Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ստրկությունը սկսվում է լռությունից»

«Ստրկությունը սկսվում է լռությունից»
26.05.2023 | 21:49

Խոսքս ուղղում եմ մի շարք մտավորականների.

Հարգելի՛ մտավորականներ, որ հիմա լռում եք, բա 5-10 տարի հետո ինչի՞ մասին եք խոսելու:

Հը՞ պարոնայք…

Արժանապատիվ ապրոլու՞, թե՞ էլի հանցավոր կերպով լռելու եք ու ծառայեք օտարին:

Պարոնա՛յք, հիշեք մեր պատմությունը, որ միշտ մտավորականներն են ձևավորել հանրային կարծիք, և այս օրհասական պահին կրկին հիշեմ հայ ժողովրդի զավակ՝ մեծն Փարաջանովին. «Ստրկությունը սկսվում է լռությունից»…

Ի՞նչ ասեմ, լռե՛ք պարոնայք, լռե՛ք:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2439

Մեկնաբանություններ