Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Կիբերհանցագործություններն ահաբեկչությունից վտանգավոր են դարձել

    Կիբերհանցագործություններն ահաբեկչությունից վտանգավոր են դարձել

    13.03.2013| 11:43
    ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը կարծում է, որ կիբերհարձակումներն ու համակարգչահենությունը ներկայում ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունը։
  • Առաջին փուլում Պապ չընտրվեց

    Առաջին փուլում Պապ չընտրվեց

    13.03.2013| 11:41
    Երեկ ուշ երեկոյան Սիքստինյան կապելայի ծխնելույզից սև ծուխ դուրս եկավ։ Դա նշանակում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 115 կարդինալներն առաջին փուլում չկարողացան Պապ ընտրել։ Հաջորդ փուլը տեղի է ունենալու այսօր։ Երեկ երեկոյան 115 կարդինալները, որոնց տարիքը 80-ից բարձր է, փակվել են կապելայում և դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընտրել կաթոլիկ եկեղեցու առաջնորդին։
  • Մի գրկեք կանանց

    Մի գրկեք կանանց

    13.03.2013| 11:39
    Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորության ժամանակ` ցավակցելով նրա մորը` գրկել է ուսերը: Թեհրանում իրենց նախագահի պահվածքը «չեն հասկացել», քանի որ հարիր չէ շարիաթի սկզբունքներին. իսլամ դավանող տղամարդը իրավունք չունի գրկել իր մերձավոր հարազատը չհանդիսացող կնոջ:
  • Առանց ելույթի և ձայնի իրավունքի

    Առանց ելույթի և ձայնի իրավունքի

    13.03.2013| 11:37
    ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոր Մինյոնը Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ 2008 թ. անկախություն հռչակած Կոսովոյի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են մասնակցել ԵԽԽՎ նստաշրջաններին` առանց ձայնի և ելույթի իրավունքի: ԵԽ 47 երկրներից Կոսովոյի անկախությունը ճանաչել են 34-ը:
  • Չհրկիզվող պահարանները կբացվեն մարտին

    Չհրկիզվող պահարանները կբացվեն մարտին

    13.03.2013| 11:35
    Հարավսլավիայի նախագահ, 1980 թ. մայիսի 4-ին մահացած Իոսիպ Բրոզ Տիտոյի չհրկիզվող պահարանները մինչև հիմա չեն բացվել և պահպանվում են Սերբիայի Ազգային բանկում:
  • Մալվինյան, և` վերջ

    Մալվինյան, և` վերջ

    13.03.2013| 11:34
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Արգենտինային կոչ է անում հարգել Ֆոլկլենդյան կղզիների բնակիչների որոշումը` հանրաքվեով նրանք կողմ են քվեարկել Մեծ Բրիտանիայի անդրծովյան կարգավիճակը պահելուն: Քեմերունը գտնում է, որ «Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները չէին կարող ավելի պարզ արտահայտվել: Եվ եթե նրանք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, այդ ցանկությունը պիտի հարգեն բոլորը, այդ թվում` Արգենտինան»:
  • Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը

    Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը

    13.03.2013| 11:30
    168.am-ն է հրապարակել է Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը` նշելով, որ հաղորդագրությունը ստացել է իր էլեկտրոնային հասցեին: Ըստ հաղորդագրության` կազմը գտնվում է և ՀՀ նախագահի աշխատակազմում:
  • Պանսթարս գիսավորը` հյուսիսային երկնքում

    Պանսթարս գիսավորը` հյուսիսային երկնքում

    12.03.2013| 19:30
    Մարտի կեսերին հնարավոր կլինի երկնքում անզեն աչքով տեսնել C/2011 L4 Պանսթարս գիսավորը: Երկրին ամենամոտ կետում` 1,1 աստղագիտական միավոր հեռավորության վրա (աստղագիտական միավորը` ա.մ., Արեգակի և Երկրի միջև եղած հեռավորությունն է և հավասար է 150 միլիոն կիլոմետրի) գիսավորը գտնվում էր մարտի 5-ին և Արեգակին ամենամոտ կետում` 0.3 ա.մ. հեռավորության վրա` մարտի 10-ին: Արեգակից գրեթե նույն` 0,3 ա.մ. հեռավորության վրա է գտնվում Մերկուրի մոլորակը:
  • «Սա բլեֆ է, Րաֆֆին էլ քաղաքական պոկերիստ է»

    «Սա բլեֆ է, Րաֆֆին էլ քաղաքական պոկերիստ է»

    12.03.2013| 19:25
    Սոցիոլոգ Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԸ վստահ է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը ապրիլի 9-ին կայանալու է, և այդ դեպքում հարց է առաջանում` ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարել է, թե միայն իր դիակի վրայով կկայանա երդմնակալությունը. հետաքրքիր է` ինչպե՞ս է նա պատրաստվում դիակ դառնալ, որ նախագահն իր վրայով անցնի: Ի՞նչ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
  • «Ավագանու ընտրությունները ոչ հայ-թուրքական հարաբերություններ են, ոչ էլ թոշակի բարձրացում»

    «Ավագանու ընտրությունները ոչ հայ-թուրքական հարաբերություններ են, ոչ էլ թոշակի բարձրացում»

    12.03.2013| 19:22
    Մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններn են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ, խոսելով մայրաքաղաքի ավագանու ընտրություններից, շեշտեց. «Այն ընդամենը համայնքային ընտրություններ են, ո՛չ Ազգային ժողովի, և ո՛չ էլ նախագահական ընտրություններ չեն: Ավելին, ավագանու ընտրությունները ոչ էլ հայ-թուրքական հարաբերություններ են, ոչ էլ թոշակի բարձրացում, այլ Երևան քաղաքի զարգացման խնդիրն է»: