Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եթե չշեղեին՝ ի՞նչ էիք անելու

Եթե չշեղեին՝ ի՞նչ էիք անելու
24.05.2023 | 23:21

Շատ տարածված ու հիմար գրառում ա ֆռֆռում, թե բա՝ Սորոսի «մահով», նարկոթրաֆիկով ու Աշոտիկով մեզ շեղեցին Արցախի թեմայից։

Հիմա՝ հարց.

-Եթե չշեղեին՝ ի՞նչ էիք անելու, ա՛յ տուֆտաներ։ Պարտիզանական պայքա՞ր էիք սկսում, լեգիոննե՞ր էիք կազմում, գռանատնե՞ր էիք կապել ջաններիդ, ի՞նչ էիք անելու: Կամուֆլյաժը հագել էիք, ավտոմատը կապել էիք ու գնում էիք Արցախ, բայց հենց իմացաք, որ նարկոտիկ են բռնել՝ ձեռներիցդ գցեցիք ու լծվեցիք ստատուս գրելո՞ւ:

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 11306

Մեկնաբանություններ