Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Մինչև ո՞ւր

    Մինչև ո՞ւր

    22.02.2013| 00:45
    Նախընտրական այսբերգը դանդաղորեն վեր է հառնում: Այնուհանդերձ, խաղը դեռ անհայտ է: Կողմերն ահավոր շատ են, Ազատության հրապարակում հասկանալին և չխաղացողը միայն ժողովուրդն է, որն էլ, ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքում ու արտաբերած մտքերում Տեր-Պետրոսյանի «մագիան» չի տեսնում, բայց «հավատում» է, որ ինքը Րաֆֆիին է ընտրել, Րաֆֆին էլ «հավատում» է, որ իրեն են ընտրել, ինքն էլ արդեն նախագահ է:
  • Ո՞Ւմ ձեռքում է «հսկիչ փաթեթը»

    Ո՞Ւմ ձեռքում է «հսկիչ փաթեթը»

    22.02.2013| 00:41
    Այս օրերին աշխարհաքաղաքական հարցականները շատ են: Ազատության հրապարակում ակնառո՞ւ է դրսի ռեժիսորի ձեռքը, արդյո՞ք այդ հիբրիդից գլուխ է հանելու սույն ռեժիսորը:
  • «Մենք բոլորս մի  նավակի մեջ ենք»

    «Մենք բոլորս մի նավակի մեջ ենք»

    22.02.2013| 00:08
    Իհարկե, Ռուսաստանը Եվրոպայի խոշորագույն «մահմեդական երկիրն» է, որտեղ իսլամադավան հանրության թիվը հասնում է 20 միլիոնի, ընդ որում, խոսքը բնիկների մասին է, ոչ թե եկվորների։ Մահմեդականներն ամենուր են, բայց հիմնականում` Կովկասում, որը իսլամականացվեց 7-րդ դարում` արաբական առաջին արշավանքների ժամանակ, և Պովոլժիեում, որտեղ ապրում են թաթարներ ու բաշկիրներ` թյուրքական երկու ժողովուրդ` սեփական հանրապետություններով։
  • Հույսի ու հուսախաբության խորհրդանիշ

    Հույսի ու հուսախաբության խորհրդանիշ

    20.02.2013| 16:09
    Մեր ամբողջ դժբախտությունն այն է, որ բոլոր խնդիրների լուծումը կապում ենք ընտրությունների հետ: Եթե ամենքս մեր չափով կարողանանք պայքարել դատարաններում կայացվող ապօրինի վճիռների, բանակում կատարվող և այդպես էլ չբացահայտվող սպանությունների, քաղաքաշինական ապօրինությունների դեմ, այսօր բոլորովին այլ երկրում կապրեինք, և ցանկացած նախագահ, ԱԺ պատգամավոր կամ նախարար, վարչապետ կամ քաղաքապետ իրեն «անգլիական թագուհու» կարգավիճակում կզգար:
  • Միֆից իրականությո՞ւն, թե՞ միֆից չգոյություն խաչմերուկում

    Միֆից իրականությո՞ւն, թե՞ միֆից չգոյություն խաչմերուկում

    19.02.2013| 01:07
    Վիճակագիրներն ու քաղաքագետները տևական ժամանակ ունեն` ամփոփելու, համեմատելու, համադրելու, հակադրելու, գուցե նաև եզրակացություններ ու մեկնաբանություններ անելու Հայաստանի Հանրապետության վեցերորդ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ճիշտ կանեն, որ սկսեն քարոզարշավից, ավելի ճիշտ կանեն, որ սկսեն խորհրդարանական ընտրություններից:
  • Ո՞ւմ հաշվին

    Ո՞ւմ հաշվին

    19.02.2013| 01:05
    Երեկ կայացած նախագահական ընտրություններին ուշի ուշով հետևում էր մեծ աշխարհը: Որքան էլ դրանց արդյունքները կանխատեսելի էին թե՛ ներսի, թե՛ դրսի համար, այնուհանդերձ, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ դրանք Հարավային Կովկասի հետագա ուղենշման ամենակարևոր ցուցիչն էին:
  • «Թուրքիան տրոյական  ձի է ՇՀԿ-ի համար»

    «Թուրքիան տրոյական ձի է ՇՀԿ-ի համար»

    19.02.2013| 00:43
    Լրիվ մոռանալով, իսկ ամենայն հավանականությամբ, պարզապես չիմանալով ՈՒինսթոն Չերչիլի վաղեմի իմաստուն խորհուրդը, թե` «դիվանագետները պետք է ոչինչ չասելուց առաջ կրկնակի մտածեն», Թուրքիան նորից աչքի ընկավ արտաքին քաղաքականության հարցերում։
  • ԱՄՆ-ը կարող է հայտնվել  տանուլ տվածի վիճակում

    ԱՄՆ-ը կարող է հայտնվել տանուլ տվածի վիճակում

    19.02.2013| 00:40
    Սովորաբար Լևանտ են անվանում Արևելյան Միջերկրականի բավական ընդարձակ տարածաշրջանը, որը փոխկապակցված է առանձնահատուկ տնտեսական հարաբերություններով: Սակայն «դասական» Լևանտի մեջ մտնում են միայն Լիբանանը, Սիրիան ու Պաղեստինը, որոնք եղել են Արևելքն ու Արևմուտքը կապող առևտրի օջախներ: Դա մի յուրահատուկ տարածաշրջան է, որը տարբերվում է արաբական աշխարհից, և որտեղ պատմականորեն ձևավորվել են համայնքային, կրոնական և քաղաքական յուրօրինակ հարաբերություններ: Այդ տարածաշրջանը, Պարսից ծոցի հետ մեկտեղ, Մերձավոր Արևելքում հակամարտության առանցքային ասպարեզ է դարձել:
  • Ո՞րն է լինելու մեր պատմական Դա-ն

    Ո՞րն է լինելու մեր պատմական Դա-ն

    15.02.2013| 00:58
    Վաղն ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Եվ` փառք Աստծո: Ոչ մի քարոզարշավում թեկնածուներն այսքան անհեթեթություններ չէին հրամցրել իրենց ընտրողներին: Բնականաբար, լավագույն նկատառումներով և ամենայն լրջությամբ:
  • Իսկ դու արդեն  գրվե՞լ ես կամիկաձե

    Իսկ դու արդեն գրվե՞լ ես կամիկաձե

    15.02.2013| 00:55
    Եվս երկու օր, և ընտրությունների սրտամաշ մարաթոնը կավարտվի: Փորձենք հասկանալ` ով ում բարեկամն էր այս ընտրություններում` մեկ կարևոր արձանագրումից հետո. այս ընտրությունների առանձնահատկությունը նախորդներից այն էր, որ չերևացող, այսբերգային հատվածն ավելի մեծ էր, քան երևացողը: Իրական խաղացողների մի ստվար հատվածն այդպես էլ մնաց «փարդի քամակում»` չկարողանալով իրացնել երկար ժամանակ պլանավորած իր մաքսիմալ և մինիմալ ծրագրերը: