Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հանրության մի ստվար զանգված չի գիտակցում պահի կարևորությունը և շարունակում է սովորական իր կյանքը. Արսեն Ջուլֆալակյան

Հանրության մի ստվար զանգված չի գիտակցում պահի կարևորությունը և շարունակում է սովորական իր կյանքը. Արսեն Ջուլֆալակյան
06.06.2022 | 07:25

Անվիճելի փաստ է, որ գտնվում ենք հայ ժողովրդի և հայոց պետականության համար ճակատագրական փուլում:
Ցավոք սրտի, հանրության մի ստվար զանգված չի գիտակցում պահի կարևորությունը և շարունակում է սովորական իր կյանքը:
Հանրության մի այլ հատված դուրս է եկել պետականության և հայրենիքի փրկության պայքարի:


Եվ կա նաև հանրության երրորդ հատվածը, որը տարբեր պատճառներով ու հիմավորումներով չի միանում պայքարին՝ այնուամենայնիվ գիտակցելով պահի օրհասականությունը և գործող իշխանության աղետաբերությունը:
Այդ հատվածի ամենապոպուլյար «հիմնավորումն» այն է, որ «հրապարակում գտնվողները նախկիններն են, որոնց ոչ մի դեպքում չեն միանա»:
Անդրադառնամ հենց այդ հատվածին:
Մենք կարող ենք ժամերով բանավիճել Քոչարյանի կամ Սարգսյանի ժամանակաշրջանի դրականի և բացասականի շուրջ: Մեկը կարող էր ավելի շատ բան անել, կամ ավելի քիչ՝ մի ուրիշ բան, տնտեսական զարգացման այլ մոդել որդեգրվեր, կառավարման այլ համակարգ, կրթական որակի այլ մակարդակ և այլն: Տարբեր մարդիկ, տարբեր ցանկություններ, տարբեր մոտեցումներ:


Դա նորմալ է:
Գործող պատուհաս քաղաքական գործչի դեպքում տեղի են ունեցել գործընթացներ, որոնք անվիճելի բացասական են, աղետալի:
Չի կարող որևէ բանական մարդ (եթե դավաճան, ազգադավ չէ, իհարկե) փորձել բանավիճել առ այն, թե արդյո՞ք հայրենիքի հազարավոր կիլոմետրերի կորուստը լավ է, թե վատ, 4000 զոհը, 10.000 վիրավորը, ավերված բանակը, քայքայված տնտեսությունը լա՞վ է, թե՞ վատ...
ՈՒստի, երբ մտածում եք՝ գա՞լ հրապարակ, թե ոչ, նախկիննե՞րն են վատը (միակ պայքարողները նրանք են, ի դեպ), թե ներկաները, վերլուծեք վերոնշյալը և կհասկանաք, որ համեմատում եք անհամեմատելին:
Թերի, վատ, ոչ իդեալական, խնդիրներով քաղաքական թիմեր աշխարհի տարբեր երկրներում կան, բայց երկիրը կործանման տանող և այդ ճանապարհին հանրության աջակցությունն ստացող քաղաքական ուժ Հայաստանից բացի այլ երկրում գոնե ես չգիտեմ:

Դիտվել է՝ 9800

Մեկնաբանություններ