Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրականում մենք գործ ունենք ոչ թե հայ-թուրքական, այլ հայ-թուրք-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ. Անդրանիկ Թևանյան

Իրականում մենք գործ ունենք ոչ թե հայ-թուրքական, այլ հայ-թուրք-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ. Անդրանիկ Թևանյան
23.07.2022 | 09:16

Թուրքիայի արտգործանախար Չավուշօղլուի հայտարարությունից մի հատված․ «Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»»։


Չավուշօղլուն նոր բան չի ասել։ Նա գրեթե բառացի մեջբերումներ է արել 2021թ․ հունիսի 15-ին Շուշիում Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագրից, որին Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ական մեծամասնությունը փաստացի համաձայնեց, քանզի մերժեց մեր առաջարկած դատապարտող հայտարարությունը։
Հաշվի առնելով պաշտոնական Անկարայի դիրքորոշումը և պաշտոնական Երևանի մուրացկանային դիվանագիտությունը՝ բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ իրականում մենք գործ ունենք ոչ թե հայ-թուրքական, այլ հայ-թուրք-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ, և որ այդ եռակողմ գործընթացն անցնում է թուրք-ադրբեջանական նախապայմանների, պահանջների, ճնշումների ներքո։


Մեր բոլոր այն հիմնավորումները, որ պետք չէ խաբել մեր ժողովրդին՝ հայտարարելով, թե, իբր, հայ-թուրքական գործընթացն առանց նախապայմանների է, հանդիպում են իշխանությունների այն պատասխանին, որ պետք է նայել Թուրքիայի արտգործնախարարության հաղոդագրությանը, ըստ որի՝ ամեն ինչ առանց նախապայմանների է։ Սա դասական դեմագոգիա է, քանզի թուրքական նախապայմանները կամ բավարարված են, կամ բավարարման փուլում են։ «Առանց նախապայմանների» նախադասությունը քաղաքականապես թերհաս զանգվածի համար է նախատեսված։
Թուրքական նախապայմաններն ակնհայտ են։ Նախապայման է նաև Բաքվի ներգրավվածությունը հայ-թուրքական գործընթացում։ Չավուշօղլուն դա չի էլ թաքցնում։ «Մերոնք» դրան հակադարձում են, թե բա՝ լավ բան չեն անում թուրքերը, բայց, միևնույն է, մենք գնում ենք խաղաղության։ Պատերազմի կաչաղակները խոսում են խաղաղությունից։ Լկտի սուտն ու հեղափոխական մանիպուլյացիան հենց այսպես են լինում։


Հ․Գ․ Թեհրանում տեղի ունեցած հայտնի եռյակի հանդիպումներից ու պայմանավորվածություններից հետո Չավուշօղլուի խոսքերը հուշում են, որ Թուրքիան մեծացնելու է ճնշումը նիկոլական իշխանության վրա։ Հատկապես, երբ վերջինս չի նեղվում դրանից։
Չավուշօղլուն, ըստ այդմ, շնորհավորեց ՔՊ-ականների «Կուրբան Բայրամը» կամ էլ «Վարդավառը», ո՞վ գիտե:

Դիտվել է՝ 34018

Մեկնաբանություններ