Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կյան­քը շա­րու­նակ­վում է, ապ­րել է պետք

Կյան­քը շա­րու­նակ­վում է, ապ­րել է պետք
04.12.2020 | 00:43

Ես հե­ռու կմ­նամ հա­մա­մարդ­կա­յին բա­զում պա­տաս­խան­նե­րից ու կնտ­րեմ միայն մե­կը` մենք պետք է հա­րուստ լի­նենք, որ կա­րո­ղա­նանք բա­նա­կը զի­նել նո­րա­գույն զեն­քե­րով, տեխ­նո­լո­գիա­նե­րով, հնա­րա­վո­րինս կա­րո­ղա­նանք նաև այդ ա­մե­նը ար­տադ­րել մեր երկ­րում, ա­պա­հո­վել պատ­մա­կա­նո­րեն շր­ջա­փակ­ման մեջ գտն­վող մեր երկ­րի բնակ­չու­թյան ապ­րե­լու ի­րա­վուն­քը, նաև դրա­նով ստի­պենք հարևան­նե­րին հար­գել մեզ:


Այս գերխ­նդ­րի լուծ­ման բա­նա­լին մեր երկ­րի քա­ղա­քա­ցու մոտ է. դա նրա «շա­րիկ­ներն», են, «բան» ստեղ­ծե­լու նրա ու­նա­կու­թյունն է, որն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ կդրսևոր­վի, ե­թե կա­րո­ղա­նանք գտ­նել դրանց աշ­խա­տան­քի գնա­հատ­ման օ­բյեկ­տիվ ցու­ցա­նիշ­նե­րը` իս­պառ բա­ցա­ռե­լով կո­ռուպ­ցիան, ատ­կատ­նե­րը, թա­լա­նը: Վեր­ջին հաշ­վով գերխ­նդ­րի լու­ծու­մը հան­գում է աշ­խար­հի և մեր ի­րո­ղու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյան հի­ման վրա ո­լոր­տա­յին նպա­տակ­նե­րի ճիշտ ձևա­կերպ­մա­նը և դրանց ի­րաց­մա­նը` ա­ռա­վել ար­դյու­նա­վետ շա­րիկ­նե­րով օժտ­ված «ճիշտ» մար­դուն «ճիշտ» տե­ղում աշ­խա­տան­քի նշա­նա­կե­լով: Երևի հենց այս­պի­սին էլ պետք է լի­նենք մենք:
Թվում է, թե նպա­տա­կը ձևա­վո­րե­լու դժ­վա­րու­թյուն չկա. նույ­նիսկ միայն հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով հնա­րա­վոր է վեր­լու­ծել առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը և բնաար­տադ­րա­կան, ին­տե­լեկ­տուալ մեր ռե­սուրս­նե­րի հա­մադր­մամբ ձևա­կեր­պել խն­դիր­նե­րը: Բայց, պարզ­վում է, դա էլ չենք կա­րո­ղա­նում. ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մում մեր պար­տու­թյան, բա­զում զո­հե­րի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը ա­նօ­դա­չու սար­քե­րի ան­տե­սումն էր, այն դեպ­քում, երբ դրանց անհ­րա­ժեշ­տու­թյու­նը մի քա­նի տա­րի ա­ռաջ ա­նընդ­հատ բարձ­րա­ձայն­վել է: Բայց պա­տաս­խա­նա­տու­նե­րի կող­մից դա չի ըն­կալ­վել, տեղ չի հա­սել…ու, ող­բեր­գու­թյու­նը:


Այս ի­րո­ղու­թյու­նը կա­րող էր դիտ­վել որ­պես պա­տա­հա­կա­նու­թյուն։ Բայց ամ­բողջ խն­դիրն այն է, որ դա օ­րի­նա­չա­փու­թյուն է, պայ­մա­նա­վոր­ված սևե­րի և սպի­տակ­նե­րի ան­ժա­մա­նակ, ար­հես­տա­կա­նո­րեն ուռ­ճաց­ված հա­կա­մար­տու­թյամբ` մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րի ան­տես­մամբ, հա­սա­րա­կու­թյան երկ­փեղկ­մամբ: Այն դեպ­քում, երբ մենք փաս­տա­ցի շր­ջա­փակ­ման մեջ ենք, իսկ հարևան­նե­րից մե­կի հետ էլ` պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, ին­չը պա­հան­ջում է թի­կուն­քի ա­ռա­վել հու­սա­լիու­թյու­նը:


«Ի­րա­տես»-ի մի քա­նի հրա­պա­րա­կում­նե­րում շեշտ­վել էր այն մո­տե­ցու­մը, որ ներ­քին լար­վա­ծու­թյու­նը կա­րե­լի է լից­քա­թա­փել, ե­թե թա­լա­նի 50 տո­կո­սը կա­մո­վին վե­րա­դարձ­վի, իսկ մյուս 50 տո­կո­սով, կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, «մեղ­քը խոս­տո­վա­նած» ան­ձը զբաղ­վի ձեռ­նարկ­չա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյամբ: Այս­պի­սի ան­ցն­ցում ձեռ­նար­կով բյու­ջեն կլց­վեր, սևերն էլ կհա­վա­սար­վեին սպի­տակ­նե­րին, տն­տե­սու­թյունն էլ ա­ռաջ կշարժ­վեր: Հաս­կա­նա­լի է, որ թա­լա­նի չա­փը մի­տում­նա­վոր նվա­զեց­նե­լու դեպ­քում կգոր­ծեին այլ պատ­ժա­մի­ջոց­ներ:


Երևի պետք է ըն­դու­նենք, որ դեռ պա­տաս­խա­նա­տու հա­սա­րա­կու­թյուն չենք, մե­զա­նից ա­մեն մե­կը ինչ-որ չա­փով հան­ցա­գործ է` թա­լա­նը տես­նե­լով, ա­նար­դա­րու­թյուն­նե­րը տես­նե­լով, պո­պու­լիզ­մով տար­վե­լով և բա­վա­րար չա­փով չպայ­քա­րե­լով: Կա­րող ենք ար­դա­րա­ցում­ներ փնտ­րել` կրա­կում են: Բայց միշտ էլ կրա­կել են. հի­շենք Դե­լակ­րուա­յի «Ա­զա­տու­թյու­նը բա­րի­կադ­նե­րի վրա» հայտ­նի կտա­վը:


Ա­ռան­ձին դի­տարկ­ման նյութ է մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րին կա­ռա­վա­րու­թյան ար­ձա­գան­քի թե­ման: «Ի­րա­տես»-ին թղ­թակ­ցե­լու 5 տար­վա ըն­թաց­քում չեմ կա­րող նշել կա­ռա­վա­րու­թյան ար­ձա­գան­քի մի դեպք, թե­պետ բարձ­րաց­ված խն­դիր­նե­րը մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի մա­սին էին: Սրանք նաև հենց այն դո­լար­ներն էին, որ գն­ված ա­նօ­դա­չու սար­քե­րի տես­քով կա­րող էին հա­րյու­րա­վոր կյան­քեր փր­կել: Ցա­վոք, խն­դի­րը ոչն­չով չեն լու­ծում նաև կա­ռա­վա­րու­թյուն ու­ղարկ­ված դի­մում­նե­րը. դրանց պա­տաս­խան­նե­րը ան­դեմ են, լղոզ­ված, ա­նի­մաստ:
Այս ան­հե­թեթ ի­րա­վի­ճա­կը պար­զա­բա­նե­լու հա­մար նա­խա­րա­րու­թյուն­ներ այ­ցե­լե­լը ինձ կանգ­նեց­րեց մի նոր փա­կու­ղու ա­ռաջ. բաժ­նի վա­րիչ­նե­րից մե­կի խոսքն եմ մեջ բե­րում. «հրա­հան­գել են ան­տե­սել մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րը»... Մինչ­դեռ ցան­կա­ցած նա­խա­րա­րու­թյուն ու­նի նվա­զա­գույ­նը 20-30 աշ­խա­տա­կից, ո­րոնք շատ հար­մա­րա­վետ պայ­ման­նե­րում զբաղ­վում են տե­ղե­կատ­վու­թյան ամ­փոփ­մամբ. կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան բաժ­նի աշ­խա­տող­նե­րը 100-ից ա­վե­լի են: ՈՒ՞մ և ին­չի՞ն են ծա­ռա­յում նրանք…


