ պետք է նույն մարդիկ կա՛մ անպայման մրցանակ տան, կա՛մ մրցանակ ստանան»

    10.12.2013| 11:23
    Լույս է տեսել արձակագիրների «Կայարան» գրական ակումբի համանուն տարեգիրքը: Ակումբի նախագահ, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ տարեգրքի երրորդ համարը կհրատարակվի պետական աջակցությամբ: Տարեգիրքը ներառում է բացառապես արձակ գործեր` պատմվածքներ, վիպակ, էսսեներ, թարգմանություններ, առանձին գրքով լույս կտեսնի նաև «Կայարանի» երիտասարդական ժողովածուն:
  • Մարոյի ազգանվեր գործը  փոխանցվելու է սերնդեսերունդ

    Մարոյի ազգանվեր գործը փոխանցվելու է սերնդեսերունդ

    10.12.2013| 11:21
    Սույն թվականի նոյեմբերի 10-ին լրացավ «Ակունք» և «Վան» ազգագրական խմբերի հիմնադիր, գիտության և մշակույթի երախտավոր ՄԱՐՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 80-ամյակը: Ազգագրական խմբերի մասնակիցները ազգագրական ու հայրենասիրական երգերով իրենց երախտագիտության ու խոր հարգանքի տուրքը մատուցեցին Մարոյի, նրա հայրիկի՝ Հայրիկ Մուրադյանի, և մայրիկի՝ Աննա Մուրադյանի շիրիմների մոտ: Իսկ նոյեմբերի 17-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, «Ակունքը» փառահեղ ելույթով փայլատակեց այնպես, որ ներկաներին հավատ ներշնչեց՝ Մարոյի ազգանվեր գործը փոխանցվելու է սերնդեսերունդ: Այդ հրաշք տոնախմբությունը շարունակվեց մասսայական ազգագրական պարերով: Մուրադյանների հոգին թևածում էր Կոմիտասի տանը:
  • «Եթե քաղաքապետարանը թիվ 70 դպրոցի հանցագործության մասին հայտարարություն չտա, ուրեմն ակնհայտորեն ինքը պետական բյուջեի փոշիացումն է հովանավորում»

    «Եթե քաղաքապետարանը թիվ 70 դպրոցի հանցագործության մասին հայտարարություն չտա, ուրեմն ակնհայտորեն ինքը պետական բյուջեի փոշիացումն է հովանավորում»

    09.12.2013| 16:01
    «Իրատես de facto»-ն իր վերջին համարներից մեկում անդրադարձել էր Երևանի Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոցի տնօրենի անհասկանալի առևտրային գործունեությանը: Հրապարակման մեջ նշել էինք, որ դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, չարաշահելով տնօրենի իր արտոնությունները, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից տասը համակարգիչ (նոթբուք) է գնել և չի կարողացել վճարել, ինչի հետևանքով էլ դպրոցի գույքը դրվել է կալանքի տակ: Այս ամենի արդյունքում տնօրեն Շափաղաթյանը որպես պատիժ ընդամենն ստացավ խիստ նկատողություն` քաղաքապետարանի կողմից, և ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի կողմից` նախազգուշացում:
  • Մեկնարկեցին անգլերենի անվճար դասընթացներն ուսանողների համար

    Մեկնարկեցին անգլերենի անվճար դասընթացներն ուսանողների համար

    09.12.2013| 15:46
    Դեկտեմբերի 9-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Դասավանդում են բրյուսովականները» խորագրով անգլերենի անվճար ուսուցման եռամսյա ծրագիրը։
  • Թութանհամոնի քույրը գտնվեց

    Թութանհամոնի քույրը գտնվեց

    09.12.2013| 15:29
    Եգիպտոսի ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի քրոջ արձանը, որը գողացվել էր Մալավիի թանգարանից օգոստոսին անկարգությունների ընթացքում, երբ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հարձակումներ էին գործում թանգարանների, քրիստոնեական տաճարների և ոստիկանական բաժանմունքների վրա:
  • Ձայնասկավառակը նվիրվում է Զինված ուժերի հոգևոր առաջնորդության 16-րդ ամյակին

    Ձայնասկավառակը նվիրվում է Զինված ուժերի հոգևոր առաջնորդության 16-րդ ամյակին

    09.12.2013| 14:38
    Արցախի հյուսիս-արևելքում տեղակայված N զորամասի հոգևոր սպասավոր ՎՈԼՈԴՅԱ սարկավագ ՆԱՋԱՐՅԱՆԻ կատարմամբ թողարկվել է «Հոգևոր երգեր» ձայնասկավառակը: Վոլոդյա սարկավագին նվագակցում է երգեհոնահարուհի ԿԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
  • «Salvador Fest»-ի հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց ծրագրերը

    «Salvador Fest»-ի հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց ծրագրերը

    08.12.2013| 23:24
    Դեկտեմբերի 8-ին ամփոփվեցին «Salvador Fest 2013» մտքի փառատոնի արդյունքները։ «Salvador Fest»-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնությամբ։ Այն համախմբում է մարքեթինգի ոլորտում նորարարական և ստեղծարար գաղափարներ ունեցող երիտասարդներին, նրանց սեփական մտքերն արտահայտելու և իրականություն դարձնելու հնարավորություն է տալիս։