Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հրամանը չկատարելը արդարացված չէ միայն սահմանի վրա»

«Հրամանը չկատարելը արդարացված չէ միայն սահմանի վրա»
12.05.2022 | 07:28

Հայաստանյան զարգացումներն օրավուր սաստկանում են, զուգահեռաբար ուժեղանում է ոստիկանապետության դիմադրությունը: Միանգամայն հասկանալի է, որ ոստիկանությունը կոչված է հասարակական կարգի պաշտպանությանը, սակայն դա որոշ անուղեղների հիմք չի տալիս պապիկ-տատիկների վրա գրոհելու, ծեծելու, մայր ու աղջիկ, դեռահասներ քաշկռտելու, մանավանդ որ, նրանք հազարավոր կիլոմետրերով հեռու են Հոռոմի խաչմերուկի մոտ լրբացած կենդանիներից:


Ես կարծում եմ, որ ոստիկանին ու ոստիկանությանը վարկաբեկող կենդանիներին պիտի վճռականորեն դուրս քաշել համազգեստի միջից և ի ցույց դնել հանրությանը: Պիտի ֆեյսբուքում ունենալ այդօրինակ անասնակերպերի վահանակ, ժողովուրդը պիտի դեմքով ճանաչի իր տականքներին: Խոսքս հավասարապես վերաբերում է և՛ իրենց լիազորությունները գերազանցող իրավապահ մյուս մարմիններին, և՛ օլիգարխների «համազգեստավորված» զորագնդերին: Հիշեք` կա հատուցման ժամ:


Հրամանը չկատարելը արդարացված չէ միայն սահմանի վրա՝ հայրենիքը պաշտպանելիս:
Ոչ մի իշխանություն չի կարող վեր լինել պետության ու պետականության գաղափարից:


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 17775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