Այս ա­մե­նը շեշ­տում է այն ցա­վա­լի ի­րո­ղու­թյու­նը, որ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը օ­բյեկ­տի­վո­րեն, մի­տում­նա­վոր հրա­ժար­վում է իր քա­ղա­քա­ցի­նե­րին լսե­լուց. ի­րենք ա­մեն ինչ գի­տեն և որևէ մե­կի խոր­հր­դի կա­րի­քը չեն զգում: Այս մո­տե­ցու­մը ու­նի իր տն­տե­սա­կան հիմ­նա­վո­րու­մը. քա­ղա­քա­ցի­նե­րին լսե­լով, նրանց հետ զրու­ցե­լով չի­նով­նի­կը կա­մա թե ա­կա­մա բա­ցե­լու է իր կող­մից կա­տար­վե­լիք աշ­խա­տանք­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նը, ո­րոնց մեծ մա­սը, ինչ­պես ցույց է տա­լիս պրակ­տի­կան, ա­նի­մաստ է, տն­տե­սա­կան ար­դյու­նա­վե­տու­թյան ա­ռու­մով` ան­հե­թեթ, և միտ­ված է վար­կա­յին գու­մար­նե­րի, բյու­ջեի ատ­կատ­նե­րին, թա­լա­նին: Մինչ­դեռ դրանք հաս­տատ կա­րող էին չլի­նել, ե­թե քն­նար­կում­նե­րին մաս­նակ­ցեին ան­կախ փոր­ձա­գետ­նե­րը:
Բայց, ճա­նաչ­ված գիտ­նա­կան, գի­տա­տար ար­տադ­րու­թյուն­նե­րի բազ­մա­փորձ, հմուտ կազ­մա­կեր­պիչ Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը այդ­պես էլ չի ար­ժա­նա­նում իր մշա­կում­նե­րի կա­ռա­վա­րա­կան քն­նար­կում­նե­րին: «Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»-ի աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնց տն­տե­սա­կան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը վար­չա­պե­տե­րին ու­ղարկ­ված նա­խա­րար­նե­րի պա­տաս­խան­նե­րով գնա­հատ­վում է տա­րե­կան մեկ մլրդ դո­լա­րի չա­փով, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նում հրա­ժար­վում են մեր մաս­նակ­ցու­թյամբ քն­նար­կել: Հի­մա էլ մի նոր պատ­ճառ. կո­րո­նա­վի­րու­սը թույլ չի տա­լիս: Մինչ­դեռ օ­րա­կան, ի­րենց իսկ հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, տաս­նյակ շա­հա­ռու­նե­րի հետ են հան­դի­պում:


Հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյան գլ­խա­վոր տն­տե­սա­գե­տը` է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նը, «ՀՀ զար­գաց­ման օ­րա­կար­գը» քն­նար­կում­նե­րում (ՀՀ օ­րա­թերթ, 29.08.2019 թ.) շեշ­տում է, որ «… 15 ան­գամ զի­ջում ենք աշ­խար­հի 1-ին տե­ղե­րը զբա­ղեց­նող եր­կր­նե­րին մեկ շն­չի հաշ­վով ստեղծ­ված ե­կա­մու­տի տե­սան­կյու­նից, ու­նենք 8 ան­գամ ա­վե­լի ցածր ար­տադ­րո­ղա­կա­նու­թյուն Եվ­րո­պա­յի մի­ջին եր­կր­նե­րի հետ հա­մե­մա­տած, 2 ան­գամ ցածր ար­տադ­րո­ղա­կա­նու­թյուն ԵԱՏՄ ա­ռա­ջա­տար պե­տու­թյուն­նե­րի հետ հա­մե­մա­տած: Գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում տն­տե­սու­թյան վի­ճա­կը նույնն է:… Եվ սա նշա­նա­կում է, որ տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցը և դրա կարևո­րու­թյու­նը շատ մեծ է»:


Ո՞վ և ի՞նչ մի­ջոց­նե­րով պետք է ա­պա­հո­վեր այդ ա­ռա­ջըն­թա­ցը…
Նա­խա­րա­րի փաս­տարկ­մամբ՝ դա պետք է ա­նեն ար­տերկ­րի ներդ­րող­նե­րը, միայն թե նրանց պետք է ճա­նա­չե­լի դարձ­նել Հա­յաս­տա­նը և «հու­շել», որ մեր երկ­րով կա­րող են մտ­նել ԵԱՏՄ շու­կա:
Հիա­նա­լի է, աշ­խար­հի բիզ­նես­մեն­նե­րին կու­ղար­կենք Հա­յաս­տա­նի, ԵԱՏՄ աշ­խար­հագ­րու­թյան միջ­նա­կարգ դպ­րո­ցի դա­սագր­քե­րը. ու, խնդ­րեմ` դո­լար­նե­րի պար­կե­րը շա­լա­կած նրանք, ի­րար հերթ չտա­լով, կվա­զեն մեր եր­կիր: Իսկ մե՞նք, մենք ի՞նչ պետք է ա­նենք… Մենք էլ կհա­վա­քենք հար­կե­րը ու ա­ռոք-փա­ռոք, պրակ­տի­կո­րեն ա­ռանց մի կա­թիլ քր­տինք թա­փե­լու, կլց­նենք բյու­ջեն, կապ­րենք ա­ղա­վա­րի: Այ­սինքն, մենք մեր խն­դիր­նե­րը լու­ծե­լով չենք զբաղ­վի, դրա­նով կզ­բաղ­վեն դր­սից ե­կած­նե­րը:


Նախ­կին նա­խա­րարն այն կար­ծի­քին էր, որ այս­պես վար­վե­լով «մենք ա­ռաջ­նա­յին պետք է հաս­կա­նանք, թե ինչ­պես է հնա­րա­վոր զար­գա­նալ ա­վե­լի ա­րագ, ինչ­պես փոխ­վել ՏՏ աշ­խար­հում, ո­րով­հետև ԱՆՎ­ՏԱՆԳ, Ա­ՊԱ­ՀՈՎ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ ու­նե­նա­լը մե­ծա­պես կախ­ված է այն ռե­սուրս­նե­րից, ո­րոնց պետք է տի­րա­պե­տենք ա­ռա­ջի­կա­յում մեր տե­ղը ամ­րաց­նե­լու հա­մար»:
Ինչ­պես ա­սում են, հա­սանք վեր­ջա­կե­տին` խոս­քը «անվ­տանգ, ա­պա­հով Հա­յաս­տան ու­նե­նա­լու մա­սին է»: ՈՒ ինչ­պես հաս­կա­ցանք, դա պետք է ա­նեն դր­սից ե­կող­նե­րը` հարս­տաց­նե­լով մեր եր­կի­րը: Այս­պի­սին է մեր երկ­րի նախ­կին գլ­խա­վոր ՏՆ­ՏԵ­ՍԱ­ԳԵ­ՏԻ մո­տե­ցու­մը. և սա մեր երկ­րի դժ­բախ­տու­թյունն է:


