-
27.12.2016|
16:52
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:
-
27.12.2016|
13:29
IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակներում մինչ օրս Հալեպից Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ։
«Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել ևս 18 հոգի:
-
27.12.2016|
11:38
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսի խնդրանքով Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 26-ին, ներկայացրել է Cartoon Non-Stop համերգային ծրագիրը։
-
27.12.2016|
10:29
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանդերլենդին» հաղթելուց հետո «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի շքեղ գոլի մասին:
-
27.12.2016|
10:28
Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում Դոնալդ Թրամփն իրեն փորձում է Ռիչարդ Նիքսոնի դերում։ 1970-ականներին, սառը պատերազմի դարաշրջանում, ԱՄՆ-ն որոշել էր հրաժարվել գաղափարական տարաձայնություններից ու մտերմանալ Մաո Ցզե Դունի վարչակարգի հետ, որ մեկուսացնի իր վաղեմի թշնամուն՝ ԽՍՀՄ-ին՝ գրում է բրազիլական Folha պարբերականը։
-
27.12.2016|
10:27
Սպիտակ տան որոշումը՝ հրաժարվել բազմամյա քաղաքականությունից և ՄԱԿ Անվտանգության խորհրդին թույլ տալ, որ դատապարտի պաղեստինյան տարածքներում իսրալելական բնակավայրերի շինարարությունը, դարձավ նախագահ Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի լարված հարաբերությունների գագաթնակետը՝ նշված է The Hill-ում:
-
27.12.2016|
10:26
Ռուսաստանն ու Թուրքիան հավանաբար փորձելու են գործարք կնքել Սիրիայի շուրջ, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել են ամերիկյան փորձագետները:
-
27.12.2016|
10:25
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել Ջիվան Մովսիսյանը:
-
27.12.2016|
10:24
Աշխարհի տարբեր «թեժ կետերում» հակամարտություններն «անխոս մտահոգիչ» են՝ ասել է Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
27.12.2016|
10:23
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, շնորհավորել, մաղթել ջերմություն, խաղաղություն և սեր նրանց ընտանիքներին: