Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սարերը որոտալու փոխարեն թփերն են որոտում»

«Սարերը որոտալու փոխարեն թփերն են որոտում»
09.05.2022 | 12:02

Թուրքը ոչ միայն հողի, տարածքի, երկրների ու մշակույթի գող է, նաև՝ անգերազանց ընդօրինակող:


Շտապում է իրեն ուղղված տրտունջներդ էլ ընդօրինակել, լացդ էլ, մեղադրանքներդ էլ: Այնքան է ազարտի մեջ ընկել, որ վերջերս էլ, որքան էլ զարմանալի է, ալլահին թողած՝ Քրիստոսին է ապավինո միայն այն բանի համար, որ հետ չմնա հայից, ասելով, թե Հիսուսը իրենց ցեղախմբերից մեկի պաշտոնապես ճանաչված աստվածն է, խաչն էլ՝ իրենց սիմվոլը, և, ըստ էության, հազար ներողություն, ստացվում է, որ իրենց ցեղախմբի մի մասն է առաջինը ճանաչել քրիստոնեությունը:
Վախենամ, վաղն էլ մի տեղ կարդամ, որ Հիսուսն էլ է, մեղա Տեր, հազար մեղա, մուսուլմանի զավակ:


Վայ-վա՜յ՝ գոռում են նրանք, էդ հայերը մեր գլուխը կերան, դարեր շարունակ մեզանից սերված անառակ որդիները պատիժ դարձան ազնիվ թուրքի համար, ինչքան փորձում ենք նրանց պատժել, կոտորել, էնքան ավելի են կատաղում ու բազմանում. նրանք չլինեին, մենք հիմա ծովից-ծով էինք, հասել էինք վաղուց մեր եղբայրներին, դարձել աշխարհովի ու միասին:
Փրկություն չկա ո՛չ թուրքից, ո՛չ էլ թուրքի հայ տեսակից, որն ավելի վատն է:
Ծիծաղելի չէ, ողբերգություն է, թուրք «ազգագրագետ-պատմաբանները» փորձում են աշխարհին ապացուցել, որ հայերը, աղվանների պես, իրենց «օղուզ» թուրքմենական ցեղի ճյուղերից մեկն են, որոնք հետագայում, անհնազանդության ու դավաճանության համար, վտարվել են օղուզ ցեղախմբից, մի մասը հետագայում նորից եկել, միացել է իրենց, մի մասն էլ, վայ-վայ կանչելով, եկել են Եփրատ ու Տիգրիս գետերի ափին ծվարել ու իրենց համար նոր ցեղ ու նոր պատմություն հորինել:
Հայկ Նահապետին էլ օղուզի ցեղապետ Հաքրի (սրանց ոչխարագույն ստուգաբանությունը) անարժան զավակն են համարում, նրա անբարիշտ ու դավաճան որդին:
Այսպիսի բաներ… ՈՒ՞ր եք, հայ պատմաբաններ ու ազգագրագետներ, մեկ-մեկ էլ թուրքերի գրածներին ու խոսածներին հետևեք՝ բազմալեզու ու տարածվող, որքան էլ՝ խելահեղ ու ծիծաղելի, անարժանահատ, վաղը կարող են դա էլ սաղացնել մեր վզին:
Ահա, այսպիսի խելքից ու մտքից դուրս աշխարհում ենք ապրում: Թուրքը հիմա էլ այս ուղղությամբ է գրոհի անցել, սեփականելով ոչ միայն մեր երկիրն ու մշակույթը, նաև՝ նմանակելով մեր ցավը, լացն ու տրտունջները, աղաղակելով, որ այդ իրենք են հայերի ձեռքից դարեր շարունակ վառվել, կոտորվել ու փոքրացել:


Չգիտես՝ ծիծաղե՞ս, թե լաս. արձագանքես՝ կմտածեն, թե լուրջ ենք ընդունում, չարձագանքելն էլ ավելի է սրանց լպիրշացնում:
Այստեղ են ասել՝ սարերը որոտալու փոխարեն՝ թփերն են որոտում, կամ շտապում են կրկնել, որ շփոթեցնեն աշխարհին:
ՈՒ վախենամ, սրան նպաստում է նաև թուրքին ի նպաստ գործող իշխանությունների, նրա դամը պահող գործակալների քաղաքականությունը, որ թուրքի ջրաղացին ջուր լցնելու պես է:
Իսկ խաղաղությանն ուղղված կոչը ոչ այլ կերպ են մեկնաբանում, քան այսպես՝ մեր ցեղախմբի անբարիշտները խելքի են եկել, բայց մեր գիրկն ընդունելու համար դեռ պետք է մտածենք ու զտենք:


Փաստորեն, թուրքը մեզ ուզում է կանգնեցնել այն փաստի առջև, որ մենք ինքներս էլ կասկածենք մեր ինքնությանը, նոր տողից սկսենք ապացուցել, որ մենք, այդ մե՛նք ենք՝ հայերս, և՝ ուրիշ ոչ ոք:
Երկար մտածեցի, սա հղե՞մ, թե՝ ոչ, գուցե՝ արհամարհենք, թեմա չսարքենք, քանի որ ոչ ազգագրագետ եմ, ոչ էլ՝ պատմաբան, լսած-կարդացածներովս եմ առաջնորդվում. չէ՞ որ նրանք էլ ունեն լիքը ֆեյք էջեր, բայց՝ չէ, ամենայն լրջությամբ շարունակում են պնդել իրենց անհեթեթությունները՝ ոգևորվելով մեր լռությունից:
Տաղանդավոր ազգի բնաջնջումը, նրա երկիրն ու մշակույթը, լացն ու տրտունջը սեփականացնելը հիմա էլ սկսել են այդպես արդարացնել՝ նույնանալով ու նույնացնելով:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 10797

Մեկնաբանություններ