Լավ, քա­նի դար պետք է անց­նի, քա­նի հայ ա­նի­մաստ պետք է զոհ­վի, որ հաս­կա­նանք՝ մեր տան անվ­տան­գու­թյու­նը մենք ենք ա­պա­հո­վե­լու, մեր տան բա­րե­կե­ցու­թյու­նը մենք ենք ստեղ­ծե­լու, և որ ռե­սուրս­ներ փնտ­րել պետք չէ, պա­րոն նախ­կին նա­խա­րար, դրանք ձեր ոտ­քե­րի տակ են` հա­զա­րա­վոր հեկ­տար­նե­րի հաս­նող չօգ­տա­գործ­վող վա­րե­լա­հո­ղերն են, 8 մլրդ խմ մա­կերևու­թա­յին ո­ռոգ­ման ջուրն է, ո­րը դուք նվի­րա­բե­րում եք մեզ պա­տե­րազմ հայ­տա­րա­րած թուր­քին ու ադր­բե­ջան­ցուն, ա­մեն տա­րի երկ­րում ստեղ­ծե­լով ո­ռոգ­ման ջրի խն­դիր­ներ ու դրու­թյու­նը փր­կե­լու հա­մար, ջրազր­կում Սևա­նը, դրանք դեգ­րա­դաց­ված, գրե­թե ա­նա­պա­տի վե­րած­ված մեր ա­րոտ­ներն ու խոտ­հարք­ներն են, ո­րոնց բա­րե­լավ­ման պատր­վա­կով վերց­ված 60 մլն դո­լար վար­կի թա­լա­նը այդ­պես էլ չկա­րո­ղա­ցաք, թե չու­զե­ցիք հայտ­նա­բե­րել: Մեր ան­մեղ զոհ­ված ջա­հել­նե­րի ա­րյու­նը պա­տաս­խան է պա­հան­ջում: Այդ 60 մլն դո­լա­րը 60 ա­նօ­դա­չու սար­քեր են… Ո՞Ւմ փո­րո­տի­քում են հայ­տն­վել դրանք, և ով­քե՞ր են ի­րա­կան դա­վա­ճան­նե­րը:
Մա­մու­լում պտտ­վող լու­րե­րի հա­մա­ձայն, տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նե­լու պատր­վա­կով թա­լան­վել է ա­վե­լի քան 10 մլրդ դո­լար, ո­րով, ժա­մա­նա­կա­կից զեն­քե­րով և տեխ­նո­լո­գիա­նե­րով կա­րե­լի էր զի­նել մի քա­նի բա­նակ: Որ­տե՞ղ էիք Դուք, պա­րոն նախ­կին նա­խա­րար, երևի դուք էլ թա­լան­չի­նե­րի շար­քում էիք, այ­լա­պես ինչ­պես բա­ցատ­րել, երբ ձեզ տե­ղե­կաց­նում են, որ երկ­րիդ գիտ­նա­կան­նե­րը ստեղ­ծել են բազ­մա­մի­լիո­նա­նոց դո­լար­նե­րի օ­գուտ բե­րող սար­քեր, տեխ­նո­լո­գիա­ներ, Դուք հրա­ժար­վում եք նույ­նիսկ ծա­նո­թա­նալ դրանց հետ, և ճիշտ եք ա­նում, ո­րով­հետև Ձեր ին­չի՞ն են պետք տե­ղի գիտ­նա­կան­ներն ու գի­տու­թյու­նը, երբ անձ­նա­կան շա­հը գա­լիս է վար­կե­րի, դրա­մաշ­նորհ­նե­րի, բյու­ջեի ատ­կատ­նե­րից, թա­լա­նից: Այս ա­մե­նը հրա­պա­րա­կայ­նո­րեն քն­նար­կե­լու հա­մար ես Ձեզ (կամ Ձեր աշ­խա­տակ­ցին) «Ի­րա­տե­սի» մի­ջո­ցով հրա­վեր էի ու­ղար­կել: Բայց դուք նույ­նիսկ չպա­տաս­խա­նե­ցիք։ Չաս­ված բա­ռե­րը թող­նում եմ ըն­թեր­ցող­նե­րին:
Այ­սօր էլ, գերվ­տանգ այս օ­րե­րին, մեր երկ­րի, ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյու­նը մենք դար­ձյալ կա­պում ենք դր­սի ու­ժե­րի հետ: Ցա­վոք, նաև ոչ ան­քան հս­տակ, հիմ­նա­վոր դի­վա­նա­գի­տա­կան քայ­լե­րով: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րից ել­նե­լով, մեր կշ­ռի չա­փը օ­բյեկ­տի­վո­րեն գնա­հա­տե­լով, ե­կեք ազ­գո­վի կողմ­նո­րոշ­վենք. ի վի­ճա­կի՞ ենք ար­դյոք մեր ռե­սուրս­նե­րով դի­մա­կա­յե­լու թուրք-ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժին: Ե­թե ոչ, ա­պա ո՞րն է այ­լընտ­րան­քը:


