Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
Ապրիլի 9-ին նախատեսվում է Մինսկի խմբի այցը Երևան, Ղարաբաղ, Բաքու։ Մինչ այդ, ինչպես Մինսկի խումբը, այնպես էլ միջազգային տարբեր կառույցներ, հրադադարի կոչերով և հայտարարություններով են հանդես եկել։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
Ժողովուրդ ջան, հիմա ռազմաճակատում համեմատաբար հանգիստ վիճակ է, սակայն էս լկտի ու արյունարբու թշնամին սադրիչ գործողություններ է ձեռնարկում, հրադադարի նախկին ռեժիմը վերջնակապես հաստատելու դեմ: Ամենայն ուշադրություն:
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին պահանջել Ռուսաստանից խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք Խաչատուր Քոքոբելյանի ելույթն ամբողջությամբ.
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...