Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գործազրկության և աղքատության պայմաններում մարդիկ պարտադրված են եկամտի մեծ մասը ծախսել սննդամթերքի վրա. Սուրեն Պարսյան

Գործազրկության և աղքատության պայմաններում մարդիկ պարտադրված են եկամտի մեծ մասը ծախսել սննդամթերքի վրա. Սուրեն Պարսյան
08.07.2022 | 07:29

2022 թվականի հունիս ամսին գրանցվել է երկնիշ՝ 10,3 տոկոս գնաճ։ Միայն սննդամթերքը թանկացել է 17,1 տոկոս։ Անշուշտ, այս թանկացումը պայմանավորված է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին գործոններով։ Օրինակ՝ ներքին գործոններից մեկը այն է, որ հունվար-հունիս ամիսներին կոմունալ ծառայությունների 4,9 տոկոսանոց գնաճն ավտոմատ ավելացրել է Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքները։


Հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից 20 դրամով կամ 11 տոկոսով թանկացավ ջրի սակագինը, փետրվարի 1-ից միջինը 4,7 դրամով կամ 8 տոկոսով թանկացավ էլեկտրաէենրգիայի սակագինը, իսկ արդեն ապրիլի 1-ից 4.7 դրամով կամ 4 տոկոսով բարձրացավ բնական գազի սակագինը։
Հունիս ամսվա բարձր գնաճի վրա մեծ ազդեցություն է թողել նաև գյուղատնտեսության ոլորտի շարունակվող անկումը, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գյուղոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս։ Այս իրավիճակում կանխատեսելի էր բանջարեղենի գների 45,8 տոկոսանոց գնաճը, իսկ մրգերի դեպքում գնաճը կազմում է 16,2 տոկոս։


Արդեն բոլորին պարզ է՝ Հայաստանի կենտրոնական բանկը երկրորդ տարին է, որ ձախողում է իր դրամավարկային քաղաքականությունը։ Այս տարվա համար ԿԲ-ն կանխատեսում էր 4 տոկոսանոց գնաճ, այն դեպքում, երբ փաստացի գնաճի տեմպը կրկանակի ավել է։ Նույնիսկ ԿԲ-ի կողմից խրախուսվող թանկ դրամի քաղաքականությունը ի վիճակի չէ լուծել Հայաստանի գնաճի խնդիրը, բայց անհեռատես այդ քաղաքականությունը մեծ վնասներ է հասցնում մեր տեղական արտադրողներին և արտահանողներին, ինչի պատճառով կարող են փակվել հազարավոր աշխատատեղեր։
Բարձր գործազրկության և աղքատության պայմաններում մարդիկ պարտադրված են իրենց եկամտի մեծ մասը ծախսել զուտ սննդամթերք ձեռք բերելու համար։ Նույնիսկ այդ պարագայում վերջին ամիսների ընթացքում Հայաստանում 80.000-ով ավելացել է թերսնված մարդկանց թիվը։


Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության ուշացած և ոչ հասցեական սոցիալական ծրագրերը չեն կարողանալու մեղմել մեր հասարակության աղքատացման գործընթացը։
ԱՌԱՋԱՐԿ․ գործող իշխանությունները պետք է ամբողջությամբ փոխեն սոցիալ-տնտեսական և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին։ Անհրաժեշտ է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որը կմշակի և կյանքի կկոչի ոլորտային նոր քաղաքականություններ։

Դիտվել է՝ 15572

Մեկնաբանություններ