Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ազնավուրը Վարդան Պետրոսյանին օգնելու կոչ է արել

Ազնավուրը Վարդան Պետրոսյանին օգնելու կոչ է արել
17.11.2013 | 20:34

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook սոցցանցի իր էջում կոչ է արել միջնորդագիր ստորագրել` ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի: Վերջինս գրել է. «Սիրելի՛ ընկերներ… ՕԳՆԵՔ Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն-միջնորդագիրը, որպեսզի նա շտապ տեղափոխվի հիվանդանոց ու ստանա իր հետագա կյանքի համար անհրաժեշտ խնամք: Նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»:

Դիտվել է՝ 19691

Մեկնաբանություններ