Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մխիթարյանն ու Ռոնալդուն Ա սերիայի գոլ+փոխանցում համակարգով ամենաշատ միավոր վաստակած խաղացողներն են

Մխիթարյանն ու Ռոնալդուն Ա սերիայի գոլ+փոխանցում համակարգով ամենաշատ միավոր վաստակած խաղացողներն են
01.02.2021 | 13:28

«Ռոման» Ա սերիայի 20-րդ տուրում 3-1 հաշվով հաշվով հաղթեց «Վերոնային»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ՝ խփելով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 9-րդ գնդակը։ Մխիթարյանը նաև 8 գոլային փոխանցում ունի։

Գոլ+փոխանցում համակարգով նա 17 միավոր է հավաքել։ Նույն ցուցանիշն ունի նաև Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում)։ Սա լավագույն ցուցանիշն է Ա սերիայում։ Գոլ+փոխանցում համակարգով Մխիթարյանին ու Ռոնալդուին հաջորդում են Չիրո Իմոբիլեն ու Ռոմելու Լուկակուն։ Նրանք 16 միավոր են վաստակել։

Դիտվել է՝ 23908

Մեկնաբանություններ