Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դժվար է լինելու փոսից դուրս գալը

Դժվար է լինելու փոսից դուրս գալը
05.05.2023 | 20:40

Հավատալս չի գալիս, որ այս ամենը մեզ հետ է կատարվում:

Մեկն ասում է՝ դեպի արևմուտք պառկիր, մյուսն էլ թե՝ արևելք…

Ոչ մեկը ո՛չ անգլիական նավերն է հիշում, ո՛չ այն, թե ինչ է այսօր կատարվում Ուկրաինայում, ո՛չ էլ փորձված թանի իմաստուն խոսքը:

Մեկի տեղ՝ երկու թան ունենք, երկուսի նպատակն էլ գոնե գիտենք, երկուսն էլ մեռնելուց մեզ շատ են փրկել՝ թեկուզ մի փուշ հանելով:

Թե բա՝ շահ ունեն. միայն մեռածն ու խելագարը շահ չունեն, գոնե շահն էլ գիտենք:

Իսկ, այ, ինչ է ուզում աշխարհը հեծած ու աշխարհի վրա թքած ունեցող Արևմուտքը, մտքին ինչ կա՝ չգիտենք, կամ էնքան վախենալու է, որ չենք ուզում տեսնել:

Մենք անծայրածիր Ուկրաինա չենք, մի թեթև քամի, և Հայաստանը հօդս է ցնդելու, չտա Աստված, Արցախն ու Սյունիքը վեր են ածվելու փլատակների, նավերը չեն բարձրանալու մեր սարերը, ռուսն ու Իրանն էլ, խռով մեզանից, մի թևից են հարվածելու:

Դարձել ենք շրջանս յուր՝ 91, հազար անգամ վատ ու զարգացող խաղաքարտերով. կոտրած տաշտակը, մեղմ ասած, փառք է:

Ու հիմա մարդ կա՝ քո ամենամոտիկ մարդկանցից, ով ասում է՝ միակ սրտացավը մեր երկրում վարչապետն է…

Սառը ցնցուղից զարհուրում ես, թե՝ այս ու՜ր հասանք, երբ մտավորական կոչվածն է այսպես մտածում: Աշխարհ, կանգ առ, իջնող կա:

Եվ դու, ընկեր Գարսևանի պես, տալիս-առնում ես՝ կարող ա՞ իրոք ամենասրտացավն է, ես չգիտեմ, մարդը միանգամից է սպանում, էլ երկար-բարակ չի անում…

Հա, էլի, մեքենայի տակ եմ ընկել…

Դժվար է լինելու փոսից դուրս գալը. միակ դաշնակիցը՝ օտարված, թուրքական աշխարհն ու ՆԱՏՕ-ն՝ քսի տրված մեր փոքրիկ երկրի վրա, տոտիկ-տոտիկ, թաթիկը բռնած՝ թուրքին հասցրել է շեմներս:

Էլ խորհրդային երկիր չկա՜ մեջքներիս կանգնած, ումից կսարսափեր Արևմուտքը, Թուրքիան…

Ռուսաստանն այլևս նախկին Ռուսաստանը չէ, ինքն էլ է բզկտվում նույնատիպ խաղերի մեջ, չարանում, դառնանում, վրիժառության զգացումից՝ աչքերն ու խելքը մեկումեջ մթագնում, ամենուր դավադրություն է տեսնում:

Բոլորի առաջ բաց վերք ենք արդեն, բարակ մերկասառույց, որի ամրությունը ստուգելու համար ցանկացած մեկը, պարզ հետաքրքրությունից մինչև չարախնդալ, ոտքով փորձում է…

Այլևս գլորվում ենք անցյալ դարերի ցավատանջ խորքը՝ օղուզ թուրքերի ու անգլոսաքսերի ծուղակներով:

Ուշքի արի, ազգ, շնագայլի պսպղացող աչքերը ժամանակավոր խավարիդ մեջ արևածագի շողի տեղ մի ընդունիր: Սա էլ կանցնի, անգլոսաքսը մեր մատից փուշ հանող չի, հավայի հաչող տուզիկ է:

Դեմ չեմ՝ դա էլ է պետք, բայց ինչու՞ այդքան թանկ վճարել…

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 2802

Մեկնաբանություններ