ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հերոսների ճանապարհը

Հերոսների ճանապարհը
21.07.2022 | 07:26

Մեր պատերազմը երբեք չի ավարտվել։ Չի ավարտվել 2020 թվականից հետո, երբ թշնամին կրկին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի ու Հայաստանի դեմ։ Հերոսները շարունակել են իրենց անմահությամբ մեզ հիշեցնել պայքարի ու վրեժի մասին` շարունակելով արդեն անմահացած մեր եղբայրների գործը։


Կորյուն Հարությունյանը ընտանիքի ամենափոքրն էր` երեք քույրերի միակ եղբայրը։ Հրազդանի հերոսն է Կորյունը։ Ծնվել էր 2002թ. օգոստոսի 28-ին։ Անմահության ուղին բռնեց 2021թ. հուլիսի 28-ին` թշնամու հերթական դիվերսիոն հարձակումը կանխելիս։
Հերոսը ծնվել և մեծացել է Հրազդան քաղաքում։


Վեց տարեկանում հաճախեց դպրոց։ Մինչև 6-րդ դասարան ստացավ գովասանագրեր` գերազանց առաջադիմության համար։ Դարձավ դպրոցի սիրելի աշակերտը։ Նրա տարերքը արևելյան մարտարվեստն էր։ Զբաղվում էր կարատե սպորտաձևով` հենց իր հայրիկի հետ։
2020թ. ավարտեց Հրազդանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը։ Այնուհետև ընդունվեց Երևանի Ազգային ագրարային համալսարան։ Առաջին կուրսի ուսանողը զորակոչվեց Հայոց բանակ։ Ծառայում էր Վարդենիսում։
Հինգ ամիս ծառայելուց հետո հերթական դիվերսիայի ժամանակ անմահացավ հերոսը` վճռական դիմադրություն ցույց տալով թշնամուն։


Օգոստոսի 28-ին Կորյուն Հարությունյանը դառնալու է 20 տարեկան։ Հերոսների մասին միշտ խոսելու ենք ներկա ժամանակով, որովհետև նրանք մեր հավերժ ներկաներն են։ Նրանք ունեն միայն ծննդյան օր և պատկանում են սերունդներին։
Հերոսի քույրը` Նունե Հարությունյանը, իր հերոս եղբորը նվիրել է այս գիրքը` «Առյուծի հետքը. Կորյունը» խոսուն վերնագրով, որի շնորհանդեսը սպասվում է առաջիկայում։


Սա Կորյուն Հարությունյանի սխրանքի և անմահության ճանապարհի մասին պատմող գիրք է` հավերժ կարոտից ու սպասումից ծնված։ Սա գիրք է արիասիրտ զինվորի մասին, որի անունը ևս գրվեց հերոսների հավերժության լուսամատյանում։
Հերոսներ, որոնց մենք ուժեղ Հայրենիք ենք պարտք։


Հասմիկ Պողոսյան

Դիտվել է՝ 19237

Մեկնաբանություններ