Կյան­քը շա­րու­նակ­վում է, ապ­րել է պետք: Տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նել է պետք: Մի քա­նի օր ա­ռաջ ու­նե­ցանք է­կո­նո­մի­կա­յի նոր նա­խա­րար, թե­պետ այդ­պես էլ չհաս­կա­ցանք, թե հի­նը որ ար­ժա­նիք­նե­րի հա­մար դար­ձավ նա­խա­րար և ո՛ր մեղ­քե­րի հա­մար թո­ղեց այդ պաշ­տո­նը: Նույ­նը կա­րե­լի ա­սել նաև վեր­ջերս փոխ­ված նա­խա­րար­նե­րի մա­սին: Խո­շոր հաշ­վով մենք քիչ բան գի­տեինք նաև մեր վար­չա­պե­տի ա­թոռ զբա­ղեց­րած սու­բյեկ­տի մա­սին... Հռե­տո­րա­կան հարց. նա իր նա­խա­րար­նե­րով մեզ ու՞ր է տա­նում։ Ե­րե­սուն տար­վա փոր­ձից ել­նե­լով՝ հա­վա­նա­կան կան­գա­ռը դժոխքն է։


Մեկ ան­գամ ևս շեշ­տեմ. ան­ցյալ տար­վա դրու­թյամբ, է­կո­նո­մի­կա­յի նախ­կին նա­խա­րա­րի հա­վաստ­մամբ, մենք «…15 ան­գամ զի­ջում ենք աշ­խար­հի ա­ռա­ջին տե­ղե­րը զբա­ղեց­նող եր­կր­նե­րին մեկ շն­չի հաշ­վով ստեղծ­ված ե­կա­մու­տի տե­սան­կյու­նից»: Հաս­կա­նա­լի է, որ այս ի­րա­վի­ճա­կով, այս մթ­նո­լոր­տով տն­տե­սու­թյու­նը ոչ թե կզար­գա­նա, այլ կշա­րու­նա­կի գա­հա­վի­ժել, բազ­մա­պատ­կե­լով անկ­ման վե­րը նշ­ված ցու­ցա­նի­շը, ու ի հա­վե­լումն դրա, մենք սե­րունդ­նե­րին կթող­նենք նաև ֆի­զի­կա­պես ան­դա­մա­հատ­ված եր­կիր:
Ի՞նչ ա­նել… Հարց­նե­լը հեշտ է, պա­տաս­խա­նելն է դժ­վար: Բայց չէ՞ որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, բնաար­տադ­րա­կան ա­վե­լի վատ պայ­ման­նե­րում գտն­վող բազ­մա­թիվ եր­կր­ներ գտել են ել­քը: ՈՒ­րեմն, ո՞րն է խն­դի­րը:
Խն­դի­րը երևի պետք է փնտ­րենք մեր մեջ: Ա­ռայժմ ուղ­ղա­կի փաս­տենք, որ 30 տար­վա ըն­թաց­քում այդ­պես էլ չկա­րո­ղա­ցանք գտ­նել մեր երկ­րի կա­ռա­վար­ման ճիշտ ձևը, ար­դար հա­մա­կե­ցու­թյան և ա­րա­րե­լու մեր հա­մա­կար­գը:

Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ

Դիտվել է՝ 10333

Մեկնաբանություններ