Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ն օրեր առաջ հայտնաբերել է Հայաստանից ֆարերյան սաղմոնի մատակարարման անօրինական սխեմա

ՌԴ  «Ռոսսելխոզնադզոր»-ն օրեր առաջ հայտնաբերել է Հայաստանից ֆարերյան սաղմոնի մատակարարման անօրինական սխեմա
06.05.2023 | 21:46

Ինձ հասած տեղեկությունների ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ն օրեր առաջ հայտնաբերել է Հայաստանից ֆարերյան սաղմոնի մատակարարման անօրինական սխեմա:

Ըստ տեղեկության, 2023 թվականի ապրիլի 24-ին սահմանային անասնաբուժական հսկողության արդյունքում ծառայությունը Վերին Լարսի անցակետում, ըստ փաստաթղթերի, հայտնաբերել է սառեցված սաղմոն տեսակի ձկնամթերք։

Արտադրանքը ներմուծվում էր Հայաստանից՝ Սանկտ Պետերբուրգում ռուս ստացողին Մաքսային միության անասնաբուժական վկայականի ուղեկցությամբ։ Ըստ նույն աղբյուրի, փաստաթղթային ստուգման ընթացքում «Ռոսսելխոզնադզորի» տեսուչներին է ներկայացվել Ֆարերյան կղզիների արտահանման վկայագրի պատճենը, որը տրվել է հայ ձեռներեցի այդ ապրանքների մատակարարման համար։

Կասկածելով Ռուսաստան անասնաբուծական ապրանքներ ապօրինի ներմուծելու փորձի մեջ՝ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Ֆարերյան կղզիների սննդի և անասնաբուժության պետական ծառայությանը՝ խնդրելով հաստատել, որ անասնաբուժական վկայական է տրվել Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության մասնակցին ապրանքներ մատակարարելու համար:

Ֆարերիայի անասնաբուժական ծառայությունը չի հաստատել գրանցման փաստը։

«Հարգելի» չիշխանություն, շարունակեք քվեարկել Հայաստանի շահերին և Ռուսաստանի դեմ, վերջը աննախադեպ տնտեսական «բում» է լինելու՝ պայթի ձեզ էլ հետը կտոր-կտոր անի:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2588

Մեկնաբանություններ