Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Քարերն ազնվանում են` Տաճարի քար դառնալով»

«Քարերն ազնվանում են` Տաճարի քար դառնալով»
02.10.2022 | 09:41

Եւ այն օրը նրանց Տեր Աստվածը պիտի փրկի նրանց` Իր ժողովրդին, ինչպես ոչխարների, որովհետեւ նրանք սուրբ քարեր են` ընկած այդ երկրում:

Զաք. 9; 16

«Իմ քաղաքակրթությունը դարեր ի վեր ձգտել է երևան հանել Մարդուն` ինչպես կսովորեցներ լքված քարակույտի մեջ տեսնել հոգու եկեղեցին:
Նա Մարդուն է քարոզել, Մարդուն, որ իշխում է անհատին... Մարդն ըստ մի խումբ մարդկանց չի սահմանվում: Մարդկանց խումբն է սահմանվում ըստ Մարդու:
Տաճարը շատ ավելին է, քան իրար վրա շարված քարեր: Տաճարն ըստ իր քարերի չի սահմանվում, այդ նա՛ է քարերին իմաստ հաղորդում` ի՛ր իմաստը: Քարերն ազնվանում են` Տաճարի քար դառնալով: Ամենատարբեր քարեր ծառայում են Տաճարի միեղենությանը: Բայց ես քիչ-քիչ մոռացել եմ իմ այդ ճշմարտությունը: Ու ինձ մի պահ սկսել է թվալ, թե Մարդը մարդկանց հանրագումարն է, ինչպես Քարը` քարերի: Ես շփոթել եմ Տաճարն ու քարակույտը, և քիչ-քիչ կորսվել է ժառանգությունը: Պետք է վերականգնել Մարդուն» (Անտուան դը Սենտ Էքսզյուպերի, «Ռազմական օդաչուն», 25-րդ գլ.):


Որքա՜ն շատ մարդկանց համար Եկեղեցին սահմանափակվում է քարե կառույցով, նրա դռներում արած ելումուտով, վառած մոմերով ու… Սակայն Եկեղեցու մուտքը Սուրբ Մկրտությունն է: Չմկրտված մարդը մտնում է եկեղեցի, բայց դուրս է Եկեղեցուց: Կանայք եկեղեցում գլխաշորով ու շրջազգեստով են, դրսում նույն կանայք` տաբատով ու գլխաբաց, բայց Եկեղեցու դրսում «արտաքին խավարն է, ուր լաց է եւ ատամների կրճտում»: Եկեղեցին իր կառույցի մեջ ներառնված քարերի ամբողջությունն է, եկեղեցու հաստատուն վիճակը Եկեղեցու միասնականությունն ու հավատի անսասանությունն է խորհրդանշում: Վիրավորանքի, անարգանքի, հալածանքի ... գործիքներով մեզանից անկյունաքա՞ր են կերտում. «Մոտեցե՛ք Նրան՝ կենդանի Վեմին, որը, թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծու առաջ ընտրյալ եւ թանկագին է: Եւ դուք, իբրեւ կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգեւոր տաճար, որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն, քանզի Գրքում էլ կա, թե՝ Ահա՛վասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար. եւ ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա: Ուրեմն, ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին վեմ, իսկ անհավատներին՝ այն վեմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղավ անկյունաքար:

Ինչպես նաեւ՝ Վեմ գլորման եւ վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին» (Ա Պետր. 2; 4-8):
Քարից կարելի է տաճար կերտել, կուռք քանդակել, քարով կարելի է պարսատիկով գողիաթներ տապալել, մարդկանց քարկոծել...
Որքա՜ն շատ քրիստոնյաներ նմանվում են քարերի, որոնց հղկել են Տաճարի քար դառնալու համար, բայց նրանք այդպես էլ մնում են որպես թափթփված քարեր կամ պարզապես` քարակույտ, մամռակալում են, բայց ո՛չ Տաճարի քիվում, երբեք խնկամրմունջ աղոթքներից չեն սարսռում, քարոզներից չեն սարսում, նզովքներից չեն սահմռկում, օրհնություններով չեն հաստատվում, շնորհներով չեն զարդարվում:


Երբեք ոչ մի գմբեթ իրենցից վեր չպահած` պարծենում են, ահա՛, թե երկինքն են վեր բռնած պահում և երկիրը փրկում են վերահաս աղետ-պատուհասից:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 5580

Մեկնաբանություններ