Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու հանրապետության պահածոյագործները կնքեցին համագործակցության  հուշագիր

    ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու հանրապետության պահածոյագործները կնքեցին համագործակցության հուշագիր

    30.05.2012| 07:23
    ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հանրապետության պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտի ներկայացուցիչները այսօր կնքեցին համագործակցության հուշագիր: Այն նպատակաուղղված էր բուսաբուծության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտների հետագա գործունեության ապահովմանն ու բնականոն զարգացմանը:
  • Մասնագետների գնահատմամբ գյուղատնտեսական տարին  բավարար է

    Մասնագետների գնահատմամբ գյուղատնտեսական տարին բավարար է

    29.05.2012| 10:06
    Մայիսի 29-ի օպերատիվ տվյալներով «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարպես բաժանվում է Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 435 մլն խմ:
  • Հանրապետության շուկաներում գները փոփոխվել են

    Հանրապետության շուկաներում գները փոփոխվել են

    27.05.2012| 00:45
    Հանրապետության շուկաներում օրերս անցկացված դիտարկումների ընթացքում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ:
  •  Գյումրու սննդամթերքի կառույցներում խախտումներ են հայտնաբերվել

    Գյումրու սննդամթերքի կառույցներում խախտումներ են հայտնաբերվել

    24.05.2012| 07:23
    ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, համաձայն օրենքի, մայիսի 21-ից դիտարկումներ է սկսել Շիրակի մարզի սննդի արտադրման և իրացման կառույցներում: Ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի, առաջին դիտարկումները տեսուչներն ու ՀԿ ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրու կենտրոնական շուկայում ու մի շարք խանութներում, որտեղ հիմնականում հետազոտվել են ռիսկային համարվող մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենն ու մանկական սնունդը:
  • Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունը

    Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունը

    24.05.2012| 06:56
    ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ԵՄ խորհրդատվական խումբը մայիսի 21-ին Երևանում անցկացրել են համատեղ սեմինար: Այն նպատակուղղված էր կառավարության կողմից վերջերս հաստատված «ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի» քննարկմանը, հստակեցմանը և ԵՄ «Սննդամթերքի հիգիենայի առանձնակի պահանջներ սահմանող կանոնակարգը» ՀՀ օրենսդրությանը մոտարկմանը: Սեմինարի նպատակն էր միաժամանակ վերլուծել նոր ռազմավարության ազդեցությունը սննդամթերքի վերամշակման, արտադրության, ներքին սպառման և արտահանման ոլորտներում:
  • «Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների  15-20 տոկոս ավելացում»

    «Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների 15-20 տոկոս ավելացում»

    21.05.2012| 13:22
    «Անցած տարի գերակա ոլորտ ընդունված գյուղատնտեսության բոլոր ճյուղերի, այդ թվում նաև` անասնաբուծության, հետագա զարգացման համար միջոցառումներ ձեռնարկվեցին ինչպես նախարարության ու գյուղի աշխատավորների, այնպես էլ անասնապահական տնտեսությունների կողմից: Շնորհիվ դրա և՛ խոշոր եղջերավոր, և՛ մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակն այս տարի ավելացել է 4,9 տոկոսով»: Այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ ԳՐԻՇԱ ԲԱՂՅԱՆԸ, նշելով, որ անցած տարի Հայաստանում (վիճակագրական տվյալներով) 57,7 հազարով ավելացել է ոչխարի, 27,9 հազարով` խոշոր եղջերավոր կենդանիների թիվը: Միաժամանակ, 3600 տոննայով ավելացել է մսի, 0,6 տոննայով` կաթի արտադրությունը: (Նշենք, որ 2011-ին արտադրվել է 601,5 հազար տոննա կաթ): «Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների 15-20 տոկոս ավելացում», -ասաց Գրիշա Բաղյանը, հավելելով, որ միայն ձվի արտադրությունում դեռևս կա տասը տոկոսի անկում: